TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ ընտրություններին

21:47 24.06.2021

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Զեկուցվող հարցերը բավականին քիչ են եղել: Օրակարգից դուրս վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է արտահերթ ընտրություններին և 2021 թվականի մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի ցուցանիշին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է կուսակցությունների ներկայացուցիչների

23:31 23.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպել ընտրական գործընթացում ներգրավված քաղաքական ուժերի հետ: Այսօր ևս 4 հանդիպում է կայացել, որոնց ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության ակնկալիքները արտախորհրդարանական ընդդիմությունից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վերցնե՞լ մանդատները, թե՝ ոչ․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ընտրությունների արդյունքներին ու դաշինքի հետագա քայլերին

22:48 22.06.2021

Ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանությունների վերադարձի գործոնը: Քարոզարշավի ժամկետի կարճ լինելու պատճառով «Հայաստան» դաշինքին չի հաջողվել կոտրել այդ մտածելակերպը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ  Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Ինչպես ընթացավ ՔՊ-ի քարոզարշավը․ ասուլիսներ մայրաքաղաքում և հանրապետության մարզերում

22:20 18.06.2021

Մարզային այցելություններ, քայլերթ Երևանի վարչական շրջաններում ու մայրաքաղաքային ամփոփիչ հանրահավաք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ձևաչափերով է ներկայացրել իր նախընտրական ծրագրերը, խոսել անցած տարիներին կատարած աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամփոփիչ հանրահավաք Հանրապետության հրապարակում. «Հայաստան» դաշինքը նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ

22:13 18.06.2021

«Հայաստան» դաշինքն ամփոփիչ հանրահավաք է անցկացրել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Հանրահավաքի կազմակերպիչները նախ բեմահարթակ են հրավիրել դաշինքի բոլոր անդամներին: Նրանք նշել են, որ հրապարակում հավաքված են բոլոր այն նվիրյալները, ովքեր պատրաստ են պայքարել սահմանային անվտանգության, ներքին համերաշխության և դեպի զարգացում ուղղվող Հայաստանի համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի ընտրողների հետ

23:37 16.06.2021

Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքների բնակիչների հետ: «Հայաստան» դաշինքի մարզային ներկայացուցիչները հիշեցրել են, որ աղետից հետո մարզում լայնածավալ շինարարությունն ու ենթակառուցվածքների վերականգնումը սկսվել է 90-ականների վերջին: Այս մարզային հանդիպումը «Հայաստան» դաշինքն ավարտել է Գյումրիում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը

23:32 16.06.2021

Սյունիքյան երեկվա հանդիպումներն այսօր Գորայքում եզրափակելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Վայոց ձորում: Այսպիսով` կուսակցությունն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը: Իսկ նախընտրական հերթական օրն ամփոփել է Երևանի Զեյթուն վարչական շրջանում քայլերթով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ազգային միասնության ավտոերթով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուղևորվել է Սյունիք

22:11 15.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ազգային միասնության ավտոերթով ուղևորվել է Սյունիք: Կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ տասնյակ համայնքներում հանդիպումների ժամանակ խոսել է սահմանային իրավիճակին առնչվող լուծման ճանապարհների մասին, միասնականության կոչ արել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի զարգացման այս փուլը պետք է թևակոխենք միասին, համատեղ աշխատանքով․ Ռոբերտ Քոչարյան

19:20 15.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ,«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի անդամները Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ հունիսի 21-ից հետո ծանր աշխատանք է սպասվում երկրի տնտեսությունն ու անվտանգային համակարգը, բանակը վերականգնելու ուղղությամբ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը շեշտել է, որ «Հայաստան» դաշինքում համախմբած են կարող ու պրոֆեսիոնալ ուժեր: ՀՅԴ Գերագույն […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տարբեր բնակավայրերի ընտրողների հետ

23:18 14.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախըտրական քարոզարշավի 8-րդ օրը շարունակել է մարզային հանդիպումները և ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներն ու իրականացման ուղիները: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ երկրում տնտեսական ու ներքաղաքական կայունության հասնելն անհնար կլինի առանց սահմանների բացարձակ անվտանգությունն ապահովելու: Իսկ ընտրողների վստահության քվեն ստանալուց հետո հաշվետու են լինելու […]

̰
ՔՊ-ն Արարատի մարզում էր․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

23:06 14.06.2021

Սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետություն, ընտրակաշառքների բացառում և պողպատե մանդատի կիրառություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նախընտրական քարոզարշավը ծավալվել է այս թեմաների շուրջ: Նիկոլ Փաշինյանը եղել է Արարատի մարզի համայնքներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը Լոռու մարզում ներկայացրել է աղետի գոտու վերականգնման իր մոտեցումներն ու խոսել քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին

22:50 12.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպել է Լոռու մարզի՝ մասնավորապես Սպիտակի, Վանաձորի և Տաշիրի բնակիչների հետ: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը Վանաձորում հիշեցրել է 88-ին սկսված Ղարաբաղյան շարժումը, երբ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ղեկավարել ու մասնակցել է ռազմական գործողություններին, այլև ստեղծել անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ հուսալի վահան […]

̰
Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը

22:38 12.06.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել գերեվարված 15 մարդ: Հայտնի է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի ականապատ տարածքների քարտեզը։ Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Լուրը հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում նախընտրական հանդիպումների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

22:57 11.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքին ելույթ ունեցողներից մեկը նշել է, որ «Հայաստան» դաշինքը առանձնանում է պրոֆեսիոնալ ու սկզբունքային անդամներով, մարդկանցով, ովքեր երբեք չեն վախեցել ճշմարտությունն ասելուց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն Տավուշի  մարզում էր․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

22:48 11.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն այսօր անցկացրել է Տավուշի մարզում: Տասնյակ համայնքներում պլանավորված ու չնախատեսված կանգառների ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտների խնդիրների ու անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը աշտարակցիներին ներկայացրել է պետականաշինության իր ծրագիրն ու մոտեցումները

23:18 10.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի թիմը նախընտրական քարոզարշավը շարունակել է Աշտարակ քաղաքում: Հանրահավաքին ելույթ ունեցողները նշել են, որ գալիս են կյանքի կոչելու պետականաշինության իրենց ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ է հավասարակշված և ուժեղ առաջնորդ, անհրաժեշտ է համատեղել ուժերը՝ վերականգնելու ազգային արժեքները, արժանապատիվ խաղաղություն, զարգացող գյուղատնտեսություն ու գիտություն, մատչելի առողջապահական համակարգ: Մանրամասները՝ […]

̰
ՔՊ-ն Լոռու մարզում էր․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տասնյակ համայնքների բնակիչների հետ

22:24 10.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այսօր այցելել են Լոռու մարզ, հանդիպել տասնյակ համայնքների բնակիչների հետ, ներկայացրել նախընտրական ծրագիրն ու անելիքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը  հանդիպել է Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ

23:45 09.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներն ու «Վերածնվող Հայաստան» կուսացության առաջնորդ Վահե Հակոբյանը հանդիպել են մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցում է այն առաքելությամբ, որ ժողովրդին հաղթանակ բերի, հնարավորություն տա մեջքն ուղղելու: Ռուստամյանը […]

̰
ՔՊ-ն Շիրակի մարզում էր․ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

23:34 09.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրն անցկացրել է Շիրակի մարզում: Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Ազատան, Մեծ Մանթաշ, Պեմզաշեն և մի շարք այլ համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել առաջիկա անելիքների մասին, անդրադարձել խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պաշտպանունակության ամրապնդում, տնտեսական զարգացում․ ՔՊ-ն հանդիպումներ է ունեցել Արագածոտնի մարզում

22:00 08.06.2021

Տնտեսական զարգացման, ճանապարհաշինական ծրագրեր, երկրի պաշտպանունակության ամրապնդում, ընտրությունների օրը ժողովրդի կամքը վերահաստատելու անհրաժեշտություն. այս հարցերն են եղել այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումների օրակարգում: Իր թիմակիցների հետ նա այցելել է Արագածոտնի մարզի համայնքներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանը քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ

22:57 07.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ: Էջմիածին, Փարաքար, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր, Քարակերտ և մյուս համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նախորդ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ պատերազմի հանգամանքներին: Առաջին կանգառը Փարաքարն էր, որտեղ անցած տարիներին կառավարության սուբվենցիոն ծրագրով 98 մլն դրամի ասֆալտապատում […]

̰
Մեր նպատակը մարդկանց հույս ու լավատեսություն հաղորդելն է․ Ռոբերտ Քոչարյան

22:42 07.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու այն թիմը, որը պատասխանատվություն է ստանձնում երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի առողջացման համար: Քանաքեռ Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը […]

̰
Ճիշտ ընտրություն կատարելու պահը. Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքային և մարզային հանդիպումներ է ունեցել

23:47 05.06.2021

Մայրաքաղաքային հանդիպումների շարքում ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Էրեբունի համայնքի բնակիչների հետ: Արձագանքելով նրանց մտահոգություններին՝ Երկրորդ նախագահը նկատել է, որ յուրաքանչյուր ընտրություն իշխանության համար այն պահն է, երբ նա պետք է ներկայացնի կատարած աշխատանքը, ինչ ցուցանիշների են հասել, որքանո՞վ է բարելավվել մարդկանց կյանքը, որքանո՞վ են լուծվել երկրի անվտանգության հարցերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը տարբեր հարթակներում ներկայացրել են իրենց ծրագրերը

23:35 05.06.2021

Արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը արդեն տևական ժամանակ է՝ ներկայացնում են իրենց ծրագրերն ու հանդիպում ընտրողներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանն ակնկալում է ժողովրդից ստանալ «թավշյա մանդատը պողպատե մանդատով»  փոխարինելու լիազորություն

23:10 05.06.2021

Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Դրանից հետո  դրամահավաք է անցկացվել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ, հանդիպել աբովյանցիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նախընտրական խճանկար. ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերը շարունակել են հանդիպումները

22:52 04.06.2021

Հետզհետե ավելանում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերի թիվը, որոնք դեռ պաշտոնական քարոզարշավից առաջ ակտիվ նախընտրական աշխատանքներով են զբաղված։ Հետևեք այսօրվա նախընտրական խճանկարին։

̰
Աշխատանքային այց Արարատի մարզ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարզի բնակիչների հետ

22:40 04.06.2021

2018-21թթ․-ին կատարված աշխատանքներ, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված ծրագրեր ու երկրի սպառազինությանն ու 44-օրյա պատերազմին վերաբերող հարցեր. դրանք են այսօր եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումների օրակարգում: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ, ելույթներ է ունեցել և պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը խոսել են երկրի անվտանգության ու տնտեսության մասին

22:32 04.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի  ներկայացուցիչների հետ:  Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Տավուշն իրենց համար  յուրահատուկ թիրախ է և հատկապես  Իջևանում պետք է հաղթեն: Իշխան Սաղաթելյանն էլ համոզմունք է հայտնել, որ  «Հայաստան» դաշինքը կարող է երկրին բերել կայունություն, ապահովել սահմանների […]

̰
BACK_TO_TOP