TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Արխիվ

#Tetrischallenge. Ցյուրիխի ոստիկանության ֆլեշմոբը գրավել է համացանցը

17:47 10.10.2019

Սեպտեմբերի սկզբին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի ոստիկանները համացանցում յուրօրինակ ֆլեշմոբ են սկսել՝ պառկելով գետնին և ցուցադրելով իրենց աշխատանքային գործիքները տարօրինակ կերպով, հայտնում է NTV-ն: Դրանից հետո այդ ֆլեշմոբին միացել են աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ երաժիշտներ, բժիշկներ, վարորդներ, հոգևորականներ և այլն: Ֆլեշմոբն անցկացվում է #Tetrischallenge հեշթեգի ներքո: Այսօր հատակին պառկած մարդիկ և գործիքներն արդեն […]

̰
Առաջատար ո՞ր լրատվամիջոցներն են լուսաբանել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան

17:37 10.10.2019

ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես բանախոս: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ: Քիմը նաև հասցրել էր ընթրել Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, այցելել […]

̰
Ավստրիացի օրթոպեդները Գյումրիում կզննեն ոսկրային խնդիրներով 120 երեխայի

17:10 10.10.2019

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են այցելել ավստրիացի օրթոպեդներ, ովքեր 3 օր հետազոտություններ կանցկացնեն։ Վիեննայի «Շպայզինք» օրթոպեդիկ հիվանդանոցի մասնագետները Գյումրիում կհետազոտեն ոսկրային խնդիրներ ունեցող 120 երեխայի, որոնք նախօրոք են հերթագրվել, իսկ ավստրիացի օրթոպեդների բժշկական ծառայություններից օգտվել ցանկացողներն ավելի շատ էին։ Շիրակի մարզում մանկական օրթոպեդիան զարգացման լուրջ խնդիր ունի։ Վիեննայի օրթոպեդիկ հիվանդանոցի մեկ բժիշկ և […]

̰
Հանդիպում են Արարատ Միրզոյանը և Գոհար Աբաջյանը. թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես Հաագայում

16:26 10.10.2019

ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացնում է, որ Հաագայում բացվել է թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։ «Հանդիպում են Արարատ Միրզոյանը և Գոհար Աբաջյանը»,- տեղեկացնում է նա:

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են

16:16 10.10.2019

ՌԴ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը»,- գրված է էջում: Նշենք, որ ավելի վաղ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Մնացականյանը Թուրքմենստանում մասնակցել է նախարարների խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

̰
Արմեն Սարգսյանի և Քարդաշյանների լուսանկարները հայտնվել են բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում

16:06 10.10.2019

Համացանցում հայտնվել են նախագահ Արմեն Սարգսյանի նոր լուսանկարները Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ։ Այս լուսանկարում ևս Քարդաշյան քույրերը թևանցուկ բարձրանում են նախագահի հետ, իսկ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, նրանց հետևից է գալիս։ Բրիտանական մամուլը լրացուցիչ լուսանկարներ է հրապարակել այդ հանդիպումից ու Քարդաշյանների այցից։

̰
Հայ-ռուսական զորախումբը զորավարժության ընթացքում ջախջախեց պայմանական հակառակորդին

18:47 09.10.2019

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը, որի ժամանակ հայկական և ռուսական բանակների ստորաբաժանումները համագործակցությամբ ոչնչացրին պայմանական հակառակորդին։ Այս ընթացքում կիրառվեց նաև նոր մարտավարություն, իսկ կրակային փուլին մասնակցեցին բազմաթիվ զինատեսակներ։

̰
«Հայաստանն իմ տունն է». ովքե՞ր հետևեցին Փաշինյանի կոչին և միացան ֆլեշմոբին

18:06 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում փողոցում պատահաբար տեսած մի ցուցանակի լուսանկար էր հրապարակել: «Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»,- մակագրել էր նա լուսանկարը: Այսօր վարչապետը նշված ցուցանակի տեքստը գրել է թղթի վրա, լուսանկարել, տեղադրել ֆեյսբուքյան իր պատին: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- […]

