17:54 30.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021թ․-ի վերջին՝ եզրափակիչ նիստը։ Օրակարգի հարցերից բացի, կառավարության անդամներն ամփոփել են տարբեր գերատեսչությունների արձանագրած արդյունքները։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, կառավարության այս տարվա վերջին նիստի սկզբում խոսվել է 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի ցուցանիշի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների մասին: Վարչապետը ՊԵԿ նախագահից նախ հետաքրքրվել […]
22:34 23.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե: Նա պատասխանել է 55 հարցի։ Միջոցառումը տեղի է ունեցել «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում։ Հավատարմագրվել են 507 լրագրողներ, այդ թվում՝ «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցները: Մանրամասները՝ տեսանյութում։
19:47 23.12.2021
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիրը հաստատել է պետհամալսարանի և բժշկական համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները: Ներկայացվել է համաճարակային իրավիճակը Հայաստանում, պատվաստումային գործընթացը:Կառավարությունը հաստատել է նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու կարգը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
19:48 16.12.2021
Գործադիրն այսօրվա նիստում քննարկել և վերանայել է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նվազագույն կենսաթոշակների ու նպաստների չափերը: Հունվարի 1-ից կավելանան ոչ միայն նշված վճարումները, այլև զինվորական կենսաթոշակները: Զգալի կբարձրանա նաև հաշմանդամ երեխաների կենսաթոշակը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
21:54 13.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ուղիղ 2 տարի դադարից հետո կրկին եռուզեռ է․ դպրոցի սեյսմակայուն հիմնանորոգումից հետո կարմիր ժապավենն աշակերտներն են կտրում։ Նորանորոգ […]
20:43 13.12.2021
Hard Rock-ը հայտարարում է ընկերության՝ հայաստանյան առաջին մասնաճյուղի բացման մասին։ «Hard rock Yerevan»-ը կբացվի 2022-ին։ Եվ թերևս սա այն դեպքն ու նախաձեռնությունն է, որի պարագայում աննախադեպ բառը ամենևին էլ չափազանցություն չէ: 50 տարվա պատմություն ունեցող Hard rock-ը պարզապես սրճարան չէ, մշակութային յուօրինակ մի վայր է` կենդանի երաժշտությամբ, թանգարանով ու աշխարհահռչակ «Rock shop»-ով, որտեղ ռոքասերները կարող […]
18:28 09.12.2021
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է ապօրինի շինությունների դեմ պայքարում իրավական մեխանիզմների ապահովում: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ այդ խնդիրը տարիներ շարունակ չի կարգավորվել: Որպես հետևանք՝ աղճատվել է շատ քաղաքների քաղաքաշինական կերպարը, խնդիրներ են ծագել անվտանգության հետ կապված: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում: