15:12 28.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ազգային […]
10:20 28.01.2023
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում ընկած […]
20:56 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ […]
20:41 27.01.2023
Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
20:15 27.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից […]
19:37 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը […]
19:18 27.01.2023
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսևորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը: Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի […]
18:16 27.01.2023
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ […]
17:50 27.01.2023
Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների […]
17:36 27.01.2023
Արցախի Հանրապետության շրջանների բնակիչներին անհրաժեշտ է տեղեկացնել ստեղծված իրավիճակի, և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Այդ նպատակով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների […]
20:16 26.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով նախարարին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք […]
19:19 26.01.2023
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և […]
19:05 26.01.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: Քննարկվել են նաեւ ծրագրային մի շարք հայտերի […]
18:49 26.01.2023
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները» օրակարգով։ Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։
17:50 26.01.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանին՝ կատարված աշխատանքի համար և ընդգծել, որ մեկնարկած բարեփոխումները շարունակական են լինելու: Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ունեցած աշխատանքային փորձն ու գիտելիքները կներդնի՝ […]
17:44 26.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-դանիական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ […]
17:26 26.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը […]
17:12 26.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ: Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է […]
16:30 26.01.2023
Հունվարի 24-ին կայացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2023թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը։ Ինչպես տեղեկացնում են ՔԿ-ից, փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։ ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի կարգավիճակից բխող լիազորությունների կատարմանն […]
12:17 26.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն […]
10:33 26.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Էնթոնի Ալբանիզին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր` կիսելով ընդհանուր արժեքներ ու նպատակներ: Լիահույս եմ, որ համատեղ […]
19:55 25.01.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 25-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով Խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս […]
19:46 25.01.2023
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։ Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ […]
19:27 25.01.2023
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 25-ին հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը եւ Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը: Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել […]
19:13 25.01.2023
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի […]
19:06 25.01.2023
Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանդիպել է քաղաքացիներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ: Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու […]
15:20 25.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանին զեկուցվել […]
20:00 24.01.2023
Մարդու իրավունքների պաշտպանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին: Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը: Պաշտպանը […]
19:20 24.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, […]