19:52 12.12.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն Կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ […]
19:33 12.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
19:28 12.12.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն։ Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Կենտրոնի աշխատանքներին: «Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու […]
18:27 12.12.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով դատապարտում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության […]
18:15 12.12.2022
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաաստանը՝ […]
18:09 12.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: […]
17:59 12.12.2022
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը դեկտեմբերի 12-ին գումարված նիստում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, պատգամավորները քննարկել են մեր երկրում պարենային անվտանգության ապահովման […]
17:47 12.12.2022
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ […]
17:20 12.12.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունից, Բելգիայի Թագավորությունից, Հունաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական […]
17:16 12.12.2022
2022թ․ դեկտեմբերի 9-10-ին, Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում, Ծաղկաձորում անցկացվել է համաժողով՝ «Ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների վարույթները նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների ներքո» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից։ Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի իրավապահ մարմիններից՝ Քննչական կոմիտեից, Դատախազությունից, […]
17:13 12.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի […]
17:10 12.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել են 2022թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հանձնաժողովի աշխատանքները: Առաջին փուլի 43 մասնակիցներից բողոքարկման արդյունքների հաշվառմամբ երկրորդ փուլին ներկայացել է 6 մասնակից: Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝ 1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցն իրավունք ուներ պարզաբանումներ տալու իր անձնական […]
16:31 12.12.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Դիմում […]
16:20 12.12.2022
Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք անդրադառնալու Արևելյան գործընկերության տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև մտքեր փոխանակելու այս կարևոր ձևաչափի ապագայի շուրջ։ Մենք գիտակցում ենք, որ այս […]
14:22 12.12.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի բացման արարողությանը, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, […]
16:33 10.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում: ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և Համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու […]
15:21 10.12.2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
20:16 09.12.2022
Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և […]
20:07 09.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր Անիի համայնքապետարանի վարչական շենքում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արման Սարիբեկյանին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզպետը խոսքում նշել է, որ Արման Սարիբեկյանը համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը, սահմանված կարգի համաձայն, կառավարության որոշումն ուժի […]
19:07 09.12.2022
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ […]
18:11 09.12.2022
Բիշքեկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, Մենք բոլորովին վերջերս ենք հանդիպել Երևանում, որտեղ Դուք, կարծում եմ՝ կհամաձայնեք՝ հաջող անցկացրեցիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, […]
17:30 09.12.2022
Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել ևս 1 տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային […]
17:14 09.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարթա Բեկերրայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, այդ պայքարում հիմնական դերակատար կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր […]
17:08 09.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը: Իր խոսքում Վահագն […]
20:43 08.12.2022
Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Եվ մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։ Ռազմական […]
20:31 08.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես ՝ […]
19:50 08.12.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի […]
19:42 08.12.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը: Աշխատանքային գործունեություն 1999-2001թթ. – ՀՀ […]
19:15 08.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները […]