TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+21.09 oC

Արխիվ

̰
ԱԺ մեծամասնությունն ընտրեց Հայաստանի հինգերորդ նախագահին

20:12 03.03.2022

Ազգային ժողովն այսօր երկրորդ փուլով ընտրել է Հանրապետւթյան հինգերորդ նախագահին: Միակ թեկնածուն Վահագն Խաչատրյանն էր, ում առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել 71 կողմ ձայներով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ որոշումներ են ընդունվել կառավարության այսօրվա նիստում

19:58 03.03.2022

Հայաստանն ունի Մարդու իրավունքների նոր պաշտպան, Սյունիքն էլ՝ նոր մարզպետ։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են նաև Մեղրիում երկաթուղու ծրագրի, պարենային անվտանգությանն ուղղված հարցեր, անդրադարձ է արվել գազի գնի բարձրացմանն ու շուկայում ձվի գնի անկմանը։ Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

̰
̰ ̰
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ

14:29 26.02.2022

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները անձնական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ: Բացի այդ, Եվրամիության ֆինանսների նախարարները նաև համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթը: Այն կազդի ֆինանսական, էներգետիկ, տրանսպորտային, տեխնոլոգիական ոլորտների, ինչպես նաև վիզային քաղաքականության վրա։ ՆԱՏՕ-ն էլ հայտարարել է դաշինքի արևելյան սահմանների ամրապնդման մասին և նշել, որ Ուկրաինայի վրա հարձակվելու՝ նախագահ Պուտինի որոշումը […]

̰
̰
Փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը կվերանա. կառավարության նիստի մանրամասները

19:25 23.02.2022

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսային համավարակի իրավիճակային գնահատմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ նոր հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում և, փորձագետների կանխատեսմամբ՝ այդ նվազումը կպահպանվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս պայմաններում կարելի է փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պահանջը մեղմացնել: Գործադիրը նաև հավանություն է տվել մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի, սահմանամերձ […]

̰ ̰
̰ ̰
Թռիչք դեպի «Նեմրա» մոլորակ. «Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է

22:57 19.02.2022

«Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում իրենց յուրահատկությամբ ու պարզությամբ խմբին հաջողվել է հազարավոր երկրպագուների սրտեր շահել ոչ միայն Հայաստանում: Մարտի 7-ին «Նեմրա»-ն համերգ է տալու Մոսկվայի «Իզվեստիա հոլ» համերգասրահում: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:

̰
̰ ̰
Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ, գումարների հատկացում. կառավարության նիստի մանրամասները

20:13 17.02.2022

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Որոշում է կայացվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային գումար հատկացնել Երևանում մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման համար, մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը աջակցություն է հայտնել նեդրումային մի ծրագրի: Մինչ նիստի օրակարգին անդրադառնալը, սակայն, վարչապետը խոսել է ճանապարհների ապաշրջափակման համատեքստում ճանապարհաշինության մասին:

̰
5․4 մագնիտուդով երկրաշարժ, 165 հետցնցում մեկ օրում

22:19 14.02.2022

Երեկ գիշեր Վրաստան-Հայաստան սահմանահատվածում գրանցված երկրաշարժի թեմայով մամուլի ասուլիս է տվել արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենը՝ կոչ անելով քաղաքացիներին մշտապես լինել զգոն, բայց ոչ խուճապահար։ Երկրաբանների կարծիքով՝ ինչքան հեռանում ենք նախորդ երկրաշարժից, այնքան մոտենում ենք հաջորդ երկրաշարժին։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան 33 տարի․ պարզվում է երեկ գիշեր գրանցված 5․4 […]

̰ ̰ ̰
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

18:17 10.02.2022

Կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկը վերաբերել է դատավորների, դատախազների, քննչական, հակակոռուպցիոն և պետական եկամուտների կոմիտեներում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանների սահմանմանը: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰ ̰
BACK_TO_TOP