13:47 19.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ու զարգացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի […]
13:29 19.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի […]
11:03 19.02.2023
Փետրվարի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։
18:42 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը […]
18:33 18.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
18:15 18.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված […]
16:40 18.02.2023
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի […]
16:10 18.02.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների […]
15:12 18.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ: Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի […]
14:50 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Խորվաթիայի […]
14:40 18.02.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել զեղչերի և այլ ակցիաների օրենսդրությանն առնչվող հերթական քննարկումը, որը վարում էր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Քննարկմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Ռաֆայել Գևորգյանը, տնտեսավարող սուբյեկտներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպումը նպատակ ուներ ևս մեկ անգամ իրազեկել տնտեսավարողներին գործող նոր կարգավորումների մասին, ինչպես նաև լսել նրանց […]
20:25 17.02.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին: Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է […]
20:16 17.02.2023
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
19:57 17.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում: Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները: Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 […]
19:50 17.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
18:39 17.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան […]
18:33 17.02.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասվում է նախագահի […]
18:18 17.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, […]
17:56 17.02.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների իրացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, մասնավորապես համատեղ արդյունաբերական ծրագրերի իրականացման շրջանակներում:
17:48 17.02.2023
Ավարտվել է Երևան քաղաքի Եկմալյան փողոցում 2020թ. մարտի 19-ին Երևանի 49-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված ծավալուն քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային hարբածության վիճակում, […]
17:26 17.02.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի […]
17:17 17.02.2023
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, […]
21:00 16.02.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 16-ի հերթական նիստում որոշեց երկարացնելու ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն, նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը: Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների […]
19:52 16.02.2023
Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային […]
18:22 16.02.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթի գլխավորությամբ։ Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել երկուստեք համագործակցությունը, նշել, որ նախարարության կողմից համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» (TPQI) ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել TPQI–ի շրջանակներում […]
17:34 16.02.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել մասնավորապես էներգետիկայի, առողջապահության և կապիտալի շուկայի զարգացման ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային […]
16:40 16.02.2023
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու […]
16:26 16.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել […]
19:23 15.02.2023
Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին: ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ […]
19:10 15.02.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին […]