TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Անհամաձայնություն առաջարկվող օրակարգի հետ. խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է գումարվել

23:35 03.06.2021

Խորհրդարանում այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է գումարվել։ Օրակարգում ընդգրկված են եղել շուրջ մեկ տասնյակ հարցեր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հանդիպում ընտրողների ու թիմակիցների հետ․ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ

21:45 03.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայրաքաղաքում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերն այս անգամ ևս ընդգրկել են բանակի վերազինման, սահմանների ամրության, գերիների վերադարձի, երկրում ստեղծված սոցիալական-քաղաքական ու տնտեսական լարվածության մեղմացման խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ակտիվ հանդիպումներ մայրաքաղաքում ու մարզերում․ քաղաքական ուժերը պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին

21:25 03.06.2021

Իսկ ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժեր սկսել են ակտիվ հանդիպումներն ու քաղաքացիների հետ շփումները, մյուսները նախընտրում են համախմբման կոչեր հնչեցնել կամ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո խոսել իրենց ծրագրերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ հետևություններ են արվել Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածից․ անդրադարձ կառավարության նիստում

20:59 03.06.2021

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հետ կապված մեծ աղմուկ հանած դեպքին։ Մինչ իր տեսակետը հայտնելը, Նիկոլ Փաշինյանը խնդրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել առողջապահության այդ համակարգում իրականացված աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարության օժանդակությամբ Սյունիքում իրականացվեց հերթական ծրագիրը

19:54 03.06.2021

Սյունիքի մարզի սահմանամերձ 5 բնակավայրերի տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։ Ծրագիրն իրականացվում է կառավարության և USAID-ի «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի համաֆինանսավորմամբ: Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս ավելի քան 3 ամիս ուսումնասիրել է Սյունիքի տարբեր բնակավայրերի առաջնահերթ խնդիրները և, ըստ կարիքի գնահատման, ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս անգամ էլ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն բնակավայրերին տրամադրվեց […]

̰
Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը՝ Փաշինյանի բրյուսելյան այցի առանցքում

10:37 03.06.2021

Հունիսի 2-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետ հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։ Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է ինչպես Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Շառլ Միշելի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության […]

̰
Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է

10:23 03.06.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է քարոզարշավը դեռ չմեկնարկած։ Որոշները համացանցային գրառումների, ընտրողների հետ հանդիպումների և ասուլիսների միջոցով արդեն փորձում են պատկերացումներ տալ ընտրողներին իրենց ծրագրերի և առաջնահերթությունների մասին։ Մարզերում ակտիվ աշխատանքներ տանող քաղաքական ուժերից մեկը «Լուսավոր Հայաստանն» է։ Կուսակցության ղեկավարը հասցնում է նաև մասնակցել ԱԺ հանձնաժողովների աշխատանքին և հարցազրույցներ […]

̰ ̰ ̰
̰
Ադրբեջանը պետք է հետ քաշվի մինչև մայիսի 11-ի ելման դիրքեր. Մակրոնի և Փաշինյանի հանդիպումը

21:44 01.06.2021

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ աշխատանքային այս հանդիպումը տեղի է ունենում  լուրջ ճգնաժամի ընթացքում, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰
«365 օր. ապագան սկսվում է այսօր»․ «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

22:09 29.05.2021

Այսօր «Հայաստան» դաշինքն ուղիղ եթերում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որն անվանել է «365 օր. ապագան սկսվում է այսօր»: Նախաբանում դաշինքի անդամ, ՀՀ նախկին  փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշել է, որ Հայաստանն այժմ կարիք ունի կարող ուժերի համախմբման: «Ծրագիրը մտնելու է բոլոր համայնքները, բոլորի տները: Այդ ծրագիրն աշխատող երկրի կոնցեպցիա է, անհատը պիտի ունենա իր կյանքը […]

̰
ԿԸՀ-ում անցկացվել է արտահերթ նիստ

15:32 29.05.2021

ԿԸՀ-ում անցկացված արտահերթ նիստին քննարկվել և քվեարկության է դրվել օրակարգային 18 հարց: Արդյունքում մերժվել է կազմակերպություններից մեկի՝ դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, 17 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ԿԸՀ ներկայացված փաստաթղթերում առկա բացթողումները լրացնելու համար 48 ժամ է տրվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի խնդրից մինչև ծնելիություն. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ

21:49 28.05.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի մարզային ներկայացուցիչների հետ: Քննարկվող հարցերի շրջանակը կրկին լայն է եղել՝ քաղաքացիներին հետաքրքրել են կրթության, ժողովրդագրության, համայքների խոշորացման, սոցիալական բնակարանաշինության, երկրի անվտանգության ու ռազմարդյունաբերության, հնարավոր դեմարկացիայի ու Արցախի խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյուղացուն օգնել է պետք․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ֆերմերների հետ

21:40 27.05.2021

Գյուղատնտեսության ոլորտի պրոֆիլային կառույցի՝ նախարարության բացակայություն, թուրքական գյուղմթերքի ներմուծում, տեղական արտադրանքի իրացում ու արտահանում, Լարսի հետ կապված ու հաճախ ի հայտ եկող խնդիրներ՝ այս և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննակում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որ քաղաքական ուժերն են հայտ ներկայացրել 8-րդ գումարման Ազգային ժողովում հայտնվելու համար

22:33 26.05.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով այսօր` ժամը 18-ին, լրացավ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ-ն այսօր քվեարկել ու ընդունել է երեկ քննարկված մոտ երկու տասնյակ օրինագծեր

21:51 26.05.2021

ԱԺ-ն այսօր քվեարկել ու ընդունել է երեկ քննարկված մոտ երկու տասնյակ օրինագծեր, այնուհետ անդրադարձել կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը, օրակարգում են եղել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի 2020-ի տարեկան զեկույցները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանը շարունակել է ոլորտային հանդիպումների շարքը

21:40 26.05.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է ոլորտային հանդիպումների շարքը: Այս անգամ հանդիպումը եղել է բիզնեսի, փոքր ու միջին ձեռնարկատիրության և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերի լայն շրջանակում մասնակիցները նշել են այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցվեցին Հայաստանի համար հետպատերազմյան ծանր տարիներին՝ 1998 ից 2008 թվականներին: Քննարկվել են նաև այժմյան իրավիճակում տնտեսության զարգացման հնարավոր ուղիները: […]

̰
Սուր քննարկում ԱԺ-ում Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի և  ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումի վերաբերյալ

21:41 25.05.2021

ԱԺ-ում այսօր առավոտյան պատգամավորների ձայները չեն բավարարել լիագումար նիստի աշխատանքները միանգամից սկսելու համար, միայն երրորդ փորձից է հաջողվել 75 պատգամավորի ներկայություն ու քվորում ապահովել: Իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված նախագծերը քննարկելու հարցն ընդունելու համար, հետևաբար խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքննարկի միայն առաջին բաժնում ընդգրկված օրինագծերը: Մինչ դրանց անցնելը քննարկում է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իր պատկերացումները խաղաղության, ԼՂ հարցի վերջնական կարգավորման վերաբերյալ

21:21 25.05.2021

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցել են նաև առաջիկա ընտրություններին «Հայաստան» անունը կրող դաշինքի մասին հայտարարած թիմի անդամներ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը: Երկրորդ նախագահը պատասխանել է երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, նախընտրական ու հետընտրական հնարավոր գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերի, ներկայացրել իր պատկերացումները խաղաղության, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական […]

̰
Նախընտրական ցուցակները համալրվում են նոր անուններով

19:59 25.05.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով վաղը՝ մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ին, լրանում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը, որից հետո՝ մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը մեկնարկելու է ընտրական ցուցակների գրանցման գործընթացը: Որոշ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկվածների անուններն արդեն հայտնի են։  

̰
Գյուղատնտեսությանը սուբսիդիաներ են պետք. Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ

22:02 24.05.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել դաշինքի մարզային ներկայացուցիչների հետ, խոսել այն ծրագրերի մասին, որոնք մտադիր են իրականացնել, պատասխանել հարցերի լայն շրջանակի՝ պատերազմի հետևանքների վերացումից մինչև գյուղատնտեսություն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԿԸՀ-ն ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել էլեկտրոնային քվեարկության ծրարները

21:13 24.05.2021

ԿԸՀ-ն այսօր ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել 2021թ-ի հունիսի 20-ին կայանալիք էլեկտրոնային քվեարկության ծրարները: Արտահերթ նիստի օրակարգում է եղել նաև Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունը, որի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքով ընտրված Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին՝ Նարեկ Պետրոսյանին: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է փակ տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջի պայմաններում […]

̰
Պտտահողմ, կարկուտ, հեղեղ. տարերքը վնասներ է հասցրել հանրապետության մի շարք բնակավայրերում

21:07 24.05.2021

Երեկ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը լուրջ վնաս են հասցրել Արմավիրի մարզի շուրջ 2 տասնյակ  բնակավայրերում: Վնասվել են այգիներ, ցանքատարածություններ: Երևանում ու մի շարք մարզերում առատ տեղումներն ուղեկցվել են նաև ուժգին քամով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է առողջապահության մասնագետների հետ

21:28 21.05.2021

Օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային հանդիպումների շարքում հանդիպել է նաև առողջապահության բնագավառի մասնագետների հետ: Առողջապահական խնդիրներից բացի, հանդիպման մասնակիցները ամենատարբեր հարցադրումներ են հնչեցրել։ Հարց է հնչել նաև Գյումրիի առողջապահական վիճակի և աղետի հետևանքների վերացման մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կուսակցություններ ու դաշինքներ, որոնք մտնում են թեժ ընտրապայքարի մեջ

21:17 21.05.2021

Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում են կայացրել: Գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ անկախ Հայաստանի երեք ղեկավարներ մասնակցելու են ընտրապայքարին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին

16:47 13.05.2021

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին: Փաշինյանը հորդորել է իրավիճակին շատ լուրջ վերաբերվել, քանի որ, նրա ձևակերպմամբ, սա ճգնաժամ է, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել են ՀՀ պետական սահմանը Սև […]

̰
BACK_TO_TOP