17:21 25.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին և կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է […]
17:00 25.04.2023
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ։ ԱԳ նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է հայ-արգենտինյան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Այդ առնչությամբ շեշտվել է պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական, մշակութային կապերի զարգացումը: Պարույր Հովհաննիսյանը […]
16:44 25.04.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Ապրիլի 25-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների […]
16:44 24.04.2023
Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ համար կարևորություն ունեցող հարցերում […]
16:19 24.04.2023
Ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
18:02 22.04.2023
«Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի ծրագրին»,- հայտնել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի եւ կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով […]
17:43 22.04.2023
Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները քննարկվել են օրենսդրի գործընկերների հետ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել ապահովագրության օրենքի նախագիծը, օրենքով նախատեսվող կարգավորումները, բնակչության խմբերի ընդգրկումը, ապահովագրավճարի չափի, դրա հաշվարկման մոտեցումներն ու ապահովագրական վճար կատարողների շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական միջոցների կառավարման հիմնական կառույցի իրավասություններին ու լիազորություններին: […]
17:00 22.04.2023
Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Քննարկվել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր: Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող […]
14:54 22.04.2023
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ արտագնա երկօրյա քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Խորհրդի կողմից կայացել է հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը, ապա քննարկումը շարունակվել է բովանդակային մի քանի հարցերի շուրջ` կապված Սահմանադրությամբ մի շարք պաշտոնատար անձանց միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջի և նստակեցության ցենզերի վերանայման, ինչպես նաև դատական իշխանությանն […]
14:46 22.04.2023
ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» ենթահոսքի և «Իրավաբանական դպրոցի» մի խումբ աշակերտների։ Վերջիններիս հետ հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը։ Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի […]
13:05 22.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ […]
21:00 21.04.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել «Մասնակցային կառավարում» թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին և խնդիրներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության շրջանակում դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետ գործիքակազմ […]
20:32 21.04.2023
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, ով գտնվում էր Հայաստանում տարածաշրջանային այցով: Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի դեմ […]
20:25 21.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին: Վարչապետը ողջունել է պարոն Հուանգի այցը Հայաստան և նշել, որ ջերմությամբ է հիշում 2019 թվականին Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած իրենց հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Nvidia-ի կողմից մեր երկրում գիտահետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացումը տեղի է […]
20:17 21.04.2023
Իրավապահ մարմինները պետք է փոխեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քննության մեթոդներն ու մարտավարությունը։ Այս մասին այսօր նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս: «Վերջերս գրություն եմ ուղարկել գործընկերներիս՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել թմրամիջոցների […]
20:03 21.04.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․ «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից: Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների […]
19:44 21.04.2023
Մարդու դեմ ուղղված բռնի հանցագործությունների աճը հասարակությունում ուղիղ համեմատական է ագրեսիայի մակարդակի աճին: Ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցի հետազոտություններին հղում անելով՝ այս մասին է այսօր հայտարարել հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս: Ըստ Աննա Վարդապետյանի՝ ագրեսիան ձևավորվում է ատելության խոսքից և դրա ծայրահեղ դրսևորումը […]
19:17 21.04.2023
ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր եզրափակիչ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների վերաբերյալ դիտարկումներին: «ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Ասում են՝ «ես […]
18:48 21.04.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել Կառավարության անդամի պաշտոնի ստանձնման և պաշտոնից ազատման իրավահարաբերությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից […]
18:40 21.04.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք […]
18:29 21.04.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։ Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք […]
18:22 21.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես արդեն Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում […]
17:47 21.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին: Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է. «Ոչ ոք կասկած չունի, որ […]
17:24 21.04.2023
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում այսօր կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այն ստորագրվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի և չինական կողմի՝ «Շանքսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո», ինչպես նաև «Շանքսի Հայդրոլիք Քոնսթրաքշն էնջինիրինգ Բյուրո Գրուպ Կո» համատեղ ընկերությունների […]
17:18 21.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները:
17:08 21.04.2023
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր։ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է ԵՏՀ խորհրդի որոշում, ըստ որի հնարավորություն է ընձեռնվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք անվավոր տրանսպորտային միջոցների օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող […]
19:18 20.04.2023
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների […]
18:20 20.04.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պետական […]
17:46 20.04.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն «SOAR-Հայաստան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջորջ Յակուբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, ինչպես նաև անկախ կյանքի կազմակերպման ծառայությանն ուղղված միջոցառումների […]