TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+21.09 oC

Արխիվ

̰ ̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել Արարատ Միրզոյանի ու Ալեքսանդր Շալենբերգի համատեղ ասուլիսում

22:00 02.02.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։ Արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։ Հանդիպումներից հետո երկու երկրների […]

̰
Մաքսային ծառայողի նոր կերպար. ծառայությունը շարունակում է գործել նոր էջից

19:32 02.02.2022

Մաքսային ծառայությունը սկսել է բազմավեկտոր բարեփոխումների շարք, որոնց նպատակը տնտեսական ակտիվությունն ու ապրանքաշրջանառությունը խթանելն է: Բարեփոխման բաղադրիչներից մեկը կադրերի ներգրավման նոր համակարգն է: Այդ մասին այսօր մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նա նշել է, որ Մաքսային ծառայության կադրային բազան պիտի համալրվի մասնագիտական պատրաստություն անցած աշխատողներով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
̰
Կորոնավիրուսի դեպքերն աճել են, պատվաստումների դինամիկայից դժգոհ չեն․ կառավարության նիստի մանրամասները

20:57 27.01.2022

Կառավարության նիստն այսօր վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք՝ վարչապետը կորոնավիրուսով է վարակվել: Օրակարգի առաջին հարցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ մոտ 1 մլն 700 հազար դոլար կփոխանցվի Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի կառավարությանը՝ էներգախնայող համակարգերի գործարկման նպատակով: Գործադիրը քննարկել է նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրի փաթեթը: Մանրմասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰
Կյանքը հետպատերազմյան Արցախում. Արտակ Բեգլարյանի դիտարկումները

19:45 18.01.2022

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2021 թվականի հունիսի մեկից, իր նշանակումից ի վեր պետնախարարության ենթակայության ոլորտների հիմնական գործունեությունը, արդյունքներն ու ծրագրերը: Դրանք հիմնականում վերաբերել են պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ընտանիքների օժանդակությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
BACK_TO_TOP