TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Խորհրդարանն ընդունել է Կառավարության հնգամյա ծրագիրը

20:33 26.08.2021

Ազգային ժողովում այսօր շարունակվել է Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Հերթագրված 50 պատգամավորներից 46-ը երեկ էին արտահայտել իրենց տեսակետը, մնացած չորսը ելույթ են ունեցել այսօր, ինչից հետո խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրել են իրենց վերջնական դիրքորոշումները: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։ Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի միջպետական ճանապարհահատվածը […]

̰
Ընդհատվող նիստ, վիճաբանություն, քաշքշուկ․ ԱԺ-ում այսօր ևս մթնոլորտը լարված անցավ

21:00 25.08.2021

Ելույթներ ունեցող պատգամավորներն այսօր խորհրդարանում նիստը սկսեցին երեկվա միջադեպը քննադատելով։ Մեկ -երկու պատգամավորի ելույթներից հետո խորհրդարանում կրկին միջադեպ գրանցվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում։ Վիճաբանությունը Հայկ Սարգսյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև էր։ Կրքերը բորբոքվեցին, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ նիստը ընդհատվեց մինչև ժամը 12-ը։ Կեսօրից նիստը կրկին շարունակվեց։ «Քաղաքացիական […]

̰
Ի՞նչ պայմաններում է քննարկվել Կառավարության գործունեության ծրագիրը

20:39 24.08.2021

Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվեց 21 պատգամավոր։ Նախ հերթը «Պատիվ ունեմ» խմբակցությանն էր։ Առաջինը վարչապետին հարց ուղղեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Գեղարքունիքի մարզում տիրող իրավիճակի և ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ։ Այնուհետև հարց ուղղելու նպատակով միացվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բարձրախոսը։ Պատգամավորը մինչ վարչապետին կուղղեր հարցը, այդ ընթացքում նրա օգտագործած բառապաշարը դահլիճում աղմուկ […]

̰
Ակնկալում ենք կառուցողական աշխատանք գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ․ Փաշինյան

16:44 20.08.2021

Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի […]

̰ ̰ ̰
Սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ

21:35 14.08.2021

Ծաղկաձորում անցկացվել է  սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ։ Մրցաշարն այսօր եզրափակվել է, հաղթողները՝ խրախուսվել։ Սմբատ Կարապետյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը

14:36 14.08.2021

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը այսօրվա դրությամբ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Մի քանի ամիս առաջվա դրության հետ համեմատ մեր երկիրը որոշակիորեն բարելավել է տեղը այս աղյուսակում, սակայն հիմա Հայաստանում նորից թվերի օրեցօր մեծացող աճ կա, ինչը որոշ մասնագիտական շրջանակներում մեկնաբանվում է՝ որպես համաճարակի չորրորդ ալիք: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին կտրամադրվի պետական աջակցություն

19:58 12.08.2021

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Զեկուցվող 3 հարցերը վերաբերել են օրենքներում ու օրենքի նախագծերում լրացումներ կատարելուն և ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցություն տրամադրելուն։ Օրենսդրական հերթական փաթեթով առաջարկվող բարեփոխմամբ ներդրվելու է ընդերքօգտագործող ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ։ Զեկուցող, նախարար Գնել Սանոսյանը խնդրեց ուշադրություն դարձնել «արդարացի վերաբաշխում» շեշտադրմանը, քանի […]

̰
̰
Քաղաքական ուժերի ինչ հարաբերակցությամբ ձևավորվեց 8-րդ գումարման ԱԺ-ն և ինչ օրակարգով կանցնի առաջին նիստը

16:00 01.08.2021

Օգոստոսի 2-ին տեղի կունենա ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։  Ինչպե՞ս և քաղաքական ուժերի ինչ հարաբերակցությամբ ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը և ինչ օրակարգով կանցնի առաջին նիստը՝ մանրամասները տեսանյութում։

̰
Որ ուժն ինչ ներկայացվածություն կունենա խորհրդարանում. օգոստոսի 2-ը՝ առաջին նստաշրջանի օր

22:02 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և հաստատել: Հանձնաժողովը հաստատվել է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատները, ինչպես նաև հայտարարվել է առաջին նստաշրջանի օրը: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվել այն թեկնածուների գրանցումը, որոնք ինքնաբացարկ էին հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երեք հեռախոս ու ականջակալներ. ինչպես են փորձում քննություն հանձնել որոշ դիմորդներ

21:04 19.07.2021

Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն է այսօր ներկայացրել Գնահատման և թեսթավորման կենտրոնի նախագահ Կարո  Նասիբյանը:  Նշել է, որ այս տարի թափուր մնացած տեղերի քանակը շատ է: Պահանջված ու չպահանջած մասնագիտությունների ցանկն էլ  հիմնականում անփոփոխ է:

̰ ̰ ̰
Օր 5-րդ. ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցը

22:33 13.07.2021

Արդեն 5-րդ օրն է` Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերին հարցեր են ուղղել դատավորները, մյուսներն էլ հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել երրորդ անձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Սուր բանավեճ իրավաբանների միջև․ ՍԴ-ում շարունակվել է ընտրությունների վիճարկման դիմումների քննությունը

21:57 10.07.2021

Սահմանադրական դատարանում շարունակվել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։ Այսօր էլ բոլոր ինը դատավորները մասնակցել են նիստին։ Այն սկսվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի նախորդ օրվա միջնորդությունների վերաբերյալ ընդունված որոշումների հրապարակմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Միջնորդություններ, հակադարձումներ ու իրավաբանական վեճ․ մանրամասներ  ընտրությունների արդյունքների վիճարկման միավորված գործով դատավարությունից

20:20 09.07.2021

Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։ Նիստին բոլոր ինը դատավորներն էլ մասնակցել են: Դիմումի պատասխանող կողմ է հանդիսանում ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ են դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երրորդ կողմ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական […]

̰
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է, աճել է նաև պատվաստումների քանակը․ համաճարակային վիճակին անդրադարձ կառավարության նիստում

20:20 08.07.2021

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Պարեկային ծառայության ներդրմանը։ Այնուհետև անդադարձ է կատարվել  կորոնավիրուսային իրավիճակին ու պատվաստումների ընթացքին: Առողջապահության նախարարի պատոնակատարը նշել է, որ ավելացել են թեսթավորման, հետևաբար նոր հայտնաբերված հիվանդների թիվը, զուգահեռ նաև աճել է պատվաստումների քանակը: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Քոչվորի գենն ու սահմանազատումը. ինչու են ադրբեջանցիները տարածք խլում

22:41 06.07.2021

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ադրբեջանցիների ներխուժումից հետո հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգերում ձևավորվել է սահմանազատման հարցը, սակայն ինչ հիմքերով և որ քարտեզներով դա պետք է  արվի: Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը խոսել է թեմային առընչվող պատմական փաստերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Rotary International»-ի տարածաշրջանային ղեկավար է նշանակվել Աշոտ Կարապետյանը

19:58 05.07.2021

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Rotary International» միջազգային կազմակերպության տարեկան ասամբլեան։ Ինը երկրներից բաղկացած կառույցում ամեն տարի հուլիսի մեկին տեղի է ունենում ղեկավարության փոփոխություն։ Տարածաշրջանային կազմակերպությունը մեկ տարով առաջին անգամ կառավարելու է Հայաստանի ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանը։ «Rotary International» միջազգային կազմակերպությունը զբաղվում է հասարակական գործունեությամբ և հայտնի է իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով։ Ամբողջ աշխարհում պոլիոմելիտի […]

̰ ̰
Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով Ադրբեջանն ընդհանրապես չի օգտվելու․ Արտակ Բեգլարյան

21:36 01.07.2021

Արցախի անվտանգությանը, ջրային ռեսուրսներին, ֆինանսական հիմնախնդիրներին և կարևոր այլ ոլորտներին առնչվող հարցերին առցանց ասուլիսի ձևաչափով պատասխանել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ի՞նչ գործողություններ են իրականացվում Արցախի ինքնորոշման շուրջ․ Արտակ Բեգլարյանին ուղղված այս հարցին զուգահեռ, օգտատերն ավելացրել էր` կարո՞ղ եք վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախից արտագաղթը կանխելու լավագույն լուծումները, […]

̰
Գերիների հարց, ինքնակամ շինություններ, ձերբակալման հիմքերի փոփոխություն. ԱԺ-ի արտահերթ նիստը

22:04 30.06.2021

Ազգային ժողովը մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարել: «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը նիստի անհրաժեշտությունը հիմնավորել է անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հրապարակվել են Արցախի տնտեսական անկման ցուցանիշները

21:46 30.06.2021

Արցախի Հանրապետության ԱԺ-ի հերթական նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ  թվում՝ ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների  ծրագրի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետք է պլանավորել 2022-ի բյուջեն․ խորհրդակցություն վարչապետի պաշտոնակատարի մոտ

21:38 30.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն պետք է սկսել պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը ներկայացված կլինի 1 կուսակցությամբ և 2 դաշինքով

19:40 28.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների արձանագրությունը: Այսպիսով, ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազար 316 է, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 281 հազար 997-ը կամ 49.39 տոկոս: Անվավեր է ճանաչվել 4593 քվեաթերթիկ։

̰ ̰ ̰
BACK_TO_TOP