18:29 15.02.2023
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Կ.Ղ.-ն, 2013-2017 թվականներին, հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, 2017 […]
17:22 15.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով դեսպանին շնորհավորել է Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ. «Մեր հանդիպման առիթն ուրախալի է, քանի որ Ճապոնիան պատրաստվում է նշել Ազգային տոնը՝ Նորին գերազանցություն Նարուհիտո կայսեր ծննդյան օրը և այս կապակցությամբ իմ լավագույն ցանկություններն եմ հղում Ճապոնիայի ժողովրդին և մաղթում […]
19:41 14.02.2023
Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած […]
19:35 14.02.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ և արդեն եզրափակիչ փուլում պետք է հասկանալ, ամփոփել կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի […]
18:07 14.02.2023
Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար […]
17:44 14.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են առերևույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր։ Մասնավորապես՝ նշված վարույթներից մեկի շրջանակում 2023թ․ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 […]
17:33 14.02.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՌԴ ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարարը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։ Դեսպան Կոպիրկինը, […]
16:52 14.02.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն իր տեղակալի և այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու […]
16:14 14.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝ […]
19:22 13.02.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։ Հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար:
19:14 13.02.2023
Փետրվարի 10-ին մի խումբ փաստաբաններ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն են տարածել, որ փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանն իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ, խոչընդոտել […]
19:06 13.02.2023
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից: «Բնակչությանը հորդորում […]
19:03 13.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ և ԱԳՆ ներկայացուցիչներ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-կորեական կապերի և փոխգործակցության զարգացումը: Նախարարը հյուրերի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Անդրադարձ է եղել […]
18:45 13.02.2023
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները: Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված […]
18:38 13.02.2023
Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
18:24 13.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը՝ այդ գործում կարևորելով նաև սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. «Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր […]
17:10 13.02.2023
Ղեկավարվելով Արցախի Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
16:54 13.02.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ և հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձևավորված […]
16:48 13.02.2023
Ա.Ս.-ն, 2017-2022 թվականներին հանդիսանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲ ընկերության հաշվապահ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցները։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ […]
16:25 13.02.2023
Կայացել է էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ կոորդինացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը նախագահել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկա են եղել փոխնախարարներ Արա Մկրտչյանը, Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նոտարական պալատի, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների […]
16:08 13.02.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողների մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր […]
12:51 13.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական, գիտական, […]
19:40 11.02.2023
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները: Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով, զինծառայողներին հորդորել ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով: Պաշտպանության […]
16:55 11.02.2023
Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը: Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն […]
15:12 11.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Նշվել […]
20:33 10.02.2023
Հանրապետությունում իրականացվում են 10-ից ավելի մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրեր, ինչպես պետական բյուջետային հատկացումներով, այնպես էլ վարկային միջոցների հաշվին: Բյուջետային հատկացումների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն ներկայում համակարգում է առողջապահական 10 հաստատությունների շինարարական ծրագրեր՝ 9 շինարարական, 1 նախագծային՝ ընդհանուր 11 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն […]
20:25 10.02.2023
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում մեկնարկել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին: Հարկ է նշել, որ նախորդ տարի նման […]
20:11 10.02.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետը մասնավորապես ասել է. «Ողջունում եմ բոլոր ներկաներին և սրտանց շնորհավորում հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել […]
19:56 10.02.2023
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի […]
19:07 10.02.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարն ընդգծել է` Չեխիայի հետ համագործակցության տարբեր ուղղություններով մեծ ներուժ կա, աշխատելու մեծ հնարավորություններ կան և, դեսպանի առաջիկա աշխատանքը միտված կլինի հենց […]