16:17 02.02.2023
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
16:08 02.02.2023
Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխատանքի, փոխգործակցության ակտիվացման հարցերը: Ռուստամ Բաքոյանն արձանագրել է երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան, որը տարիների […]
19:46 01.02.2023
ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, […]
19:02 01.02.2023
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից։ Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն […]
18:55 01.02.2023
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է հ.71 մանկապարտեզը, որը շուրջ 360 փոքրիկի համար դռները կբացի մարտից: 1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում: Երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, […]
17:56 01.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային առաջնորդի կարգավիճակի շնորհման և բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Դուք, որպես թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, կշարունակեք նպաստել Թուրքմենստանի կայուն զարգացմանն ու […]
17:53 01.02.2023
ՀՀ տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ․ հայտնաբերվել են խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «լավ » N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում: […]
17:42 01.02.2023
Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը: Օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փետրվարի 1-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի […]
17:08 01.02.2023
Կառավարությունը կարեւորում է որակի ենթակառուցվածքի համակարգի ամբողջական ներդրումն ու կիրարկումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում` ներկայացնելով ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Վահան Քերոբյանի` գործող օրենքը չի համապատասխանում Եվրամիության […]
19:48 31.01.2023
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։ Այսօր ԱՀ դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց կողմից տրված պարզաբանումներից […]
19:39 31.01.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանեց «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման» կարգը։ Հարցը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջինս հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԶԼՄ-ները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կուսակցությունները ԿԸՀ-ից ստանում են օգտահաշիվներ, և եթե ԶԼՄ-ներն ու դիտորդներն […]
19:23 31.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության […]
18:14 31.01.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]
17:45 31.01.2023
Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային […]
17:33 31.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի […]
17:27 31.01.2023
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սենատի գլխավոր քարտուղար Էրիկ Տավերնիեի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, Սենատում կայացած հանդիպմանը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հրավերի համար, ընդգծել է այն շարունակական աջակցությունը, որը Ֆրանսիայի Հանրապետությունը բոլոր մակարդակներով […]
17:20 31.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան քաղաքի Սարյան փողոցում ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի բոլոր հանգամանքները։ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 03։25-ին, պարեկային ծառայության երկու աշխատակից Երևան քաղաքի Սարյան փողոցում կանգնեցրել են «Mercedes» […]
16:57 31.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ֆինանսների […]
16:36 31.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ […]
16:25 31.01.2023
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ: Պարզվել է, որ ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի […]
16:14 31.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ իրավիճակը: Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն […]
19:04 30.01.2023
Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:
18:51 30.01.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 28-ին ընդունել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության և «Կանայք հանուն հայոց հայրենիքի» կազմակերպության պատվիրակություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելուն միտված հնարավոր քայլերը։
18:31 30.01.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հ.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, […]
18:23 30.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
17:57 30.01.2023
Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Քննարկվել են վարչապետ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսին Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, առաջիկայում հնարավոր փոխայցերի կազմակերպման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել վարչապետի […]
17:52 30.01.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի հետ Թալինի համայնքապետարանում աշխատանքային քննարկում է անցկացրել։ Քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր, մասնավորապես՝ համայնքում իրականավող խոշոր ծրագրերի, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Քննարկվել են նաև համայնքի կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, այդ ծրագրերում […]
17:43 30.01.2023
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի […]
16:42 30.01.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու […]
17:06 28.01.2023
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Գլխավոր դատախազը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար ստեղծված պայմաններին և իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերին: Աննա […]