20:01 08.05.2023
Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։ ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]
18:58 08.05.2023
Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ հանդիպում են իրավական խոչընդոտների, այն է՝ քրեական վարույթով տուժող չեն ճանաչվում գործող իրավակարգավորումների համատեքստում։ Խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Հաշվի առնելով քրեական վարույթով տուժով ճանաչելու հարցի վերաբերյալ զինծառայողների ծնողներից շարունակ ստացվող դիմումները, հարցի զգայունությունը և կարևորությունը մարդու […]
17:58 08.05.2023
Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին՝ մայիսի 8-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցներն այցելել են Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարանը։ Դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։ Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացել է […]
17:50 08.05.2023
Կառավարության որոշմամբ՝ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն այսուհետ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանն ազգային առողջապահական համակարգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այս որոշումը պայմանավորված է նաև հանրային կառավարման բարեփոխումների օրակարգով, մասնավորապես՝ պետական կառավարման մարմինների ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ վերանայման և վերակազմակերպման աշխատանքների արդյունքով: Արդարադատության նախարարությունը մշակել էր նախագիծ, որով առաջարկվում […]
16:54 08.05.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի` Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք ակտիվ փուլում են։ Իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։ 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքների ավարտը նախանշված է մինչև տարեվերջ։ Նախարարը հետևել […]
16:20 08.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ճամբարակ քաղաքում խուլիգանության և պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, 2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնող պարեկները Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային […]
19:57 06.05.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված՝ նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը։ Տեղեկացնում են ՀՀ Արդարադաըության նախարարությունից Աշխատաժողովին ներկա են եղել ինչպես օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ ԲԴԽ ներկայացուցիչներ, դատավորներ և իրավապահ մարմինների […]
19:03 06.05.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ: Օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ- տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական […]
16:04 06.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են՝ երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, […]
13:27 06.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի էական հանգամանքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև […]
20:29 05.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման […]
19:27 05.05.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 5-ին այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ և հանդես եկել «Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ։ Մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի ուղեկցությամբ նախարար Վահան Քերոբյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը շրջայց են կատարել համալսարանում, ծանոթացել համալսարանի թվայնացված գրադարանին, փաստաթղթերի արխիվացման կարգին, ուսումնական ծրագրերին, կրթական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Դասախոսության ընթացքում […]
18:23 05.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել Վարչապետ Փաշինյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, […]
17:54 05.05.2023
Մայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ: Առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Ստուգայցի ընթացքում պաշտպանության […]
17:08 05.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանության էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ […]
19:46 04.05.2023
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրադրությունը: Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել […]
18:25 04.05.2023
Մայիսի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպման շրջանակում քննարկվել են պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանի դերն այդ ոլորտում։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է […]
18:14 04.05.2023
Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը: Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել Առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև: Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 […]
18:08 04.05.2023
Մայիսի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է […]
17:43 04.05.2023
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ, իսկ Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային […]
16:44 04.05.2023
Մայիսի 3-ին ԱԺ-ում Մեղրի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների: Կոմիտեն ընդգծում է, որ մաքսակետում մաքսային մարմիներից բացի, գործունեություն են ծավալում այլ կառույցներ և մասնավոր կազմակերպություններ ևս: Հետևաբար, նրանց, ինչպես նաև մասնավոր անձանց […]
16:26 04.05.2023
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը եւ կրկին զորակցություն եմ հայտնում […]
16:14 04.05.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 268 մլն 500 հազար դրամ գումարի չափով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերի 25 ուսհաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: ՀՀ կառավարության […]
16:09 04.05.2023
Առաջիկա օրերին ավարտին են հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Այսօր […]
20:58 03.05.2023
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվերի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա: Պատգամավորի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում է: «Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան […]
20:26 03.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Հաջորդիվ ՀՀ վարչապետը […]
20:19 03.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները: Ողջույնի խոսքում […]
20:09 03.05.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով: «Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է ե’ւ ռուսական, ե’ւ արեւմտյան առաջարկներին, դրանով իսկ մերժել է ռուսական առաջարկները, քանի որ դրանք բովանդակությամբ հակասում են իրար»,- ասել է պատգամավորը` վարչապետին խնդրելով պարզաբանել այս […]
20:05 03.05.2023
Թեև աշխարհազորին վերաբերող օրենքը գործում է, այդուհանդերձ Պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային եւ տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից կբխեն նաեւ նոր իրավական ակտեր. նշել է Սուրեն Պապիկյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի` աշխարհազորի մասով իրականացվող ու նախատեսվող աշխատանքների մասին հարցին: Բոլոր դետալներն ու ուղղություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում, սակայն մինչ այդ նախարարը վստահեցրել է, […]
19:35 03.05.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների ու հարակից գյուղերի գյուղացիական տնտեսությունների ջրազրկման վտանգով: «Ջրօգտագործող ընկերություններին բավարար տեխնիկա ենք տրամադրել, որպեսզի հնարավոր աշխատանք կատարեն եղած առուների մաքրման համար, որ ջրի կորուստները նվազեցնենք»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նշել […]