17:26 30.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել […]
19:29 29.11.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ,որում ասված է․ «Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և մշակութային, և՛ հանրային, և՛ քաղաքական և ընդհանրապես, հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող […]
19:19 29.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ […]
18:32 29.11.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ներկա է եղել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող` «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը: Դատական ոլորտի […]
18:24 29.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Զեկուցվել է դատական համակարգի […]
17:38 29.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել […]
17:12 29.11.2022
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հաստատություններում, ինչպես նաեւ հստակեցնել ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունները: Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանի՝ նախագծով գործող օրենքում առաջարկվում […]
16:34 29.11.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։ Մասնավորապես, մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին […]
16:10 29.11.2022
«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ջովաննի Ռիցցոնին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, նոյեմբերի 29-ին խորհրդարանում նրանց […]
19:58 28.11.2022
Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը […]
19:45 28.11.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկներ արտահանվել […]
18:59 28.11.2022
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում Թումանյանի անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` պարզվել […]
18:46 28.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին: AlQahera News – Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը: – ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ: Շարմ […]
18:32 28.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է […]
16:52 28.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը․ «Մեր համատեղ աշխատանքը շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ բոլոր հիմքերը […]
16:40 28.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը […]
14:53 28.11.2022
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆեռնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը ք. Մոսկվա): ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Էկվադորի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության գործում: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Էկվադորի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]
14:44 28.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: «Միշտ հիշեք, որ Ձեր բոլոր վճիռները դուք կայացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը:
13:44 28.11.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Արտաշատ համայնքում տեղակայված Արարատի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզի նորանշանակ դատախազ Ռաֆայել Մանուկյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության դատախազներն ու Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատարը: Գլխավոր դատախազ Վարդապետյանը ողջույնի […]
13:21 28.11.2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։ Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել […]
13:11 28.11.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող և մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում […]
19:34 26.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին: Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել […]
19:16 26.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, ով Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակներում: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես […]
16:27 26.11.2022
Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բժիշկների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Ինչպես տեղեկացրել էինք, Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ. ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում,(https://moj.am/article/3339), որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն […]
14:57 26.11.2022
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական […]
13:21 26.11.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (IFES) սկսել է ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը: Առաջիկա օրերի ընթացքում ԿԸՀ անդամներն ու ստորաբաժանումների ղեկավարները վերանայելու են ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը և մշակելու են՝ ընտրական գործընթացի ամբողջականությունը խթանող ռազմավարություն: Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), որպես […]
19:30 25.11.2022
Նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նիստի ընթացքում քննարկվել […]
19:11 25.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Արդյունավետ գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ռեֆորմները: ՀՀ վարչապետն […]
18:52 25.11.2022
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա): Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը: […]
18:32 25.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին, նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք […]