TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Արխիվ

̰ ̰
Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ոսկե հուշամեդալով

19:35 17.03.2022

Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր հյուրընկալել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին։ Ցերեկույթին մաեստրոն պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, կիսվել իր ուսանողական կյանքի դրվագներով և տվել խորհուրդներ։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի որոշմամբ, Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է համալսարանի ոսկե հուշամեդալով։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
̰
«Ուղեղային կենտրոն»․ Արա Աբրահամյանի հեռանկարային ծրագրերը Հայաստանում

22:00 15.03.2022

Ամերիկյան Burlington Capital ընկերության հետ համագործակցությամբ Հայաստանում կստեղծվի Գյուղատնտեսական  և առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ: Այդ նախագծերի մասին այսօր խոսել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ասուլիսին եկել էր ամերիկյան ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ուկրաինայում մինչ այս ժամը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ պատկերը

16:55 12.03.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ լարված մարտեր են ընթանում Կիևի արվարձաններում: Գիշերը ռմբակոծվել է Մարիուպոլը և Նիկոլաևը, առավոտյան՝ Վասիլկովը: Չեռնիգովը մնացել է առանց էլեկտրականության, գազի և ջրի: Ռուսական կողմը այս մասին տվյալներ չի հաղորդել, սակայն հայտարարել է, որ ուկրաինական մի քանի բնակավայր անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Ռուսաստանն […]

̰
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են. մինչ այս ժամի ամփոփ տեղեկատվությունը

17:45 11.03.2022

Այս ժամի ամփոփ տեղեկատվությունը Ուկրաինայի ռազմական գործողություններից: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից տեսանյութեր են հրապարակել Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները: Մարիուպոլի շուրջ օղակը սեղմվում է: Ռուսական ուժերը հայտնում են Վալնովախա քաղաքը գրավելու մասին: Հաղորդագրություններ կան Լուցկում օդանավակայանի թիրախավորման մասին: Ուկրաինայի այլ տարածքներում լռության ռեժիմ է հայտարարված: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰ ̰ ̰
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են. օրվա ամփոփ պատկերը

21:50 05.03.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինայի մի քանի քաղաքում կրկին հնչել են օդային տագնապի ազդանշանները: Պայթյուններ են տեղի ունեցել Սումի քաղաքում, հրետակոծության է ենթարկվել Խարկովը: Թեժ մարտեր են Կիևի մերձակայքում: Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական մի քանի բնակավայր անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:

̰ ̰ ̰
BACK_TO_TOP