TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Արխիվ

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

17:42 20.03.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Նա մեծապես կարևորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է […]

̰
Ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին

17:21 20.03.2023

Մարտի 19-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալներն ու գերատեսչության ղեկավար կազմը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Արամ Մանուկյանի կիսանդրուն։ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին, Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում։ 1915 […]

̰
Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը

17:09 20.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Թունիսի Հանրապետության նախագահին

16:57 20.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին Թունիսի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Թունիսի հետ շփումների ու համագործակցության ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում […]

̰
Խորհրդարանը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

16:08 20.03.2023

Մենք կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մարտի 20-ին Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Տաբեա Ռյոսները շնորհակալություն է […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին

18:09 19.03.2023

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ավանդական սերտ շփումների շարունակությունն է բոլոր մակարդակներում։ Այս մասին հայտնում են  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա […]

̰
Դատախազը վերաքննիչ բողոքով պահանջում է Գյուլագարակի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

13:46 18.03.2023

Ռ.Վ.-ն, 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, չի ներկայացրել հայտարարագիր: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի մայիսի 16-ին նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում, դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը: […]

̰
Մենք գործուն քայլեր և հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալին

13:32 18.03.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում: Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում լավ ավանդույթ է […]

̰
Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են. Աննա Վարդապետյանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ

13:11 18.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը, պատասխանել են նրանց հարցերին: Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից զերծ դատախազ […]

̰
Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր

20:44 17.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ […]

̰
Արցախի պետնախարարը պատասխանատուների հետ քննարկել է շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առաջ եկած խնդիրները

20:08 17.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: «Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ […]

̰
Խորհրդարանը հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և արտասահմանյան գերմանալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչների

19:30 17.03.2023

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մարտի 17-ին հանդիպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի եւ արտասահմանյան գերմանալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ողջունել է հյուրերին Ազգային ժողովում եւ բարձր գնահատել միջազգային մամուլի դերակատարությունը տարածաշրջանում առկա զարգացումների մեկնաբանման տեսանկյունից: Հայ խորհրդարանականները պատասխանել […]

̰
Չնայած դատարանների երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է. Արմեն Գևորգյան

19:00 17.03.2023

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ

18:48 17.03.2023

Մարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին

18:26 17.03.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները: Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

̰
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին

18:16 17.03.2023

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները: Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված […]

̰
Տաքսու վարորդը հափշտակել էր տեղափոխման համար իրեն վստահված 5000 ԱՄՆ դոլար գումարը, ապա այն վերադարձնելու համար պահանջներ ներկայացրել

17:26 17.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

17:20 17.03.2023

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

17:08 17.03.2023

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

̰
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

21:00 16.03.2023

Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մարտի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ […]

̰
Արցախի պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարին

20:25 16.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։ Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել […]

̰
Դեսպան Մակունցը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնին ներկայացրել է Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

20:14 16.03.2023

Ս․թ․ մարտի 14-ին դեսպան Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Տեղեկացնում են ԱՄՆ-ում  Հայաստանի դեսպանությունից։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։ Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆ․Փըլոնի կողմից Ներկայացուցիչների պալատի […]

̰
Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը․ Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

20:07 16.03.2023

Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։   Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի […]

̰
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ վերջինս կալանավորվել է

18:49 16.03.2023

2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։ Դեպքի […]

̰
ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի շրջանակներում Հայաստան կհրավիրվի Վրաստանի գլխավոր դատախազը

18:27 16.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունն՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

17:54 16.03.2023

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության […]

̰
Երևան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը

17:50 16.03.2023

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ […]

̰
Պարույր Հովհաննիսյանը  ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

17:46 16.03.2023

Մարտի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում: Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության […]

̰
«Ամեն ինչ պետք է անենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս ընդունելու համար». ԵԱ-ի կազմկոմիտեի անդամների մամուլի ասուլիսը

17:29 16.03.2023

Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]

̰
Առաջարկվում է բժշկական կենտրոնները և դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով

16:54 16.03.2023

Հայաստանում բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորվում են անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ. ժամանակին լիցենզավորում ստացած բժշկական կենտրոնը գործում է այդ թվականին սահմանված կանոնների շրջանակում: Նախատեսվում է վերանայել այդ անժամկետ դրույթը, եւ բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Գործընթացն անցնցում կազմակերպելու նպատակով սահմանվել է անցումային դրույթ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում […]

̰
BACK_TO_TOP