TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարարը վերահաստատել է պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովման վերաբերյալ

19:22 03.05.2023

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։ Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության ակտիվացումը, արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը, ինչպես նաև ընդգծելով ճապոնական ներդրումների ներգրավման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել […]

̰
ՀՀ փոխվարչապետն ընդունել է Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին

19:03 03.05.2023

Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին մայիսին 3-ին ընդունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական […]

̰
Անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը

18:20 03.05.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։ Նիստի ընթացքում խոսվել է գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց […]

̰
Քննարկվել են արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում արտադրվող ապրանքների գների բարձրացման և հայկական արտադրանքի մրցունակության խնդիրները

17:53 03.05.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում արտադրվող ապրանքների գների բարձրացման և հայկական արտադրանքի մրցունակության խնդիրները։ Նախարարի տեղակալը ներկաներին տեղեկացրել է, որ հարցի համակողմանի ուսումնասիրումից հետո կքննարկվեն նաև Կառավարության կողմից ոլորտին աջակցելու հնարավոր գործիքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել […]

̰
Թագուհի Թովմասյանը Բրյուսելում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանն առնչվող հարցերը

19:37 02.05.2023

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների […]

̰
Անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում․ Սուրեն Պապիկյան

19:09 02.05.2023

Մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ստուգայցի շրջանակում հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության […]

̰
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը

19:03 02.05.2023

Նախարար Վահան Քերոբյանն Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում խոսել է Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի […]

̰
Առողջապահության նախարարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են  դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին

18:45 02.05.2023

Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մանրամասները քննարկվել են առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը: Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում […]

̰
Նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության լավարկման իրականացման անհրաժեշտությունը

18:14 02.05.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը: Միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական […]

̰
Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է

18:08 02.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։ Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Կ.Ս-ն, 2010թ. փետրվարի 28-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ […]

̰
Հայ խորհրդարանականները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

17:45 02.05.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանն ու Հայկ Ցիրունյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Կիպրոսի Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալին

17:35 02.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկկողմ փոխգործակցության շրջանակում մեծ […]

̰
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

17:23 02.05.2023

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը: Նախադպրոցական […]

̰
Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

16:29 02.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման […]

̰
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքից 32 կմ կվերակառուցվի. ԱԺ-ն քննարկել է ՀՀ-ԿԶԵՀ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու նախագիծը

16:26 02.05.2023

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհ (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք): Այս մասին ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Խորհրդարանը մայիսի 2-ի լիագումար նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած՝ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» […]

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

18:55 01.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետությանը  կապող  Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը  խոչընդոտող անօրեն  գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր: Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների […]

̰
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

18:51 01.05.2023

Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:  Այս մասին տեղեկացնում  է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
Միրզոյանը և Բլինքենը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

18:08 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:    

̰
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

17:07 01.05.2023

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

̰
Լուրերը, թե Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

21:23 30.04.2023

Շրջանառվող տեղեկությունները, թե Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ

15:46 30.04.2023

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ. «Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի […]

̰
Չափագիության կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողով՝ «Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում

10:39 30.04.2023

«Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է Չափագիության կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Արդյունաբերական Կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է Հայաստանին կիրառելու «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) համապատասխան դրույթները՝ նպաստելով առևտրի մրցունակության բարձրացմանը։ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

16:12 29.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են գտնվել Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները: Հանրապետության նախագահը ողջունելով ականավոր գիտնականին՝ շնորհավորել է տարեդարձի առթիվ և քաջառողջություն ու նորանոր […]

̰
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Սյունիք և Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս

15:32 29.04.2023

Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային սահմանամերձ հատվածներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է ռազմական ագրեսիա: «Երկարաժամկետ խաղաղության հաստատման համար պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն ու ստիպել Ալիևին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը»,- նշել է Բրյունո Ռըտայոն ու […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը անհամաչափ ուժի և բռնության անթույլատրելիության վերաբերյալ

20:47 28.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր: ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները, քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված խնդիրները պարունակում են բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ […]

̰
Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների լրագրողներին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

19:47 28.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին  Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության […]

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

19:07 28.04.2023

Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար, սիրելի բարեկամ, Հարգելի՛ գործընկերներ, Մեծագույն ուրախությամբ […]

̰
Լուծարվել է Արցախի գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը

18:56 28.04.2023

ԱՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ. հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

̰
Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

18:37 28.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ հնարավոր կրակոցների արձակման հանգամանքները: 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին

18:16 28.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու […]

̰
BACK_TO_TOP