TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին

17:40 21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ: Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի […]

̰
Վարչապետն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարի գլխավորած պատվիրակությանը

17:32 21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը: […]

̰
ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

17:28 21.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ: «Ուրախ ենք, որ Դուք արդեն Հայաստանում եք: Իմ դեպքում մի փոքր առանձնահատուկ է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը. 1992 թվականից ես անընդհատ այդ գործընթացի մեջ եմ եղել: Հիշում եմ, երբ […]

̰
Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

17:05 21.02.2023

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։

̰
Բարեփոխվում է հուշարձանների պահպանությունը կանոնակարգող օրենքը

16:49 21.02.2023

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջել է Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք

16:21 21.02.2023

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մ.Ս.-ից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի […]

̰
Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը

16:01 21.02.2023

Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին […]

̰
ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄԷ Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարի հետ

15:34 21.02.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր […]

̰
Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն կյանքից զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նյութերը դատարանում են

15:14 21.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու և որդու միջև ծագած վիճաբանության ընթացքում, վերջինս սկսել է […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

14:26 21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, Կառավարության ծրագրի առաջնահերթությունների իրականացման, ոլորտային ծախսերի, հնարավոր ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները: Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքին, պետական գերատեսչությունների՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման արդյունքներին և դրանց […]

̰
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը

13:56 21.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: «Մենք շատ ենք կարևորում Կորեայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և այդ ժամանակից ի վեր դինամիկ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին

13:36 21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Լուսնային Նոր տարվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ։ Մոնղոլիայում ավանդաբար նշվող և գարնան գալուստն ավետող այս տոնը թող ջերմություն, սեր և ներդաշնակություն բերի բոլոր ընտանիքներին։ Համոզված եմ, որ հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը

13:27 21.02.2023

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը […]

̰
Մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը

19:43 20.02.2023

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը:   «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը  նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և […]

̰
Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված  ցուցահանդեսին

19:23 20.02.2023

Փետրվարի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների ուղեկցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։  

̰
«Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները կիրականացվեն երթևեկությանը զուգահեռ

19:15 20.02.2023

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով փետրվարի 20-ից մեկնարկել են «Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Հաշվի առնելով կամրջային կառուցվածքի ծանրաբեռնվածությունը՝ գործընթացը կիրականացվի երթևեկությանը զուգահեռ:

̰
ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը քննարկվել է ոլորտի շահառուների հետ

19:06 20.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ այսօր նախաձեռնել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը,ԿԳՄՍՆ բարձրագույն […]

̰
ԵՄ առաքելությունը կարող է կարևոր դեր ունենալ տեղում մարդկային անվտանգության ամրապնդման գործում․ ԱԳ նախարարի տեղակալ

18:56 20.02.2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տեսաուղերձով է հանդես եկել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ հերթական նստաշրջանին   «Հարգելի խորհրդարանականներ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին ուղերձ հղելու այս հնարավորության համար։ Չնայած անցյալ տարի, երբ մենք Երևանում հյուրընկալում էինք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, աշխարհաքաղաքական […]

̰
«ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում Հայկական 18 ընկերություններ ներկայանում են «Հայաստան» միասնական տաղավարի ներքո

18:39 20.02.2023

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը: Հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր: Պաշտոնական այցի շրջանակներում […]

̰
Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է

17:58 20.02.2023

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին մասով և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի […]

̰
Արցախի ԱԳ նախարարը աշխատանքային այցով եղել է ՌԴ-ում

17:06 20.02.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից, այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

̰
Արարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

16:59 20.02.2023

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։ Նախարար Միրզոյանն […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արձանագրության վավերացմանը վերաբերող օրինագծին

16:35 20.02.2023

«Համաձայնագրի 5.7 հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ էլեկտրոնային տեղեկատվության կանոնային փոխանակում ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա»,-ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փետրվարի 20-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: Քննարկվել է ««2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված՝ […]

̰
ԲՏԱ նախարարը Միջազգային պաշտպանական համաժողովին անդրադարձել է առաջադեմ տեխնոլոգիաների օրեցոր աճող ազդեցությանը

23:09 19.02.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Միջազգային պաշտպանական համաժողովի (IDC) բացմանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը: Համաժողովի ընթացքում ոլորտի […]

̰
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը

22:11 19.02.2023

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ է տեղադրել։   «Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը: Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը […]

̰
Կաթնաղբյուր գյուղին հարակից գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

20:21 19.02.2023

Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրից, […]

̰
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրումներն ամփոփվել են

19:44 19.02.2023

Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։  Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և […]

̰
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որտեղ խնամք է ստանում շուրջ 450 շահառու, շարունակում է իր բնականոն գործունեությունը

18:26 19.02.2023

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն -ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին նշված է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած պարզաբանման մեջ։ Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։ Միաժամանակ տեղեկացնում […]

̰
Հայաստանի և Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի

15:09 19.02.2023

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից […]

̰
Նիկոլ Փաշինյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին

13:55 19.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:   Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Կարևորվել է Միջազգային ճգնաժամային խմբի հետ համագործակցության զարգացումն ու շարունակականությունը: Վարչապետ […]

̰
BACK_TO_TOP