16:16 07.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 4-ին ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ […]
16:12 07.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության […]
18:54 06.02.2023
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից […]
18:35 06.02.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: […]
18:17 06.02.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները: Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահ կառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետում հնարավոր է եղել երկրի […]
17:12 06.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տեւողությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության […]
16:56 06.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի […]
16:09 06.02.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարով՝ Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111 Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111 Էլ-փոստ՝ [email protected]
17:50 05.02.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։ Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.am» կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության […]
15:55 04.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 4-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում: Աննա Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության […]
14:50 04.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շրի Լանկայի ժողովրդին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը։ Համոզված եմ, որ միասնական […]
13:57 04.02.2023
Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ: Այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ […]
20:11 03.02.2023
ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին իրազեկում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Վրաստան 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող […]
18:54 03.02.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի […]
18:17 03.02.2023
Փետրվարի 𝟑-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը։ Նիստը վարել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց, որի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր։ Տեսչական […]
17:53 03.02.2023
Մեր երկու երկրների պարագայում սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է խաղաղության գինը եւ ինչ կարեւորություն այն ունի երկրի զարգացման եւ ժողովրդի անվտանգության համար: Այս մասին ասել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանդիպումը տեղի է […]
17:46 03.02.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների՝ 2022 թվականի գործունեության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն աշխատանքային այց են կատարել քրեակատարողական հիմնարկներ: Այցերի շրջանակներում փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, իսկ պետի […]
17:08 03.02.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 3-ին հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիերի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշոնական կայքէջը: Կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը […]
11:26 03.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված […]
20:56 02.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային […]
20:21 02.02.2023
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։ Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ […]
20:05 02.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել նախագահության անդամների և գիտական ինստիտուտների և ստորաբաժանումների ղեկավարների և հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ակադեմիայի գործունեության կարևոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել ոլորտային խնդիրներին: Աշոտ Սաղյանի խոսքով՝ սկսվել են բարեփոխումների լայնածավալ ծրագրեր, որով նպատակադրվել են բարելավել թե՛ ենթակառուցվածքային պայմանները, թե՛ կապը […]
19:40 02.02.2023
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
19:29 02.02.2023
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ժամկետային զինծառայողների հարցերին, […]
18:09 02.02.2023
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Հաշվեքննության եզրակացությամբ` խախտումներ են հայտնաբերվել նախագծերի մշակման և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցելու համար 2017-2019 թվականների բոլոր պայմանագրերի կնքման […]
17:57 02.02.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին և հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին: Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաև երկկողմ համագործակցության կարևորությունն էլեկտրոնային կառավարման եւ […]
17:52 02.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30 և 29-ամյա բնակիչները, իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի […]
17:24 02.02.2023
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 2-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ […]
16:45 02.02.2023
Քննարկման առարկան որոշակի դեպքերում անշարժ գույքի օտարման գործարքների հարկման ավելացված արժեքի հարկով եւ շահութահարկով բազաների նվազագույն կանոնների որոշման կիրառությունն է, ավելի հստակ` կիրառության բացառությունների սահմանումը: Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց անցած գրավի առարկաներ, դրանք օտարեն եւ ԱԱՀ-ի ու շահութահարկի գծով հարկային պարտավորությունները կատարեն օտարման փաստացի […]
16:27 02.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի […]