TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Արխիվ

̰
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

17:44 30.09.2021

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմի հետևանքներն ու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը: 2022 թվականի բյուջեի նախագծի առաջնահերթությունները կառավարությունը ներկայացրել է՝ հաշվի առնելով տնտեսական մարտահրավերները: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰ ̰
̰ ̰
Խորհրդարանը քննարկել և  ընդունել է համայնքների խոշորացման օրինագիծը

20:14 24.09.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու հարց էր: Մեկը վերաբերել է համայնքների խոշորացմանը, մյուսը՝ հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները ավելացնելուն։ Երկու հարցերի քննարկումն ու քվեարկությունը անցել է առանց ընդդիմության։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

18:46 24.09.2021

Կառավարության հերթական նիստն այսօր սկսվել է համավարակային իրավիճակի ու դրանով պայմանավորված պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ հիվանդացության նոր դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը: Այնուհետև գործադիրը անցել է օրակարգային հարցերին: Դրանցից մեկը վերաբերում էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լրացուցիչ ծախս վարորդների համար, թե՞ ոլորտը վերահսկելու փորձ․ փոխվելու  է մեքենաների  գազաբալոնների տեղադրման կարգը

20:53 23.09.2021

Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման, պարբերական վկայագրման կարգը շուտով կփոխվի: Գազաբալոնները կտեղադրեն լիցենզավորված կազմակերպություններ, իսկ գազաբալոններով աշխատող բոլոր մեքենաների համար կստեղծվի էլեկտրոնային շտեմարան: Լրացուցիչ ծախս ու հոգսեր վարորդների համա՞ր, թե ոլորտը վերահսկելու փորձ: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ կեղծիքներ են տեղ գտել վերջին շրջանի թուրքական ու ադրբեջանական քարտեզներում և գիտական գրականությունում

10:41 23.09.2021

Հայաստանի ազգային գրադարանում քարտեզագետ, պատմաբան, Ռուբեն Գալչյանը ներկայացրել է իր «Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը, անդրադարձել նաև քարտեզագիտության ժամանակակից խնդիրներին։ Ի՞նչ կեղծիքներ են տեղ գտել հատկապես վերջին շրջանի թուրքական ու ադրբեջանական քարտեզներում և տարածքների պատմությանն ու մշակույթին առնչվող գիտական գրականությունում։ Ռուբեն Գալչյանը մինչ մեր օրերին անցնելը հիշեցնում է, որ […]

̰
̰
Չթեստավորված, չպատվաստված աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

18:37 22.09.2021

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային վիճակը գնահատվում է լարված՝ մասնագետների գնահատականն է։ Ըստ այդմ, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, վերջին 14 օրում գրանցվել է նոր դեպքերի 18% աճ, դրական թեստերի մասնաբաժնի 11․1% բարձրացում և 7 օրվա ընթացքում վարակի վերարտադրության ցուցանիշի 1․2% աճ։ Հոկտեմբերի 1-ից աշխատակիցը գործատուին է ներկայացնելու կամ պատվաստվելու վերաբերյալ հավաստագիրը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության […]

̰ ̰
̰
Հայաստանն ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը․ SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է ներկայացնում Դուշանբեում կայացած ՀԱՊԿ նիստից

22:13 16.09.2021

Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Դա պաշտոնապես տեղի է ունեցել Դուշամբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տաջիկստան կատարած եռօրյա աշխատանքային այցի առաջին օրվա մանրամասները՝ ռեպորտաժում:

̰ ̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամ, վարչական դատարանի նոր դատավոր. ԱԺ-ն սպառեց օրակարգը

21:31 14.09.2021

Խորհրդարանն այսօր ընտրել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ և վճռաբեկ դատարանի դատավոր: Առաջինի դեպքում հարցի քննարկումը երեկ էր սկսվել, բայց ընդմիջվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հոկտեմբերին Երևանում կլինի 211 նոր ավտոբուս․ Հայկ Մարության

19:25 14.09.2021

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելու, տրանսպորտային ոլորտը բարելավելու, ապօրինի շինարարությունները կասեցնելու, վիրավոր զինծառայողների և Ստեփանակերտին օժանդակելու խնդիրներին։ Ինչպես հայտարարվել էր, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար նախատեսված գումարի որոշ մասը Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նվիրաբերել Արցախին։ Ավագանու անդամ Դավիթ […]

̰ ̰
Այսօր Ֆրանսիան հրաժեշտ է տալիս կինոյի լեգենդ Ժան Պոլ Բելմոնդոյին

18:29 09.09.2021

Անդիմադրելի ժպիտով ըմբոստը․ այդպես բնութագրեցին ֆրանսիական կինոյի լեգենդներից մեկին՝ Ժան Պոլ Բելմոնդոյին: Այսօր Ֆրանսիան հրաժեշտ է տալիս նրան: Վերջին հրաժեշտը Փարիզի հաշմանդամների տանն է՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Բելմոնդոյի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 10-ին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰ ̰
Համայնքների խոշորացում, Գեղարքունիքի նոր մարզպետի նշանակում․ կայացել է կառավարության հերթական նիստը

15:47 08.09.2021

Կառավարության այսօրվա նիստին քննարկվել են նաև համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր, հայտնի է դարձել Գեղարքունիքի նոր մարզպետի անունը: Գործադիրը նաև անկախության 30-ամյակի հետ կապված աշխատանքային օրվա տեղափոխություն է կատարել: Կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքների խոշորացմանը և այդ առումով ՏԻՄ օրենքում լրացում / փոփոխություն կատարելուն։ 2016թ․-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների խոշորացման […]

̰ ̰ ̰
̰
Արտյոմ Հարությունովի բարի կամքի դրսևորմամբ հիմնովին վերանորոգվել է Երևանի N 146 դպրոցը

21:59 01.09.2021

Միսաք Մեծարենցի անվան դպրոցի բակում կրկնակի տոն է․ նոր ուսումնական տարի, նոր ու հարմարավետ պայմաններ։ Կեսդարյա պատմություն ունեցող կրթօջախը վերանորոգման կարիք ուներ երկար տարիներ, սակայն սեյսմակայուն էր և պետական ծրագրի մեջ ընդգրկվելու հնարավորություն չկար։ 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված հուշաքարի բացման առիթով հրավիրված միջոցառմանը Արտյոմ Հարությունովը տեղեկանում է նաև անմխիթար կրթօջախի մասին ու խոստանում, որ 44 […]

̰
Սերգեյ Լավրովի օրը հագեցած է եղել հայկական թեմատիկայով

23:30 31.08.2021

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կատարել է իր առաջին արտասահմանյան այցը Մոսկվա։ Իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Միրզոյանը քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների հիմնական օրակարգը, ղարաբաղյան հակամարտության ներկա դրությանն առնչվող հարցերը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը Մոսկվայում հետևել է երկու նախարարների հանդիպմանն ու Սերգեյ Լավրովի երկխոսությանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր Ռուսաստանի […]

̰
BACK_TO_TOP