17:37 08.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և […]
17:36 08.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես այն հանգամանքը, որ […]
17:29 08.12.2022
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է […]
16:33 08.12.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար: Դեսպանն էլ իր հերթին կարևորել է հայ-ամերիկյան […]
16:18 08.12.2022
2022թ. դեկտեմբերի 6-7-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։ Կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպություների մասնակիցների և երկրների առաջնորդների։ Հայաստանից մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ […]
11:56 08.12.2022
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան […]
19:56 07.12.2022
ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը։ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։ Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի […]
19:45 07.12.2022
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում հայտարարվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, […]
19:25 07.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է: Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի […]
18:14 07.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, 1988 թ․ ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ քաղաք։ Սպիտակում էին նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը և այլ պաշտոնատար անձիք։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին […]
17:08 07.12.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդին: Ողջունելով զրուցակցին` փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների հաղթահարման գործում: Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2021-2025 թթ. գործողությունների ծրագրին` փոխվարչապետը հատկապես կարևորել է մի շարք գործողությունների […]
19:19 06.12.2022
«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան […]
17:36 06.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել […]
17:26 06.12.2022
Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում […]
16:28 06.12.2022
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը: Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ […]
10:37 06.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս տարի լրացել է Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ ձեռքբերումներն արժևորելու և […]
19:55 05.12.2022
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին: «Այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման ընթացքում հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը՝ պայմանավորված […]
19:20 05.12.2022
Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ:Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։ «ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել […]
18:41 05.12.2022
Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։ Տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ Քննարկվել են Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության, քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրությունների, ինչպես նաև Ծառայության տեսչական, վերլուծական բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված […]
18:22 05.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին եւ 15-րդ լիագումար նիստին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման վերաբերյալ հանձնարարականների նախագծին, որը քննարկման է ներկայացվել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական […]
17:46 05.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից: Վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է […]
17:36 05.12.2022
ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններով առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2023 թ. հունվարի 1-ից 1մլ 55 դրամ դրույքաչափով, ինչպես նաեւ այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի […]
16:53 05.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, եւ այս […]
16:46 05.12.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում ներկա է գտնվել դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովին, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ և դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ: Աշխատաժողովի մասնակիցները քննարկել և առաջարկել են օրենսդրական տասնյակ […]
16:42 05.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել […]
16:14 05.12.2022
Առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումն իրականացնել 1-ին կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտային մասի […]
15:23 04.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված […]
11:58 04.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
19:33 03.12.2022
«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան […]
17:07 03.12.2022
եկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում […]