16:20 03.12.2022
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ: Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ […]
13:16 03.12.2022
ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարի տեղակալը պատվո հյուպատոսին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել […]
12:39 03.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով […]
19:28 02.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով: «Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել և, […]
19:21 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գամիլին նշանակման առիթով և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել […]
19:12 02.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, […]
17:56 02.12.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքների շրջանակում կազմակերպած սեկտորալ քննարկմանը, որը նվիրված էր ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրի առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, աշխատանքի իրավունքի, սոցիալական ապահովության, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի իրավունքների, սեփականության իրավունքի, տնտեսական գործունեության ազատության իրավունքի […]
17:52 02.12.2022
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ […]
17:40 02.12.2022
2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրանում է եւ դառնում 75.000 դրամ: Բյուջեի նախագծով ամրագրվել է նաեւ, որ բազային աշխատավարձը պետք է դառնա 83.200 դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» […]
17:24 02.12.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44 հոդվածի 10-րդ մասի համաձայն, գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն […]
17:16 02.12.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող […]
20:47 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոի հանդիպումը։ Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն […]
20:20 01.12.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին: Շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր […]
20:09 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․ «Հարգելի գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանն ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։ Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք […]
20:01 01.12.2022
Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։
19:31 01.12.2022
Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության 30 տարիների, նաեւ մարզային իշխանության հետ սերտ ու համագործակցված աշխատանքի համար։ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորել է Սյունիքում կազմակերպության ներկայությունն ու նրա իրականացրած ծրագրերի […]
19:07 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
19:01 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Նախարար […]
18:55 01.12.2022
Նոյեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի հետ մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։ «Ի շարունակություն նախորդ աշխատանքային քննարկումների և շրջայցերի՝ Վարդենիսի և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական […]
18:30 01.12.2022
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 4 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները. 1.Արման Թովմասյան 2. Վահագն Թորոսյան 3. Արգիշտի Ղազարյան Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի […]
18:23 01.12.2022
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր […]
17:44 01.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Վարչապետին զեկուցվել է նախորդ քննարկման արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ այն քննարկվել է Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ, հստակեցվել են մի շարք […]
16:38 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների նշանակությունը։ Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն […]
16:24 01.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Վարչապետը ողջունել է նրա այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել […]
19:34 30.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։ Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելու վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել […]
19:26 30.11.2022
Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքեր ունեն ավելի քան 450 հազար բնակարան: Այդ 19 հազարից կառավարման մարմիններ են ձեւավորված միայն 42 տոկոսում՝ շուրջ 8000 […]
19:10 30.11.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգ ամյակի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը […]
18:26 30.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդի» և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախարարը շնորհավորել է երկրաբանական ֆոնդի և երկրաբանական թանգարանի տնօրինությանը և աշխատակիցներին՝ ընդգծելով այս երկու կառույցների դերը Հայաստանի Հանրապետության երկրաբանության ոլորտում: «Հանրապետական երկրաբանական ֆոնդն ունի իր կարևոր […]
18:08 30.11.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Կողմերը քննարկել են […]
17:39 30.11.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: