TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Կառավարությունն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավար է նշանակել

11:50 09.08.2018

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակել Սարհատ Պետրոսյանին։ Սարհատ Պետրոսյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում՝ որպես դոցենտ։ Շուրջ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

19:04 07.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում առկա […]

̰
Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

15:16 06.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]

̰
Քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցեր

18:46 03.08.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական […]

̰
Արծվիկ Մինասյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները

17:40 03.08.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։ Դեսպան Էրլունը, ողջունելով տնտեսության ոլորտում Արծվիկ Մինասյանի շարունակական գործունեությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող ծրագրերին։ Զրուցակիցները նշել […]

̰
Արթուր Վանեցյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

16:09 03.08.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ, ըստ Արթուր Վանեցյանի, երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը էլ ավելի է ամրապնդում արդեն գոյություն ունեցող […]

̰
ԱԻՆ փրկարար ծառայությունը քննարկել է անելիքները

15:18 03.08.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին հյատնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված […]

̰
Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

13:24 03.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով: Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ պետի տեղակալ է նշանակել

18:11 02.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հովհաննես Ենոքյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Գևորգ Հայրապետյանը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

18:03 02.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գևորգ Հայրապետյանը նշանակվել է արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ: «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

̰
Փաշինյանն Իտալիայի նախագահի հետ քննարկել է հայ-իտալական փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցեր

16:11 31.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ողջունել է Իտալիայի նախագահի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված […]

̰
Արմեն Սարգսյանը պարգևատրվել է իտալական բարձրագույն շքանշանով

13:49 31.07.2018

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

13:19 31.07.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երևան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերջո Մատարելայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-իտալական […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է ինդոնեզական պատվիրակությանը

11:24 31.07.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 30-ին,  ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից, խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր […]

̰
Ի պատիվ Իտալիայի նախագահի՝ Արմեն Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ

23:48 30.07.2018

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 […]

̰
Պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ. նախագահ

21:07 30.07.2018

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը «Մեծարգո՛ պարոն Նախագահ Մատարելլա, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ գործընկերներ, Մեկ անգամ ևս սրտանց ողջունում եմ ձեզ Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի նախագահին

20:23 30.07.2018

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, […]

̰
Նախագահականում պաշտոնապես դիմավորել են Իտալիայի նախագահին

20:14 30.07.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:      

̰
Մենաշնորհային համարված շուկաներում վերջին ամիսներին փոփոխություններ են եղել. վարչապետ

16:29 30.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկմանը, ասել է. «Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի […]

̰
ՀՀ-ում որևէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. Արտակ Զեյնալյան

16:09 30.07.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել […]

̰
Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

15:36 30.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարը: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»:

̰
Նշանակումներ Քննչական կոմիտեում

12:13 30.07.2018

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել […]

̰
«Երազեք համարձակ»․ Նախագահը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը

12:45 29.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների և մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Այնուհետև Հանրապետության նախագահը երեկոյան […]

̰
Իտալիայի նախագահը դստեր հետ երկօրյա պետական այցով կժամանի Հայաստան

16:43 28.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

14:56 28.07.2018

Հայկական կողմի նախաձեռնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են  ունեցել: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

̰
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին և այցելել Էրմիտաժ

21:15 27.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ […]

̰
Սփյուռքի նախարարը պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ

21:20 26.07.2018

Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։ Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելես այցի շրջանակում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի շրջանավարտների հետ

15:12 26.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահը զրույցել է ունեցել երիտասարդների հետ, պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին և  մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցեր: Արմեն Սարգսյանը լսել է երիտասարդների կարծիքներն […]

̰
Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել վարչապետի՝ ՌԴ գործուղման մասին

12:49 26.07.2018

Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակվել է ՌԴ՝ ՀՀ կառավարական պատվիրակության գործուղման վերաբերյալ տեղեկատվություն. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի […]

̰
ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է աշխատանքից

12:17 26.07.2018

Սեփական դիմումի համաձայն՝ Մուշեղ Բաբայանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից:  Այս մասին որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։  

̰
BACK_TO_TOP