18:15 28.07.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։ Գրանցվել են դիմակները ոչ ճիշտ կրելու, խմբերով շրջելու, նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի խախտման դեպքեր։
14:50 28.07.2020
Սկսվել են վերականգնման աշխատանքները նաև Նոյեմբերյանում, Դովեղում և Բարեկամավանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
23:55 27.07.2020
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը վերսկսել է մարզումները: Լուսանկարներում երևում է, որ մարզիկը սպարինգ մենամարտ է անցկացրել: Սա Նուրմագոմեդովի մարզումային գործընթացի առաջին կադրերն են հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահից հետո: The king is back ! ??? #UFC #MMA #KhabibNurmagomedov pic.twitter.com/eE697BbjC1 — Youcef?? (@yfab_mma) July 26, 2020
18:18 27.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ուժեղացված ստուգայցեր են իրականացրել Երևան Նոր Նորք վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններում: Բոլոր այն խանութներում, հանրային սննդի օբյեկտներում և սննդի արտադրություններում, ուր վերահսկողական այցեր են կատարել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, թերացումներ և կոպիտ խախտումներ արձանագրել են: Դրանք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված […]
17:18 27.07.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ […]
21:53 26.07.2020
Պաղեստինցի մի երիտասարդ ամեն օր այցելում էր հիվանդանոցում պառկած կորոնավիրուսով հիվանդ մորը։ 30-ամյա Ջիհադա ալ-Սուվեյթին բժիշկները չէին թողնում մտնել հիվանդասենյակ՝ վարակվելու վտանգի պատճառով, սակայն նա շարունակում էր հետևել տարեց մորը՝ պատուհանագոգին նստած: Իսկ դա անելու համար նա ստիպված բարձրանում էր հիվանդանոցի պատի վրայով: Տղամարդն օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում: Սակայն հրաշք տեղի չունեցավ՝ նրա […]
21:57 25.07.2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ: Հայտնաբերված չպայթած […]
20:00 25.07.2020
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և […]
18:30 25.07.2020
Գյումրիում վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են, որոնց հետևանքով դարձյալ մի շարք թաղամասեր վնասներ են կրել։ Հեղեղումները նոր հետևանքներ են թողնում, իսկ քաղաքապետարանը դեռ հաշվարկում է հուլիսի 13-ին տեղացած անձրևի ու կարկուտի վնասները։ Դեռ վերջնական վնասի չափ չի հաշվարկվել: Քաղաքապետարանը 10 մլն դրամ է հատկացրել առավել տուժած ու հեղեղին հաջորդած մի քանի օրերին դիմում […]
19:14 24.07.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում 24 ժամով կասեցրել են մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը, որտեղ խախտումներ են դիտարկվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված:
18:50 24.07.2020
Ջաջուռի 21 անօթևան ընտանիքներից համարյա բոլորը տարիների ընթացքում կարողացել են տնակները քարապատել, բարեկարգել, բնակության համար քիչ թե շատ պայմաններ ստեղծել։ Այդպիսի տնակում է 9 անձից բաղկացած Ամիրխանյանների ընտանիքն ապրում։ Քարապատ տնակն ու ներքին հարդարումը, սակայն, չի փոխում անօթևանի կարգավիճակը։ 6 ամիս առաջ նրանք համաձայնել են բնակարանի գնման վկայագիր վերցնել, հիմա 6 ամիս անց դժգոհ են […]
18:28 24.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է Արագածոտի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ […]
18:30 23.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք: Արսեն […]
18:13 23.07.2020
Եռյակի ծնվելու մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի ֆեյսբուքյան էջից: Երեխաների մայրը գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին է: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ… ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՁԵԶ»,- գրված է դպրոցի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822194404987393&id=100015905228221 Հիշեցնենք, որ հուլիսի […]
18:11 23.07.2020
2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով: Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու […]
18:00 23.07.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր՝ հուլիսի 23-ին, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում և տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Միաժամանակ նշենք, որ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել […]
