TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Անառիկ Բերդի կանայք

13:00 19.07.2020

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված են Բերդում ապրող կանայք:

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

10:51 19.07.2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին: «Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Տավուշի խաղաղ բնակչության ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով հարուցվել է ևս 7 քրգործ

21:57 18.07.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից  արաձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված  վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ […]

̰
Աջակցություն թիկունքից առաջնագծին․ հանրապետության մարզերը միացել են անվադողեր հավաքելու նախաձեռնությանը

19:01 18.07.2020

Անվադողերի այս խմբաքանակը հավաքվել է 3 օրում։ Տասնյակներով, հարյուրներով անվադողերը Երևանի տարբեր տարածքներից են հավաքվել ու կուտակվել։ 20 բեռնատարներում են տեղավորել ու ճանապարհել Հայաստանի ու Արցախի սահմաններ։ Հերթական ու մեծ խմբաքանակը Գյումրիից է շարժվելու, 4-րդ օրն է՝ նախաձեռնության անդամները քաղաքի թաղամասերում հավաքված անվադողերը բերում, կենտրոնացնում են մեկ վայրում։ Սա միակ տարածքը չէ, որտեղ կայանած մեքենաներում […]

̰
Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից. Արայիկ Հարությունյան

16:29 18.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից: «Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- գրել է […]

̰
Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են

15:53 18.07.2020

Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հրապարակելով լուսանկարներ:

̰
Անվճար սնունդ՝ Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում կանգնած մեր հայրենակիցների համար

15:05 18.07.2020

Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվաբնակ Դավիթ Ֆրանգ Տոնոյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է անվճար սնունդ բաժանվում Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մեր հայրենակիցներին: «Անվճար սնունդ ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մարդկանց համար»,- գրել է օգտաատերը: Ավելի վաղ հայտնել էինք՝ մոսկվաբնակ մեր հայրենակիցները ծիրան են գնում՝ օգնելով անելանելի վիճակում հայտնված վարորդներին: Հավելենք՝ Մոսկվայի […]

̰
Երկու ամսից Գյումրիում կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները

14:00 18.07.2020

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի նոր շենքի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Երեկ քաղաքապետարանում հրավիրված հանրային լսումների ընթացքում մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը ներկայացրել է նոր մարզահամալիրի կառուցապատմանն առնչվող մանրամասները։ «Այնպիսի տարածք ընտրվեց, որ իր չափերով համապատասխանում է պահանջվող տիպային բազա կառուցելու համար, նեղվածք չէ և քաղաքի ցանկացած թաղամասից մեկ տրանսպորտով մարզիկները կկարողանան հասնել մարզադպրոց: Այստեղ, բացի […]

̰
Շիրակի մարզում կառուցվել է արհեստական խոտածածկով 12 ֆուտբոլային խաղադաշտ

13:39 18.07.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր: «ՀՖՖ, մարզի համայնքների և Շիրակի մարզպետարանի միջև նախորդ տարի մեկնարկած համագործակցության արդյունքում Շիրակի մարզի 12 բնակավայրերում արդեն ունենք 42մx22մ արհեստական խոտածածկույթով ֆուտբոլի դաշտեր»,- գրել է Պետրոսյանը: Մարզադաշտեր կառուցվել են Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Աշոցք, […]

̰
Հեղեղումներից տուժած գյումրեցիները դրամական ու բնակարանային փոխհատուցում կստանան

19:00 17.07.2020

Գյումրիի ավագանու որոշմամբ հաստատվեց հեղեղումներից տուժած 6 ընտանիքի սոցիալական բնակարաններ հատկացնելու նախագիծը։ Տուժած 120 ընտանիք է վնասի փոխհատուցման պահանջով դիմել քաղաքապետարան։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է 84 ընտանիք, որոնք բնակարանային և դրամական փոխհատուցում կստանան։ Գումարի չափն այսօր հաստատվել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են հեղեղման հետևանքների վերացմանը։ «Փոխհատուցման ենթակաների ցանկում […]

̰
Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետ, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝ հեռավար

