TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է

22:40 08.07.2020

Այսօր ժամը 20:34-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի -Երևան մայրուղու 114-115 կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միմյանց են բախվել «Հոնդա ֆիթ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որոնք դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից […]

̰
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի կտավների ցուցադրության վայրը կարանտինային օրերին տան բակն է

20:00 08.07.2020

«Կումայրի» արգելոցի տարածքում՝ Անմեղիկենց գերդաստանի տանն է ապրում ու ստեղծագործում գեղանկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը. հենց տան մուտքից ամեն բան խոսում է արվեստագետի նրբաճաշակ լինելու մասին։ Բակում դրված կտավներն ամբողջացնում են այդ մթնոլորտը, դրանք ծնվել են արտակարգ ռեժիմի օրերին։ SHANTNEWS.am-ի թղթակցին գեղանկարչուհին ներկայացրել է իր նկարների շարքը, որն անվանել է «Կարանտինային»: Գեղանկարչուհու համար […]

̰
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 262 հայ վետերաններին է ուղարկել հոբելյանական շքանշաններ ու դրամական պարգևներ

22:35 07.07.2020

«Հայաստանի վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն այսօր պատերազմի մասնակից շիրակցի վետերաններին է հանձնել Մեծ հաղթանակի 75 ամյակին նվիրված հոբելյանական շքանշաներն ու դրամական պարգևներ։ Դրանք Ռուսաստանի Դաշնության  կառավարության նվերն են Հայաստանի վետերաններին։ Համավարակի պատճառով  հունիսի 24- ին նրանք չկարողացան մասնակցել Մոսկվայում անցկացված շքերթին։ Շիրակի մարզից Ռուսաստանի կառավարության պարգևներին արաժանացել է 29 վետերան, մի քանիսն արդեն տեղաշարժվել  […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel Combo-ն բախվել է Opel Vectra-ին և կողաշրջվել

22:19 07.07.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 20:40-ի սահմաններում Opel Combo մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ հուշարձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ […]

̰
Գյումրիում 1 կմ-անոց փողոցի 200 մետրը երկու տարի է՝ դուրս է մնում փողոցաշինական ծրագրերից

19:00 07.07.2020

Այս տարի Գյումրիում ֆինանսական տարբեր աղբյուրներով փողոցաշինության ծրագրերի ծավալն ավելին է, քան նախորդ տարի: Լայնածավալ աշխատանքները 23 միլիոն եվրոյի վարկային ծրագրով են, իսկ մնացածը պետական սուբվենցիայի մասնաբաժինն է։ Այս դեպքում էլ փողոցների թիվը մեծ է, բայց աշխատանքի ծավալներն են փոքր` յուրաքանչյուր փողոցում նորոգումներն ընդգրկելու են հազիվ 500 մետր։ Այդ փոքր ծավալների մեջ, սակայն, Սուրեն Մատնիշյան […]

̰
24 ժամով կասեցվել է հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում

17:29 07.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր՝ 07.07.2020թ, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել: Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 […]

̰
Ճապոնիայում հեղեղումները 52 մարդու կյանք են խլել

10:08 07.07.2020

Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տարերային աղետի հետևանքներից առավելապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան։ 1000 հեկտար տարածք ջրածածկ է եղել։ Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է […]

̰
5-րդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

22:53 06.07.2020

Հուլիսի 3-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

̰
Գյումրիի բոլոր 3 քննական կենտրոններում այսօր անցկացվել են միասնական քննություններ մաթեմատիկա առարկայից

22:38 06.07.2020

Այսօր միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն էր: Դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Բուհական ընդունելության միայն մեկ քննություն հանձնելու փոփոխությամբ պայմանավորված՝ ամենաշատ դիմորդները մաթեմատիկայից են: Նրանց թիվը հանրապետությունում 5000-ից ավելի է: Տարբեր Բուհերի բազմաթիվ բաժիններում ընտրված միակ քննական առարկան մաթեմատիկան է: Գյումրիում քննություններն անցկացվել են 3 քննական կենտրոններում՝ թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Առաջնահերթ ուշադրության […]

