TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հետագա քայլերը

19:50 10.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել […]

̰
Անահիտ Ավանեսյանը և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները

19:47 10.03.2023

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը` հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: «Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը: Քննարկվել […]

̰
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Իրանի դեսպանին

19:12 10.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Պարոն Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանատան միջև ձևավորված գործընկերային կապերի բարձր մակարդակը, որը լիովին համահունչ է երկու բարեկամ երկրների միջև ջերմ, բարեկամական և բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում

18:36 10.03.2023

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն […]

̰
Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են նորանշանակ պետնախարարի հետ

17:25 10.03.2023

Մարտի 10-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին: Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած […]

̰
Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր ուժ. Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

17:16 10.03.2023

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության ու զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արեւիկ Անափիոսյանին: Քննարկման առանցքում 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ

20:27 09.03.2023

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը

20:08 09.03.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների […]

̰
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները հանդիպել են

18:28 09.03.2023

Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 9-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան […]

̰
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է

18:14 09.03.2023

Այսուհետ նորագույն սարքավորումներով կկատարվի առարկաների, տրասպորտային միջոցների, սառը և նետողական զենքերի, ինչպես նաև մարդու կողմից թողնված հետքերի փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքին

17:24 09.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն, և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը: Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, […]

̰
Արդարադատության նախարարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատական, իրավական, հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցերը

17:16 09.03.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը: Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման […]

̰
Սուրեն Պապիկյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

16:38 09.03.2023

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

̰
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ

19:05 08.03.2023

Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը: Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը: Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության […]

̰
ԱԳ նախարարը հանդիպել է Ալ-Ազհարի Գերագույն Իմամի հետ

17:55 08.03.2023

Մարտի 8-ին Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ: Անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայկական համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես […]

̰
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

17:44 08.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին: Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ տիկին Հակոբյան, Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ ներկաներ, Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և […]

̰
«Աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ

14:30 08.03.2023

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում: Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի […]

̰
Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ․ ՀՀ վարչապետ

19:47 07.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

19:10 07.03.2023

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: […]

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ․ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

18:38 07.03.2023

Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները:   Մասնավորապես՝ Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել  Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

18:30 07.03.2023

Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի […]

̰
Մհեր Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոյը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

18:25 07.03.2023

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները: Զրուցակիցները քննարկել […]

̰
Վարչապետն ընդունել է Microchip Technology ընկերության փոխնախագահին

17:36 07.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան և հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

17:21 07.03.2023

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը: Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի […]

̰
ՍԴ նախագահը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները

16:24 07.03.2023

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Արման Դիլանյանը կարևորել է երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը։ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ 2021 թվականին հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ երկուստեք վերահաստատվել է երկկողմանի […]

̰
Վարչապետին ներկայացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 2022թ. գործունեության հաշվետվությունը

16:19 07.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, […]

̰
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների պատասխանատուներին ներկայացվել են ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները

19:25 06.03.2023

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են […]

̰
Նախարարները քննարկել են համատեղ անելիքները. անդրադարձել են կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին

19:05 06.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են: […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

18:58 06.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական […]

̰
Համագործակցության հուշագիր՝ Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ

18:46 06.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը: Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային […]

̰
BACK_TO_TOP