TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Էդուարդ Աղաջանյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

18:38 24.01.2023

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը: Լուկաս Ռոզենկրացին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող […]

̰
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում «Հայաստան» հիմնադրամի Արցախին նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն Արցախ հասցնելու ուղղությամբ

18:23 24.01.2023

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բեռը տեղափոխելու […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության տնօրենի հետ

17:23 24.01.2023

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ ԱԺ նախագահը […]

̰
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել ցանկացող իտալական ընկերությունների ներկայացուցիչների

17:17 24.01.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները՝ միաժամանակ ընդգծելով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր ներդրումների ներգրավման կարևորությունը։ Այնուհետև հյուրերի հետ քննարկվել են ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք վերաբերում են […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողի հետ

17:06 24.01.2023

Հունվարի 24-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։ Կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պետք է վերականգնի Լաչինի […]

̰
Վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասին

16:40 24.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Կադաստրի կոմիտեի […]

̰
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Կատարում է

16:08 24.01.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար: Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի շուրջ

19:29 23.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը, […]

̰
ԱԽ քարտուղարը ԵՄ Հատուկ ներկայացուցչի հետ հադիպմանը կարևորել է ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն ուղղված քայլերը

18:57 23.01.2023

Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

18:33 23.01.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

̰
Արցախի պետնախարարը օպերատիվ շտաբի նիստում քննարկել է մի շարք հրատապ հարցեր

18:20 23.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի […]

̰
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Մարտին Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել ներդրումային ծրագրերը

18:13 23.01.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը: Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում […]

̰
Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. ԱՀ դատախազոււթյուն

17:35 23.01.2023

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ: Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը […]

̰
Վարչապետն այցելել է ՊԵԿ. ամփոփվել են 2022թ. գործունեության արդյունքները

16:23 23.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությանը ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի 2022թ. կատարած […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Դեյվիդ Մքալիսթերի հետ

16:09 23.01.2023

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

18:41 22.01.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին: Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն: Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել […]

̰
Արցախի պետպահուստից մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ․ մատակարարումը խանութներին արգելվել է

17:09 22.01.2023

Հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ:Այս մասին հայտնում են  ԱՀ պետական տեսչությունների կառավարման […]

̰
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի է ունեցել աղետալի դեպքը

16:05 22.01.2023

Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

14:43 22.01.2023

Հունվարի 23֊25֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքի իր էջում։ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ֊ԵՄ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին` չինական Նոր տարվա առիթով

10:10 22.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։ Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը […]

̰
Անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացանցում տարածելը․ Արցախի ՄԻՊ

19:17 21.01.2023

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը  հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում․ «Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։ Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացանցում տարածելը։ Արժանապատիվ արցախցու […]

̰
Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

17:37 21.01.2023

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

̰
Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

16:08 21.01.2023

Հունվարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ: Ներկայացնելով իր ղեկավարած ոլորտում տիրող իրավիճակը՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկություն է տրամադրել արդեն 2 օր գործող […]

̰
«Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենը նույն կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող, Հայաստանից բացակայող իր հորը վճարել է զգալի չափերով գումար

15:22 21.01.2023

Ն.Մ.-ն, զբաղեցնելով «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնը, նույն Կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող իր հոր՝ Ս.Զ.-ի վերաբերյալ, հաշվապահ Հ.Ա.-ի հետ կազմել, ստորագրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Կազմակերպության տնօրեն Ն.Մ.-ի հոր՝ օժանդակ բանվոր Ս.Զ.-ի կողմից, 2016 թվականի հոկտեմբերի […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

15:11 21.01.2023

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել է 2-րդ բանակային զորամիավորում: Հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց, ծառայակից ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին կորստյան ծանր վիշտը կիսելու, ցավակցության խոսք հղելուց հետո, պաշտպանության նախարարը […]

̰
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցերը

20:53 20.01.2023

2022 թվականի վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել եւ հրապարակել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները: Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակում ներառված է 5 միջոցառում, որոնցից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98,5 տոկոսը: Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ, 2020-ին՝ շուրջ 26,6 […]

̰
Ստեփանակերտում հովհարային անջատումներ կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

20:11 20.01.2023

Արցախէներգո ՓԲԸ-ն բաժանորդներին տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Ընկերությունը կհրապարակի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի։

̰
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակությունը

19:22 20.01.2023

Քաղաքացու կողմից 2022թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ-ում տված հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, նման խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր

18:16 20.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ: Վարչապետին ներկայացվել են վերոնշյալ թեմայի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որում անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն: Քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող […]

̰
Երկու տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչներ

17:43 20.01.2023

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել […]

̰
BACK_TO_TOP