18:58 17.07.2020

ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հեռավար նիստը․ համավարակի պատճառով Նուր-Սուլթանում կայանալիք հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Քննարկման առարկա են դարձել դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրին առնչվող աշխատանքային հարցեր, դաշինքի մասնակից երկրներում համավարակի դեմ ձեռնարկվող քայլերն ու ուղղությունները։ Տեսակապի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, […]

̰
Նոր նշանակում «Սևան» ազգային պարկում

18:30 17.07.2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։ Վահե Ջիլավյանը կարևորել է Ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։ Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային […]

̰
Իշխանի ավելի քան 300 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ

17:30 17.07.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։ Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին […]

̰
Գյումրիում հեղեղից առավել տուժած ընտանիքները սոցիալական բնակարան կստանան

16:15 17.07.2020

Գյումրիի Ավտոկայան թաղամասի 104 տնակային տարածքն է, որն ուժեղ ջրհեղեղից ամենաշատն է տուժել։ Վնասված տնակներից մեկն է, որտեղ ապրում են Հովհաննիսյանները տասը անձով՝ երեք որդիներն իրենց ընտանիքներով։ Հեղեղի ուժեղ հոսքը խարխլել  է առանց այն էլ 32 տարում քայքայված տնակի հիմքերն ու պատերը։ Նույն բախտին է արժանացել  նույն տարածքի բնակիչ Ռիմա Մխիթարյանի տնակը. նրանք էլ բազմանդամ […]

̰
ԱՆ-ն Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը վերակազմակերպելու նախագիծ է ներկայացրել

19:59 16.07.2020

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բուժհաստատությունների օպտիմալացման մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ճառագայթային բուժումը կենտրոնացնել մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատությունում: Ըստ այդմ՝ նախատեսված է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի վերակազմակերպում: Նախարարությունն առաջարկում է փակել ճառագայթային բաժանմունքը և 12 մահճակալով նոր բաժանմունք բացել Գյումրի բժշկական կենտրոնում, այսինքն՝ ուռուցքաբանական դիսպանսերը միանալու է Գյումրի կենտրոնին: Որպես հիմնավորում, նախարարությունը […]

̰
ՄԻՊ-ը նոր լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզից

18:33 16.07.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նոր լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնք արված են Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում: «Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- ասված […]

̰
Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին

17:44 16.07.2020

Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։ Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։ Սոս Էլբակյանը ընտանիքի […]

̰
«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետ

16:07 16.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ: […]

̰
Ալեքպոլի կենդանի վկաները․ վերականգնվում են ալեքպոլյան շրջանի հայտնի մեծահարուստների առանձնատները

19:30 15.07.2020

Գյումրու առանձնացող  ճարտարապետական տեսքն ու շենք-շինությունները խոսում են քաղաքի՝ հին կենսագրություն ունենալու մասին։ 1800-ականների կառույցները կենդանի վկաներն են պատմական քաղաքի։ Գյումրիի հենց կենտրոնում՝ հրապարակից ոչ շատ հեռու, կողք կողքի ալեքպոլյան ժամանակների տներ են: Այստեղ 1800-ականներին ուռումների՝ հունական թաղամաս է եղել, որտեղ հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքներ: Թաղամասի շենքերից մեկի մեկդարյա պատմության մասին է խոսում արտաքին […]

̰
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո

18:17 15.07.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետակոծված բնակավայրերից՝ Ներքին Կարմիրաղբյուրից և Այգեպարից:

̰
Վար են բերվում Մայր Տաճարի գմբեթը կաղապարող շինկապանքները. Վահրամ Մելիքյան

15:45 15.07.2020

Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ. վար են բերվում Մայր Տաճարի գմբեթը կաղապարող շինկապանքները։ Սուրբ Էջմիածնի օրհնությունը թող միշտ մեր զինվոր եղբայրների հետ լինի»։

̰
Գյումրիում ջրի ու կարկտից ձևավորված սառցաբեկորների տակ մնացած ավտոմեքենաների ուղևորներին դուրս են բերել փրկարարական նավակներով

20:40 13.07.2020

  Գյումրիում մեկ ժամից ավելի  տեղացած հորդառատ անձրևը, որն ուղեկցվել է կարկտով, մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Բոլոր փողոցները հեղեղի պատճառով  դարձել են անանցանելի։ Վտանգավոր և արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանյան խճուղում, որը տարբեր ուղղություններով դեպի քաղաք մտնող գլխավոր մուտքն է։ Փողոցի շրջանաձև […]