̰
Նախագահը IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահների հետ քննարկել է Հայաստանում ՏՏ ոլորտներին առնչվող ծրագրեր

17:39 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին: […]

̰
Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում

17:20 09.10.2019

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք […]

̰
Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. Արմեն Սարգսյան

14:35 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին: Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, […]

̰
«Լեոն» ֆուտզալի Չեմպիոնների լիգիայի հիմնական փուլում խոշոր հաշվով հաղթեց «Շկուպիին»

13:55 09.10.2019

Ֆուտզալի Չեմպիոնների լիգիայի հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:2 հաշվով հաղթեց հյուսիսմակեդոնական «Շկուպիին»: Հայկական ակումբի կազմում հեթ-թրիկի հեղինակ է դարձել Ալվես դո Սանթոս Ժունիորը, երկու անգամ աչքի է ընկել Պոկայան և մեկ գոլ խփեց Մարտինս դե Սոուզան: Երկրորդ տուրում «Լեոն» հոկտեմբերի 9-ին կմրցի խորվաթական «Նովո Վրիեմե» թիմի հետ:  

̰
Գյումրիի թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգ է հնչել

12:59 09.10.2019

Այսօր` ժամը 10։39-ին, ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ական է տեղադրված։ Այս մասին անմիջապես տեղեկացրել են դպրոցի տնօրինությունը: Մինչ փրկարար ծառայութան ժամանումը  կատարվել է տարհանում: Այս պահին դեպքի վայրում են մարզի փրկարարական ծառայության աշխատակիցները, ոստիկանները, որոնք իրականացրել են ականի որոնողական աշխատանքներ։ Շիրակի մարզային ոստիկանության խնդրանքով Երևանից ականի որոնողական […]

̰
Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում

12:12 09.10.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից: Լուսանկարները հրապարակվել են նաև նախագահի ինստագրամյան էջում՝ կից հետևյալ գրառմամբ. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:

̰
Գեղեցկուհի Օքսանան խոստովանել է, որ ստիպված է եղել վաճառել Մալայզիայի նախկին թագավորի նվիրած մատանին

23:28 08.10.2019

Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում: Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի գալա ընդունելությանը

22:55 08.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր ներկա են գտնվել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիսավոր գալա ընդունելությանը։ Միջոցառմանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի մասնակից պատվիրակությունները։  

̰
Գյումրիում դարձյալ փողոցաշինական աշխատանքներ են կատարել` փակելով տան դռները

19:30 08.10.2019

Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ: Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի  գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրենի համար վարկ վերցրած դասախոսները հայտնվել են դատարանում

18:45 08.10.2019

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 14 աշխատակիցներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ իրենք համարվում են մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ: Ըստ նրանց` նախկին տնօրենի խնդրանքով իրենք վարկեր են վերցրել կամ հանդես են եկել որպես երաշխավորներ, վարկի գումարը ստացել է Կարինե Ավդալյանը, իսկ հիմա պարզվել է, որ նա վարկային պարտավորությունները չի կատարել: […]

̰
Որպեսզի առանձին-առանձին չպատմեմ` ոնց հասա հաջողության, որոշեցի գիրք գրել. Ալեքսիս Օհանյան

18:40 08.10.2019

Այսօր Երևանում տեղի ունեցավ մեր հայրենակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ալեքսիս Օհանյանը գիրքը գրել է 6 տարի առաջ: Գրքում ներկայացվում է Օհանյանի մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ընկած ժամանակահատվածը: «Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, […]

̰
Քիմ Քարդաշյանը Հայաստանից սթորիներ է հրապարակել իր ինստագրամյան էջում

18:30 08.10.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը 2 օր առաջ ժամանել է Հայաստան` մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին` որպես բանախոս, իր ինստագրամյան էջում Հայաստանից սթորիներ է հրապարակել: Լուսանկարներից մեկում նա հրապարակել է խաղողի որթի լուսանկարը և մակագրել «Երևան, Հայաստան»: Քիմը մեկ այլ լուսանկար է հրապարակել Էջմիածնից, որտեղ նախօրեին մկրտել է իր երեխաներին և մակագրել. […]