16:30 23.07.2020
Հուլիսի 23-ին մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր միջոցներ՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների ստորաբաժանումների հրամանատարները։ ՀՕՊ […]
16:00 23.07.2020
Հունական Կորինտս քաղաքի տարածքում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով իշխանությունները տարհանում են երկու գյուղերի բնակիչներին: Այս մասին հինգշաբթի հայտնել է Kathimerini-ն: Նշվում է, որ կրակը բռնկվել է նախօրեին Կեհրիսի քաղաքապետարանի անտառներում: Փրկարարների տվյալներով՝ այժմ կան կրակի տարածման մի քանի աղբյուրներ, իսկ դրանց դեմ պայքարը դժվարացնում է ուժեղ քամին: Ընդհանուր առմամբ՝ հրդեհի վայրում աշխատում […]
19:04 22.07.2020
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ բուժաշխատողների համար: Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակիցների համար: «Այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն Covid-19 համաճարակի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
17:17 22.07.2020
Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես […]
17:00 22.07.2020
«Ռոմայի» ֆուտբոլիստներն այսօր մեկնել են Ֆերարա՝ Իտալիայի առաջնության 35-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ խաղի համար: Լուսանկարներից մեկում երևում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նույնպես մեկնել է թիմի հետ: Հիշեցնենք, որ «Ռոման» վերջին 4 խաղից հաղթել է 3-ում և մեկում ոչ-ոքի խաղացել: «Սպալ»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա այսօր:
15:18 22.07.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակը վերանորոգվում է: «Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։ Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում […]
15:06 22.07.2020
2018 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, կանադացի գեղասահորդուհի Գաբրիել Դեյլեմանը հաղթել է Miss Ontario գեղեցկության մրցույթում: Հիմա մարզուհին ներկայացնելու է Օնտարիո նահանգը Miss Canada գեղեցկության մրցույթում, որի հաղթողն էլ կներկայացնի Կանադան «Միսս աշխարհ» մրցույթում: 22-ամյա Գաբրիել Դեյլեմանը Օլիմպիական խաղերի չեմպիոն է, 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Չորս մայրցամաքների առաջնության արծաթե մեդալակիր, Կանադայի կրկնակի […]
14:40 22.07.2020
ԱԺ գիտության, կրթության, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում է կազմակերպվել գիտության և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որի օրակարգում, ըստ ամենայնի, նաև ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած դիմորդների՝ բուհերի համապատասխան բաժիններից դուրս մնալու հարցն է: Մինչ քննարկումը խորհրդարանի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դիմորդներն ու նրանց ծնողները, պատմել են, որ […]
16:45 21.07.2020
Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև ֆիզիկապես։ Այս գրառման հետ և հետագայում […]
16:00 21.07.2020
Պաշտպանության նախարարությունը լրագրողներին է ցուցադրել հայ-ադրբեջանական սահմանի 6-օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու թռչող 14 սարք՝ 10 հարվածային, 4 հետախուզական:
14:38 21.07.2020
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ՝ հաջակցություն Հայաստանի: Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց […]
13:27 21.07.2020
Սիբիրում և Հեռավոր Արևելքում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք ընդգրկել են ավելի քան 1,6 միլիոն հեկտար տարածք: Ամենախոշոր օջախները Իրկուտսկի և Ամուրի մարզերում և Կրասնոյարսկի երկրամասում են: Հրդեհների արագ տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: Ավելի վաղ, Գրինփիսը հայտարարել էր, որ տարվա սկզբից Ռուսաստանում այրվել է 4,6 միլիոն հեկտար անտառ:
17:20 20.07.2020
Մեկնարկել են Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածների՝ կմ 66+600-կմ 69+900 (3.3 կմ) և կմ 58+600-կմ 65+450 (մոտ 6.9 կմ), միջին նորոգման աշխատանքները‚ որոնք իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվելու են իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր […]
15:15 19.07.2020
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին: Արցախի նախագահը գրառում է կատարել […]