TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է օրենքների նախագծեր

17:44 23.12.2022

Ազգային ժողովի` դեկտեմբերի 23-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունները միտված են գործող իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենքներում առկա բացերը լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: Ըստ […]

̰
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ վերականգնվել է պատճառված վնասից 50մլն դրամ

17:26 23.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Հիշեցնենք, որ Ա.Մ.-ը, հիշյալ քրեական գործով դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի պատվիրակությանը

17:09 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ

20:30 22.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար: Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ […]

̰
Արցախի ԱԽ նիստում քննարկվել է ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

19:49 22.12.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը:   Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ […]

̰
Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ

17:48 22.12.2022

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին

17:30 22.12.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական և վրացական կողմերի միջև մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։ Լևան Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ, վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի […]

̰
Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

16:52 22.12.2022

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգի նախագիծը

16:42 22.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու նախագիծը։ Ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է: Փորձաքննության ներկայացվող աշխատանքի ընդհանրական պահանջներն […]

̰
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. վարչապետ

15:34 22.12.2022

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ […]

̰
Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

12:30 21.12.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:  

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին

11:56 21.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր […]

̰
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

11:39 21.12.2022

Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման վրա՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Ընդգծվել […]

̰
Կալանավորվել է հանցավոր սխեմայով մեծաքանակ հագուստեղենը միրգ-բանջարեղենի անվան տակ մաքսազերծելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու մեջ մեղադրվող 4 անձ

10:40 21.12.2022

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված  քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին

19:50 20.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին: Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում, ի վերջո դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին, ձեր նման երիտասարդ էի, երբ […]

̰
Վարչապետը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

19:25 20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպմանը մասնակցելու համար և ներկայացրել նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, […]

̰
Արցախի նախագահը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

19:05 20.12.2022

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային  կառույցների  ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  ստեղծված  նոր իրողության պայմաններում  երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:   Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

̰
Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը․ ՔՊ-ն առաջարկել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը

18:59 20.12.2022

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին: Գեւորգ Պապոյանի հավաստմամբ  թեկնածուի մասնագիտական հատկանիշները բարձր մակարդակի […]

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

17:55 20.12.2022

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները: «Հանրությունը կարիք ունի արդարության վրա հիմնված դատական համակարգի»,-իր ելույթում ասել է թեկնածու Լիզա Գրիգորյանը: […]

̰
Քննարկվել են ինֆրաձայնային կայանների տեղադրման, նոր սեյսմիկ կայանների տրամադրման և սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում գիտական համագործակցությունների վերաբերյալ հարցեր

17:33 20.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ընդունել է Երևանի Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությանը կից ծրագրերի պատասխանատու Մայեդր Բլոկին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Խորհրդական Քրիստոֆ Քացախյանը ներկայացրել է ՍՊՏԾ ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի Ատոմային և այլընտրանքային էներգիայի […]

̰
Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի. Արցախի ԱԳՆ

17:02 20.12.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և […]

̰
Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ-ում բացվել է սգո հուշամատյան

16:51 20.12.2022

Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

16:42 20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և Լատվիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների […]

̰
Դատական ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն են բարձրաձայնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները

16:33 20.12.2022

Խորհրդարանը դեկտեմբերի 20-ի նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ […]

̰
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ  փոխվարչապետ

19:56 19.12.2022

Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ:  Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից:  

̰
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 մարդկային կորուստ

19:49 19.12.2022

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 19․12․2022թ․ դրությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին հանձնված բոլոր զինծառայողների մարմինները նույնականացված են: Շարունակում է անհայտ մնալ 3 հայ զինծառայողի գտնվելու վայրը։

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

16:11 17.12.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:35-ին, կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Ռուբեն Վարդանյանն օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

15:57 17.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն: Պետնախարարը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

14:39 17.12.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։ Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային առևտրային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների […]

̰
Նշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման տարեդարձը

13:54 17.12.2022

Դեկտեմբերի 17-ին զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են զորատեսակի կազմավորմանն ու անցած ճանապարհին՝ կարևորելով ՌԷՊ ստորաբաժանումների դերը բանակի մարտունակության ամրապնդման գործում։ Միջոցառման […]

̰
BACK_TO_TOP