̰
Զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ

22:21 06.07.2020

Անձնակազմի հանգիստն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով հուլիսի 5-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։ Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներն ու զինծառայողները արժանացել են խրախուսանքների։

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնում բեմադրվում են երեք նոր ներկայացումներ. դերասանները փորձերին մասնակցում են դիմակներով

20:16 06.07.2020

Համավարակի պատճառով դեռ հայտնի չէ, թե մշակութային կենտրոնները երբ կանցնեն ստեղծագործական բնականոն ընթացքի։ Արդեն 5 ամիս է  համերգասրահների, թատրոնների, թանգարանների դռները փակ են։ Գյումրիի դրամատիկական թատրոնում բոլոր ծրագրերն այս պահին սառեցված են, բայց պրեմիերաների, նորից բեմ դուրս գալու սպասումով  նախապատրաստական աշխատանքների են անցել։ Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների են պատրաստվում: Ե՞րբ հնարավոր կլինի դրանք հանդիսատեսի համար խաղալ. […]

̰
Որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրեր

18:30 06.07.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ: Մասնավորապես հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված […]

̰
Անսովոր ֆոտոշարք ջրի տակ Հադիդի կողմից

00:00 06.07.2020

Ժամանակակից ամենահայտնի մոդելներից մեկը՝ Բելլա Հադիդը, ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի գովազդային արշավի համար ներկայացրել է անսովոր ֆոտոշարք: Այս մասին հայտնում է Hello-ն: Աստղը նկարահանվել է Calvin Klein Swimwear-ի ծովափնյա շարքի համար: Նկարահանումները մասամբ տեղի են ունեցել ջրի տակ: Հադիդը ցուցադրել է  ապրանքանիշի մի շարք լողազգեստներ: Նկարների մեծ մասը ներկայացված են սև և սպիտակ գույներով: Նշվում […]

̰
Արևելյան Գերմանիայի բոլոր փողերը պահվել են այս բունկերում

22:08 05.07.2020

Արևելյան Գերմանիայի ամենամեծ բունկերն իսկական ստորգետնյա քաղաք էր: Արևելյան դրամային արժեքի փոփոխությունից հետո շրջանառությունից հանված բոլոր դրամական միջոցները բերվել են այստեղ և թաղվել՝ հուսալով, որ ժամանակի ընթացքում փողը կփտի: Մուտքը հուսալի կերպով զմռսվել է և գաղտնի պահվել դրա գտնվելու վայրը: Սակայն չորության և ցածր ջերմաստիճանով պայմանավորված դրամները չեն քայքայվել և չեն փչացել: Այս մասին հայտնել […]

̰
16 մթերք, որոնցից արժե խուսափել, քանի որ պարունակում են արմավենու յուղ

14:47 05.07.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները համեմատում են ալկոհոլի, ծխախոտի և արմավենու յուղի վաճառքի ծավալները և ահազանգում՝ արմավենու յուղը նպաստում է ճարպակալմանն ու քրոնիկական հիվանդությունների առաջացմանը: Բացի այդ, արմավենու յուղի արտադրության ընթացքում էականորեն տուժում է շրջակա  միջավայրը: BBC-ն գրում է, որ աշխարհի գիտնականներն ու բժիշկները պետք է վերանայեն իրենց կարծիքն արմավենու յուղի մասին, որպեսզի նվազեցվի դրա բացասական […]

̰
Սպանդարյան գյուղը նույնպես կունենա նախակրթարան. ԿԳՄՍ նախարար

11:10 05.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է. «Սպանդարյան գյուղը նույնպես կունենա նախակրթարան: Այցելեցի այդ վարչական շրջան, ուր հավաստիացրին, որ սեպտեմբերի 1-ին կարող են բացել նախակրթարանի դռները»:

̰
Նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չի COVID-19-ի դեմ պայքարում. ՀՀ-ում Լիտվայի դեսպան

22:58 04.07.2020

«Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։ «Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ և Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Թե՛ բժշկական և թե՛ մասնագետների թիմերը փորձել են ամեն ինչ անել փոխանցելու COVID-19-ի դեմ պայքարի լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի […]

̰
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում, կասեցումներ՝ Երևանում

20:15 04.07.2020

Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները: […]

̰
Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով 2 ամսով փակ է Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու Թորոս-Ցողամարգ հատվածը

