TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Արխիվ

ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է ԼՂ-ում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները

18:32 06.03.2023

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է […]

̰
Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

17:40 06.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված […]

̰
Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ պետությունների դեսպաններին

16:21 06.03.2023

Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել ՀՀ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Թագուհի Թովմասյանը […]

̰
Վարչապետին ներկայացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

16:09 06.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել

17:58 05.03.2023

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել. «Այսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ […]

̰
Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է. ՀՀ ԱԳՆ-ն՝ ադրբեջանական դիվերսիայի մասին

16:54 05.03.2023

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մասին. «Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորել է: Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված […]

̰
Արցախի իրավասու մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի ապացույցներ, որոնք հերքում են ադրբեջանական ապատեղեկատվությունը. ԱՀ ԱԳՆ

16:49 05.03.2023

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի պատասխան Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության, հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության իրավասու մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ տեսագրություն և լուսանկարներ, որոնք հերքում են ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տվյալ փաստերը կներկայացնի […]

̰
Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում. Արցախի ԱԳՆ

16:40 05.03.2023

Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը […]

̰

11:32 05.03.2023

2023թ․մարտի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հարղոդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանում են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին, և դանակահարված տղամարդը գետնին ընկած արյունահոսում է։ Ավելի ուշ «Հերացի» թիվ […]

̰
Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

19:11 04.03.2023

Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը: Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ միասին, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի արձանին` հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր`քաղաքամայր Երևանի համար:

̰
Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ

17:29 04.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացրած առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:33 04.03.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ մարտի 3-ին տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հավելել, որ նման հանդիպումները համագործակցության մի շարք գործնական քայլեր նախանշելու հիանալի հնարավորություն են։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության […]

̰
Հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները

15:57 04.03.2023

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի […]

̰
Ապրանքների գնագոյացման ու գնաճի թեմայով Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

13:33 04.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված շրջափակման պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների գնագոյացմանն ու գնաճին: «Արցախը տևական ժամանակ է գտնվում է շրջափակման մեջ և հումանիտար օգնություն ստանալու միջոցով մի կերպ կազմակերպվում է բնակչության նվազագույն պարենային խնդիրների լուծումը։ Տնտեսությունը կազմաքանդումից զերծ պահելու համար տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին

13:22 04.03.2023

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Ռաիսինա երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Խաղաղությունը մաս առ մաս. նոր ուղիներ գործուն ՄԱԿ-ի համար» պանելային քննարկմանը: Բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները, ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմանիության շրջանակներում […]

̰
Վարչապետն այցելել է Բունդեսթագ և ներկայացրել տարածաշրջանում իրավիճակը

20:36 03.03.2023

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել է վարչապետին և նշել, որ այցը լավ հնաարվորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետ Փաշինյանը հանդես է […]

̰
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա  ժողովը

20:25 03.03.2023

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի.գ․դ․Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն […]

̰
Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հանձնառությունները կատարելու չկամության մասին․ Արցախի ԱԳՆ

19:54 03.03.2023

Արցախի ԱԳ նախարարությունը անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից  2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարըի խախտմանը։ ԱԳՆ մեկնաբանություն է տարածել, որում ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի […]

̰
Արդարադատության նախարարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը

19:18 03.03.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը: Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը, նախարարը նշել է, որ այն Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է քանի որ այն էապես նպաստելու է երկրի […]

̰
Կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի անդամների միջև

19:10 03.03.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

18:53 03.03.2023

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում […]

̰
Երկու անչափահաս դանակի գործադրմամբ օտարերկրյա քաղաքացուց հափշտակություն է կատարել․ նրանք ձերբակալվել են

17:56 03.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները: 2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի […]

̰
Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

17:52 03.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանն այս անգամ մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և […]

̰
Կդադարեցվեն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները

20:56 02.03.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվում են միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին

19:31 02.03.2023

N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ: Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար: Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ […]

̰
Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է ՀՀ քննչական կոմիտեում

17:17 02.03.2023

Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Վերջինիս ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհավորել է պարոն Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

16:51 02.03.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական […]

̰
Խարդախության հեղինակները քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար հիշատակում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները. ԱԱԾ

16:21 02.03.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։ ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած Ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում […]

̰
Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի ու վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

19:33 01.03.2023

Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է: «Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավման […]

̰
Հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանի հետ

18:28 01.03.2023

Մենք բարձր ենք գնահատում հայ-մեքսիկական հարաբերությունները: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, եւ Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ: Այս մասին ասել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որին մասնակցել […]

̰
BACK_TO_TOP