̰
Բենիամինում 9 ամիս առաջ օտարված հողակտորներում գյուղացիները կառուցապատում սկսել չեն կարող

17:00 13.07.2020

Բենիամին գյուղում կառուցապատման նպատակով աճուրդով օտարված հողերը դարձել են վեճի առարկա գյուղապետի և 10 գյուղացիների միջև: Գյուղացիները աճուրդով գնել են հողակտորներ, որտեղով անցնում է Բենիամինի ոռոգման ցանցը և չեն կարող իրենց տների շինարարությունը սկսել: Նախքան աճուրդ հայտարարելը արդյո՞ք գյուղապետարանում իմացել են, որ նույն տարածքով ոռոգման համակարգի խողովակներ են անցնում, ե՞րբ ու ինչպե՞ս են խոստացել խողովակները […]

̰
Կարծում եմ՝ խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելուն. Արշավիր Ղարամյան

21:54 12.07.2020

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կեցցե Հայ Զորականը Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր […]

̰
Կասեցումներ Արարատի մարզում. ՍԱՏՄ-ը լուսանկարներ է հրապարակել

21:20 11.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Կասեցումներ Արարատի մարզում»:

̰
Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանն այսօր կդառնար 24 տարեկան

19:45 11.07.2020

Այսօր՝ հուլիսի 11-ին, Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ Արմանի ծնողները, հարազատները այսօր հայրենի գյուղում՝ Մեծ Մանթաշում, ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում Ապրիլյան պատերազմի մանթաշցի երեք հերոսների՝ Արմանի, Բենիամին Եղոյանի և Արգիշտի Գաբոյանի հիշատակին կառուցված հուշաքարին։ Արմանը ընտանիքի կրտսեր որդին էր։ 4 եղբայրներն էլ են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհով այլևս Ցողամարգ համայնքի ծանր գյուղտեխնիկան չի երթևեկի

19:00 11.07.2020

Գյուղական համայնքներում բազմաթիվ հողատերեր ակտիվ աշխատանքների սեզոնին գյուղտեխնիկայի ու բերքի տեղափոխման խնդիրներ են ունենում ճանապարհների պատճառով։ Դաշտից բնակավայր անցնող ճանապարհը մայրուղիներով է, որոնցով ծանր թրթուրավոր տեխնիկայի անցուդարձն արգելված է։ Օրինակ՝ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտ 500  հեկտարը՝ հողահանդակներից 100 հա-ն, սարից այն կողմ է, իսկ դաշտեր հասնելու համար պետք է Գյումրի-Բավրա միջպետական մայրուղով, Վարդաղբյուր-Կարմրավան գյուղերի […]

̰
Սերբիայի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները

13:15 11.07.2020

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, ինչպես նաև իրենց բողոքն են հայտնում կորոնավիրուսի տարածման դեմ  նոր սահմանափակումների հետ կապված: Ի նշան բողոքի՝ ցուցարարները այրել են աղբարկղեր, մեքենաներ, կոտրել են ապակիներ: Ցույցերի ընթացքում եղել են նաև բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս արցունքաբեր գազ […]

̰
Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի սաների ու աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

18:02 10.07.2020

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։ Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ: «Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի […]

̰
Շիրակի մարզում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներն անգործ են, իսկ շինկազմակերպություններն աշխատուժի կարիք չունեն

20:00 09.07.2020

Համավարակի պայմաններում՝ խիստ կարանտինային ռեժիմի ընթացքում, Շիրակի մարզպետարանը նախաձեռնեց շինարարության ոլորտի մասնագետների տվյալների հավաքագրում։ Դիմում-հայտերի ընդունումն օնլայն տարբերակով շարունակական աշխատանք է: Հաշվառման այս տարբերակով փորձ է արվում օգնել աշխատանք գտնել այն շինարարներին, որոնք այս տարի փակ սահմանների պատճառով  արտագնա աշխատանքի չեն մեկնել: Տվյալների բազայում նրանց թիվը 3 հազարի է հասնում: Շինարարական ծրագրերի մեծ մասը, որոնք […]

̰
BACK_TO_TOP