20:00 04.07.2020

Շիրակի մարզում շուրջ 23 կմ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ կհիմնանորոգվի: Այս տարվա ծրագրում է Երևան-Գյումրի, հայ-վրացական սահմանի միջպետական նշանակության Գյումրի-Աշոցք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են, և կապիտալ նորոգումների համար երկու ամսով փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհը։ Փակ են Բավրայից-Ցողամարգ ու դեպի Թորոս գյուղ գնացող ճանապարհները: Նոր՝ ժամանակավոր երթուղին բացել է ճանապարհային ոստիկանությունը։ Այլընտրանքային երթուղով են անցնելու […]

̰
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում

17:40 04.07.2020

Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով  Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է: Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են: Գյումրիի  քաղաքապետարանի աշխատակազմը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան և տնօրինությանը հանձնել Մհեր […]

̰
Այսօր ունենք ԶՈՒ զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

17:35 04.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.  «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

15:21 04.07.2020

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը։ Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի […]

̰
Կասեցումներ «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում

15:14 04.07.2020

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/730351611134102?__xts__[0]=68.ARAsGMkf1rMOjtnl6AovpEg9enxEr6n85fYolSsWSaUA24iV8Sl_hOHSUxDzoCfjxo-3ppS__BLXy6W1r4HNiarrY9KQX567KpOPChBk-dsUGxyOzHDGyxbnhoAWxxb36LpsKcR8zgRDpYMvNey23AW3v59BGDVDnT17MLz29Cq0w5SbRjbjWfDpVCS59vPTwDHKw7pI2tWXLaZdFYLuRX6A-y8tZrcJ3U_adjSzYzKDNyM9Dl3A3E8kAYBuMq0ynRc97zjHeL4F0zsfuSzCECsf8OnzZ4DsrepWb1Hk9E0AyANUwIXW4BRRR3f1_9rAgRq_PEnPCCbMS0HyuIQYEWY&__tn__=-R

̰
Կասեցումներ Արարատի և Սյունիքի մարզերում. ՍԱՏՄ-ը լուսանկարներ է հրապարակել

22:46 03.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Արարատի և Սյունիքի մարզերում կասեցումների վերաբերյալ լուսանկարներ է հրապարակել:

̰
Անհամաչափ արևայրուքով մոդելները լուսանկարվել են Vogue-ի համար

18:30 03.07.2020

Vogue հանդեսի պորտուգալական վարկածի շապիկը զարդարել են անհամաչափ արևայրուքով մոդելների լուսանկարները: Լուսանկարները հրապարակվել են «Ինստագրամ»-ում: Կադրերում մոդելները լողազգեստով են, և երևում են արևայրուքի հետքերը: Նրանց մարմինների վրա տեսանելի են մաշկի ավելի բաց երանգով հատվածներ: Մոդելներից մեկը լուսանկարվել է նախշավոր արևապաշտպան ակնոցի հետքը դեմքին, մյուսները ցուցադրել են զարդերի ու կոշիկների բաց հետքերը: Նշվում է, որ լուսանկարների […]

̰
Ի՞նչ հեռավորություն պահել չվարակվելու համար. ուղեցույց

18:14 03.07.2020

«Պահպանե՛ք 1.5-2մ սոցիալական հեռավորություն գնումներ կատարելիս, փողոցում քայլելիս և աշխատելիս»․ առողջապահության նախարարությունն այս խորագրով պատկերազարդումներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես և որքան պետք է սոցիալական հեռավորություն պահել։   https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2682257738682005

̰
Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում գտնվող լիտվացի բուժաշխատողներին

16:10 03.07.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: «11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ […]

̰
Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

15:18 03.07.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նախարարը և մարզպետը շրջել են բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական և կահավորման ակտիվ աշխատանքներ: Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման […]

̰
Կորոնավիրուսով հիվանդների հարազատներն օգնել են կարգի բերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բակը

13:49 03.07.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից արվել է հետևյալ գրառումը. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ, հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, […]

̰
Հիմնովին կլուծվի Սունդուկյանի անվան թատրոնի կաթսայատան խնդիրը

13:25 03.07.2020

Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ՝ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար: «Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը […]

̰
BACK_TO_TOP