13:54 17.12.2022
Դեկտեմբերի 17-ին զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են զորատեսակի կազմավորմանն ու անցած ճանապարհին՝ կարևորելով ՌԷՊ ստորաբաժանումների դերը բանակի մարտունակության ամրապնդման գործում։ Միջոցառման […]
20:35 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
20:26 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի […]
20:18 16.12.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ է տարածում ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ժամը 16:05-ից 18:00-ն, տարբեր ընդհատումներով կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
19:47 16.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակը։
19:30 16.12.2022
Այսօր ՀՀ քննչական կոմիտե էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի՝ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնպես էլ այլ ոլորտներում դեսպանատան […]
17:07 16.12.2022
Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: […]
19:07 15.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է […]
18:30 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական […]
17:53 15.12.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Արթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին […]
17:18 15.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված տարաբնույթ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն, […]
17:06 15.12.2022
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին […]
16:47 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի կողմից ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացի համաձայն նախապատրաստված 3-րդ կամավոր միջանկյալ զեկույցի քննարկումը: Զեկույցի նպատակն է ներկայացնել 2020 թվականին ՄԱԿ մշտադիտարկման այս մեխանիզմի շրջանակում ՀՀ կողմից ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը: ՄԱԿ Համընդհանուր պարբերական զեկույցի շրջանակներում երկրներին հանձնարարականներ են տրվում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնք ՄԱԿ-ը դիտարկում […]
16:36 15.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Համայնքների եկամուտներն ավելի կանխատեսելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […]
19:56 14.12.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկնարկել է Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Անվտանգության խորհրդի անդամներից հետո ելույթով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարական հանդիպմանը կարող եք հետևել հղումով:
19:40 14.12.2022
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և […]
18:14 14.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել շատ բարդ ժամանակաշրջանում և այս […]
18:07 14.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։ Նախարար Սանոսյանը, մասնավորապես, ծանոթացել է Ճամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհատվածներում իրականացված աշխատանքներին։ Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն […]
17:48 14.12.2022
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ […]
17:26 14.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցադրությանը: Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը շեշտել է, որ այս օրը նշանավորող և բազում իրավական փաստաթղթերի հիմք դարձած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կյանքի է կոչվում նաև նմանօրինակ միջոցառումների, պետական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության կողմից համատեղ իրականացվող տարբեր իրավական […]
17:14 14.12.2022
Պարզվել են օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ-ում տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ այլ երկրի քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների […]
15:28 14.12.2022
Ռ.Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Ռ.Հ.-ն շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ […]
19:56 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին Երևանում իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցերին։ Չորրորդ գլոբալ ֆորումի երկրորդ օրը մեկնարկել է երրորդ թեմատիկ քննարկմամբ՝ «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» խորագրով: Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը […]
19:04 13.12.2022
Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։
18:56 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, […]
18:35 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված […]
18:31 13.12.2022
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։ Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների […]
17:55 13.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանին: Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը կարևորել է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սահմանադրական դատարանի նախագահը բարձր […]
17:11 13.12.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,-ասվում է հրամանագրում:
16:36 13.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային […]