Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. Արմեն Սարգսյան

14:35 09.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին: Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի» մասնակիցներ:

Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:

«Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ես ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է, Հայաստանը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,– նշել է նախագահը:

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ «Ապրել խելացի», Արմեն Սարգսյանը նշել է, որ 21-րդ դարում խելացի ապրելը ոչ միայն թվային արվեստի համակցումն է, այլև ամեն ինչ համակցելը: Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորել է.

«Խելացի ապրելը շատ ավելի լայն հասկացություն է: Ես քաջալերում եմ երիտասարդ սերնդին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, որի վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, որն իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»:

Նախագահի խոսքերով՝ որպես պետություն և ազգ խելացի ապրելը բոլորի ուժերի համադրումն է՝ երիտասարդների և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են համարում: Նա կարևորել է տարբեր սերունդների գործընկերությունը, նշելով.

«Կարծում եմ՝ իսկական ապագան գործընկերությունն է տարբեր սերունդների միջև, հատկապես նրանց, ովքեր մտածում, ապրում, գործում են ինչպես երիտասարդ: Ողջ ազգին քաջալերում եմ մասնակից լինել այս գործընթացին: Երբ խոսվում է կրթության մասին, միշտ ասվում է՝ նախ պետք է ուսուցիչ, որը պետք է դասավանդի: Չես կարող ունենալ միայն դպրոց աշակերտներով, պետք է ունենաս ուսուցիչներ: Այդ դպրոցները նրանք են, որոնք համայնքի պես են ապրում, իրար հասկանում են: Եթե դա չես հասկանում, ապա չես կարող հաջորդ սերնդին սովորեցնել, քանի որ մի քիչ տարբեր են քեզնից»:

Նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատ առումներով Եվրամիությունը կարող է օգտվել Հայաստանի պես պետությունների հետ աշխատելուց:

«Մեր ազգը հավատում է ապագային, կարողանում է փոփոխությունների հասել, փոփոխություններ, որոնք կզարմացնեն ուրիշներին: Մեր ազգը լի է հույսով և խանդավառությամբ, հավատով դեպի ապագա, ուստի, կարծում եմ, որ մեզ հետ գործընկերությունը կօգնի նաև Եվրոպային, որպեսզի նա մնա երիտասարդ, սովորի մեզնից, մեր կենսափորձից: Ժամանակը կանգ չի առել, չկա վերջին կանգառ: Մենք Եվրոպան դիտարկում ենք որպես գործընկեր, որի հետ կարող ենք միասին սովորել, գաղափարներ հղանալ,- ավելացրել է նախագահը՝ նկատելով, որ պահանջները փոխվում են նաև թվային աշխարհում և նույն Եվրոպան թվային աշխարհում շատ բան պետք է սովորի մյուսներից: -Ես պատրաստ եմ շարունակել օժանդակելու ձեզ՝ ԵՄ երիտասարդ դեսպաններիդ, որպեսզի ԵՄ-ն ավելի երիտասարդ դառնա, ունենա 21-րդ դարի արժեքներ: Այս աշխարհը փոխվում է: Հիմա մարդկանց ձայնը լսելի է ամեն րոպե: Պետք է բոլոր ոլորտներում խելացի ապրել, ես պատրաստ եմ աջակցել գործընկերների հետ համագործակցությանը, խրախուսել երիտասարդ սերնդին, որ ակտիվորեն մասնակից լինեն այս ստարտափ պետության զարգացմանը»:

Նախագահ Սարգսյանն այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է համաժողովի մասնակիցների հետ: Պատասխանելով մարտահրավերների մասին հարցին՝ նախագահը նշել է, որ ստարտափները, որպես կանոն, սկսվում են մի քանի մարդկանցով, ովքեր ունեն գաղափար, որին հավատում են, սակայն փոքր ստարտափը հաջողակ դարձնելու համար միայն գաղափարը բավարար չէ, պետք է ունենալ տեսլական: Նա կարևոր գործոններ է համարել կրթությունը, այսինքն՝ հաջորդ սերնդի պատրաստումը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծումը. «Չես կարող ունենալ ստարտափ առանց անհրաժեշտ միջավայրի: Հայաստանում թվային համակարգը զարգացնելու համար պետք է խոշոր ընկերություններին բերել հետազոտություն իրականացնելու այստեղ: Նրանց ներկայությունը ճիշտ միջավայր է ստարտափների համար: Շատ կարևոր է, որ ոչ միայն աշխարհն իմանա մեր մասին, այլև մենք իմանանք աշխարհի մասին»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչվում է ATOM, և որի շրջանակում նախատեսվում է խոշոր ընկերությունների՝ IBM, Thalles, Dassault, բերել Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ անելու:

«Դա երիտասարդ սերնդին կօգնի ապրել ճիշտ միջավայրում, որտեղ կարող են սովորել խոշոր ընկերություններից: Մենք պետք է ինտեգրենք նաև երկիրը: Այս երկիրը չի սահմանափակվում միայն Երևանով, դրանից դուրս ևս կան տաղանդավոր մարդիկ: Դրա օրինակն է Լոռիի COAF-ը,-ընդգծել է նախագահը:- Հավատացած եմ, որ ապագայում շատ մարտահրավերներ են լինելու, բայց մի մոռացեք, որ ցանկացած մարտահրավեր հնարավորություն է: Դուք կարող եք ձեր կյանքն ու հաջողությունը կառուցել մարտահրավերի ու հնարավորության վրա, և դա երկիրն ավելի ամուր կդարձնի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP