62-ամյա հաշմանդամ փայտագործը ստեղծում է առարկաների ու երաժշտական գործիքների մանրակերտեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

62-ամյա հաշմանդամ փայտագործը ստեղծում է առարկաների ու երաժշտական գործիքների մանրակերտեր

22:20 12.09.2020

62-ամյա Սաշա Ավետիսյանի համար տարիներ առաջ սիրողական համարվող զբաղմունքը դարձել է մշտական աշխատանք։ Արդեն 15 տարի  է, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում ստեղծել է իր արհեստանոցը, որտեղ պատրաստում է կենցաղում օգտագործվող, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշող իրերի մանրակերտեր։

Մեծ համբերության ու վարպետության արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք իրական չափերից փոքր են տասնապատիկ ու ավելի անգամ։ Իսկ արհեստանոցի հյուրերը շատ հաճախ լինում են զբոսաշրջիկները։

Հաստոցի ձայնը վարպետ Սաշայի արհեստանոցից հաճախ է լսվում։ Նախկին խառատը երկաթի փոխարեն արդեն 15 տարի է՝  զբաղվում է փայտի գեղարվեստական մշակմամբ։ Փայտի հետ աշխատանքը առանց գծագրերի է, իսկ որպես հումք՝ փայտը վարպետի ձեռքում վերածվում է տարբեր ֆիգուրների, որոնց չափսերն իրականից տասնապատիկ փոքր են:

«Ինքնուս եմ, փայտի հետ սերը մանկուց է եղել, մանկուց սիրել եմ փայտի հետ աշխատելը․ ոչ միայն որպես մատերիալ, այլև գեղագիտական գործեր ստանալու հումք: Ընդհանուր առմամբ փայտն անփոխարինելի է»,- ասում է Սաշա Ավետիսյանը։

30  տարի առաջ որոշել է քաղաքից վերադառնալ հայրենի գյուղ։ Բնությունն ու գյուղական միջավայրը փոխել են վարպետ խառատի նախասիրությունները։ Համբերատարությունն ու աշխատասիրությունը չի կորցրել, թեև աշխատանքը բարդ է, սուր տեսողություն ու երևակայություն է պետք, որի արդյունքում են ստեղծվել հայկական կենցաղը խորհրդանշող առարկաներն ու գործիքները։ Զգուշավոր ու հմուտ  ձեռքի շարժումներով 62-ամյա վարպետը պատրաստում է երկանքի, կճուճների, հավանգի ու ավանդական խնոցու փոքրիկ տարբերակներ։

Արհեստանոցի անկյունում թոնրում հայկական լավաշ թխելու միջավայրն է ստեղծել։ Այն, ինչ այժմ մոռացված է գյուղական կյանքում, վարպետի մոտ կարելի է տեսնել մանրակերտ տարբերակներով։ Կենցաղային գործիքներից բացի, նույնությամբ պատրաստված են նաև  ազգային նվագարանների մանրակերտերը։

«Նախշերը հատ-հատ կպցրել եմ, իսկական քամանչայի վրայի ուզոռները սադափից են եղել, սա սիմվոլիկ եմ պատրաստել, լարերը իսկական ձիու մազից պիտի լինեն, իսկ իմ պատրաստածն այլ թելից է»,- քամանչայի պատրաստման եղանակն է ներկայացնում վարպետը:

Վարպետի մատնաչափ, անգամ դրանից փոքր գործերը շատ ցուցահանդեսներում են եղել, մարդիկ զարմացել են, հիացել նրա ձեռագործ աշխատանքներով, շատերն էլ, որպես հուշանվեր, գնել են։ Բայց գործեր կան, որոնցից բաժանվել չի կարող։ Արհեստանոցում է պահում  գյումրվա ֆայտոնի մանրակերտը, որը մրցանակի է արժանացել։

Վարպետի աշխատանքների ամենախիստ քննադատն ինքն է։ Փայտի հետ աշխատելիս անգամ կորցնում է ժամանակի զգացողությունը։ Այդպես է եղել, երբ սկսել է պատրաստել շախմատի մանրակերտը։

Հազիվ 1-2 սմ չափսեր ունեցող խաղաքարերը համբերատար աշխատանքի արդյունքում են ծնվել, փայտի որակն ու տեսակն էլ, իրենց հերթին, երանգ են տվել աշխատանքին։

Այս մանրակերտերը շատ ստեղծագործողներ որպես դետալներ կիրառում են նաև իրենց աշխատանքներում։ Իսկ գյուղում շատերն են հյուրընկալվում վարպետի արհեստանոցը տեսնելու համար։

Հիմա փայտագործը առողջական խնդիրների ու հաշմանդամության պատճառով  երկար չի կարողանում աշխատել, բայց նոր գործեր ստեղծելու ցանկությունը երբեմն նրան բերում է արհեստանոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

BACK_TO_TOP