16:35 16.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն: Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ […]
19:54 15.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ինչպես արդեն տեղեկացվել է, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի […]
19:38 15.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու […]
18:52 15.03.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Քննարկվել է հանրապետությունում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ […]
18:45 15.03.2023
Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության և հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության […]
17:27 15.03.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը: 2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական ամենաբարձր ցուցանիշները. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, այդ թվում՝ առեւտուրն ու ծառայություններն աճել են […]
19:38 14.03.2023
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: «Տիկի՛ն նախագահ, Գործընկերնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Խաղաղ գոյակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ոչ ագրեսիվ գործողությունների, հավասարության եւ փոխշահավետության վրա: Այս տեսությունը դադարում է գոյություն ունենալ, երբ ուշադրությունն ուղղում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից […]
18:52 14.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր հարաբերությունները […]
18:22 14.03.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը […]
17:40 14.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը […]
17:24 14.03.2023
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ եւ կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար: Կողմերը […]
17:14 14.03.2023
Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելու անհրաժեշտության առաջնահերթությունները: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումն ու ամրապնդումը՝ որպես Հայաստանի արտաքին […]
16:53 14.03.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության օրակարգին և այդ շրջանակում արդյունավետ համարել Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քառամյա նախագահությունը։ Զեյնա Մինան խնդրել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ վարչապետին […]
16:08 14.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: Ողջունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ նախարար Ժաննա Անդրեասյանը […]
17:07 13.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը ջերմությամբ են հիշել ս.թ. փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են […]
16:56 13.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՎԾ ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք: ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում կառույցի կողմից կատարված աշխատանքների […]
16:14 13.03.2023
Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցման եւ մինչեւ 2026 թվականը 60 տոկոսից ցածր մակարդակի ապահովման, ինչպես նաեւ հարկաբյուջետային կանոններով սահմանված պետական ֆինանսների «ոսկե կանոնների» ամբողջական պահպանման վերադարձի թիրախներն ապահովված են. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի […]
18:46 11.03.2023
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում։ Նախարարները վերահաստատել են երկու […]
16:52 11.03.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը: Ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն? Բնագավառի […]
16:46 11.03.2023
Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպելով նաև զորացրված տղաների ծնողների և հարազատների հետ՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր […]
16:19 11.03.2023
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: «2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետեւանքով Հայաստանի սուվերեն տարածքներից […]
15:42 11.03.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարությունը: «Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի […]
14:18 11.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանը կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով խաղաղության և կայունության հաստատման գործում: Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված […]
13:36 11.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ […]
13:14 11.03.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:
13:11 11.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում […]
20:30 10.03.2023
Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
20:25 10.03.2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-ից 15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «…Հարգելի ծնողներ: Թույլ տվեք, օգտվելով այս առիթից, ևս մեկ անգամ խոնարհվել ձեր զավակների վառ հիշատակի առաջ: Վստահեցնում եմ, որ «ոչինչ չի […]
20:17 10.03.2023
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ […]
19:57 10.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և […]