18:08 28.04.2023
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։ […]
17:35 28.04.2023
Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար […]
17:14 28.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 45-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մարտի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Օղակաձև» այգու «Սքեյթ բորդի» դաշտի մոտի զրուցարանում Վայոց […]
17:10 28.04.2023
Ապրիլի 28-ին՝ ժամը 12:15-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան […]
20:42 27.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիաի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ: «Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում: Ոչ միայն այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այլ […]
20:00 27.04.2023
Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից: Օրակարգի առաջին հարցը ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել […]
19:11 27.04.2023
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` […]
18:14 27.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:
17:44 27.04.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-ից 28-ը Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին: Երկօրյա համաժողովը համատեղ կազմակերպվել է ՌԴ դաշնային հարկային ծառայության և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի կողմից: Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության […]
17:32 27.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գ.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ 2023թ. մարտի […]
17:18 27.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Հանրապետության […]
17:10 27.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և «Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին՝ շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Սփյուռքի հայկական կազմակերպությունների այն նախաձեռնություններին, որոնք խթանում և ամրապնդում են Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ու միասնական օրակարգի […]
16:58 27.04.2023
Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հաղթահարելով […]
16:34 27.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է. «Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ […]
16:26 27.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Էյր Արաբիա ընկերության միջև՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել և արդյունավետ գործում է Ֆլայ Արնա ավիաընկերությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ: Էյր Արաբիա […]
16:14 27.04.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են […]
20:45 26.04.2023
Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
20:41 26.04.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ: Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ […]
20:17 26.04.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելին։ Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են Անահիտ Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ աշխատանքների, ներառյալ Լաչինի […]
19:30 26.04.2023
Հնդկաստանի բժշկական հաստատությունների ամենամեծ ցանցի` Ապոլլոյի, և Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արդյունքում բժշկական այս կենտրոնների միջև կստեղծվեն լայն համագործակցության ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություններ:
19:19 26.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1- ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, […]
19:12 26.04.2023
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։
19:03 26.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին: Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: […]
18:12 26.04.2023
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնի հրավերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն։ Երկկողմ հանդիպման ընթացքում Արգիշտի Քյարամյանը արժևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, բարեկամական ընդլայնվող կապերը, նշել, որ երկու ժողովուրդներին մոտեցնում է դարավոր հարուստ պատմություն ունենալու հանգամանքը։ ՀՀ քննչական կոմիտեի […]
18:07 26.04.2023
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության լիազորությունների, այդ թվում` օրենսդրության կիրարկման մոնիտորինգ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, դրա վերաբերյալ զեկույցն ապրիլի 26-ին ներկայացվել է ԱԺ աշխատանքի եւ […]
17:26 26.04.2023
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը: Օրակարգում ընդգրկված են ԱՀ դատախազության 2022թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, ԱՀ առաջին ընդհանուր իրավասության ատյանի դատարանի դատավորի և ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին հարցերը: Օրենսդրական նախաձեռնություններից օրակարգում […]
17:16 26.04.2023
2023 թվականի ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: «Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցվել […]
19:45 25.04.2023
«Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել […]
19:35 25.04.2023
Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։ Տիկին Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի […]
19:08 25.04.2023
Ազգային ժողովն ապրիլի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վիլեն Գաբրիելյանի առաջարկով փաթեթի գործողության ժամկետը փոփոխվել եւ սահմանվել է հունիսի 1-ը: Կառավարությունն առաջարկել […]