̰
Ինչպես է Աննա Հակոբյանը սրճարանում ծանոթացել Ալեքսիս Օհանյանի հետ

16:52 08.10.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է այսօր հայտնվել երևանյան սրճարաններից մեկում և ծանոթացել Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ. «Բելիզի վարչապետի տիկնոջ՝ Քիմ Սիմփլիս-Բառոուի հետ երեկ այնքան ընկերացանք, որ որոշեցին այսօր անկախ մեր գրաֆիկից հանդիպել և լանչ անել իրար հետ։ Ընտրեցինք El garden-ը։ Ինքը եկավ համալիրից՝ WCIT-ից, […]

̰
Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Ավստրիա

13:11 08.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա  Դանիբեկյանը մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ Գևորգյանի խափանման միջոցը վերացնել և թույլատրել  բացակայել երկրից, մեկնել Ավստրիա` բուժզննում անցնելու նպատակով: Հիշեցնենք՝ այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր երեկվա դատական նիստին: Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը սիրտ-անոթային խնդիրներ ունի: Ամբաստանյալ Արմեն Գևորգյանն էլ ասել էր, որ […]

̰
Իրանցի «Անջելինա Ջոլի»-ն սարսափեցրել է համացանցը

19:30 07.10.2019

Սոցկայքերի աստղ Սահար Թաբարը սարսափեցրել է համացանցը: Նա համարվում է Անջելինա Ջոլիի իրանցի կրկնօրինակը: Նա անդադար նկարներ է տեղադրում ցանցում: Նկարներում տարբեր հերոսների սարսափեցնող կերպարներով է, իսկ մեկնաբանություններում գրում են, թե նա արդեն 50-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել:  Իրանի նման երկրում, սակայն, նման նախաձեռնությունները չեն խրախուսվում: Թաբարին, ի վերջո, ձերբակալել է ոստիկանությունը, այն բանից […]

̰
Ի՞նչ անուններ են մկրտության ժամանակ ստացել Քիմ Քարդաշյանի երեխաները

13:52 07.10.2019

Ավելի վաղ հայտնել էինք` այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին և երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։ Style.news.am-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները։ Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ։  

̰
Հայտնի են Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենը, մանկավարժը և դաստիարակը

22:25 05.10.2019

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» […]

̰
Հայտնի է, թե որ կղզիներն են հանգստի համար առավել նախընտրելի

21:03 05.10.2019

Big 7 Travel առցանց ճանապարհորդական ծառայությունը կազմել է ճանապարհորդության համար աշխարհի լավագույն կղզիների վարկանիշային ցուցակ՝ հիմնվելով այցելուների արձագանքների վրա: Առաջին տեղը գրավել է իսլանդական փոքրիկ Ֆլատեյ կղզին, որը գտնվում է Իսլանդիայից հյուսիս-արևմուտք: Այդ կղզու վրա, որի երկարությունը չի գերազանցում 19 կիլոմետրը, ապրում է ընդամենը վեց մարդ: Երկրորդ տեղը գրավել է Հարավչինական ծովում գտնվող ֆիլիպինյան Պալավան […]

̰
Ինձ համար Թբիլիսիով ման եմ գալիս, մեկ էլ տեսնում եմ …. Իզաբելլա Աբգարյան

15:19 05.10.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Թբիլիսիում զբոսնելիս պատահաբար հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Իմ համար Թբիլիսիով ման եմ գալիս, ավագանիական հոգսերից կտրվում, մեկ էլ տեսնում եմ … »:  

̰
Արցախում աշակերտը դպրոցում ազդանշանային հրթիռ է արձակել

10:49 05.10.2019

Հոկտեմբերի 4-ին` ժամը 09:10-ի սահմաններում, մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

̰
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» ներկայացմանը

21:57 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա բեմադրված ներկայացմանը: Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը:

̰
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի շինարարության վերջնաժամկետը դարձյալ հետաձգվել է

19:30 04.10.2019

Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և […]

̰
BACK_TO_TOP