TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Արխիվ

Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին

22:24 28.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության, թուրքական միջամտության և Մարգարիտա Սիմոնյանի մասին»: Սրանք էլ հենց այն հիմնական թեմաներն են, որոնց անդրադարձ է կատարվել հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով փոխել ընդունելության նոր կարգը

22:05 27.07.2020

Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև: Նրանք պահանջել են նախարարի հետ հանդիպում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ընդունելության կարգի փոփոխության վերաբերյալ իրենք բավարար տեղեկացված չեն եղել: Իսկ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր թեմային, պարզաբանել ստեղծված իրավիճակը, խոսել լուծումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որքանով է օրը խաղաղ անցել Մոսկվայում․ Վահե Ավանեսյանի ռեպորտաժը

22:14 25.07.2020

Այսօր Մոսկվայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, Ռուսաստանի մայրաքաղաքից կապի մեջ է SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը. ազգային անվտանգության հանրային քննարկում

21:43 25.07.2020

Տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է Հայաստանի կարևորագույն շահերից մեկը: Այս մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գևորգ Գորգիսյանը։ Հասարակական սեկտորը ներկայացրել են Դանիել Իոաննիսյանը և Ստյոպա Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների նոր արձագանքները Ռուսաստանում և ԱՄՆ-ում

21:00 25.07.2020

Այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցած բախումները մտահոգիչ են, բայց կառավարելի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանը: Նա կոչ է արել չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի, իսկ հնարավոր սադրանքների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բռնության դրսևորումները դատապարտել են նաև Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ծիրանային» ճակատամարտից մինչև ծեծկռտուք․ ի՞նչ է կատարվում Մոսկվայում

22:25 24.07.2020

Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում սկսված ադրբեջանական սադրանքները հայերի  ու հայկական ծիրանի դեմ անցած գիշեր այլ դրսևորումներ են ունեցել: Ռուսաստանի մայրաքաղաքում ադրբեջանցիները մեծ խմբերով սկսել են հարձակվել միայնակ  հայերի վրա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են. հայ-ադրբեջանական լարվածությունը առաջնագծից տեղափոխվել է աշխարհի տարբեր երկրներ

22:04 24.07.2020

Հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայում ևս շարունակվում են  հակահայկական տրամադրությունները: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հինգ թուրք լեռնագնացներ Արարատ լեռան գագաթին տեղադրել են անգլերեն պաստառներ՝  ընդգծելով Ադրբեջանի հավակնությունները Արցախի նկատմամբ: Ակցիան կազմակերպվել է թուրք-ադրբեջանական ասոցիացիայի աջակցությամբ, որը հայտնի է իր հակահայկական տրամադրություններով: Հայ-ադրբեջանական լարվածությունը վերջին օրերին առաջնագծից տեղափոխվել է աշխարհի մեծ ու փոքր քաղաքներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվով Հայաստանը աշխարհում 22-րդ տեղում է. վիճակագրության դինամիկան ու հանրային ընկալումը

20:44 23.07.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 36 162-ի, երեկվա ընթացքում հաստատվել է 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ, բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 905-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 013 մարդ: Առողջացել է 25 244 մարդ: Ինչ է թաքնված այս թվերի հետևում, արդյոք կարելի […]

̰ ̰
Բողոքի ակցիա՝ ԱԺ քննարկմանը զուգահեռ․ ինչպե՞ս լուծել բարձր բալերով բուհ չընդունված դիմորդների խնդիրը

21:53 22.07.2020

Այսօր ԱԺ-ում քննարկվել է բուհեր չընդունված դիմորդների հարցը: Քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, որոնք պետք է փոխանցվեն նախարարին, իսկ մինչ քննարկումը ԱԺ դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դիմորդներն ու նրանց հարազատները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սևանա լիճը կրկին ծաղկել է․ ինչո՞ւ ոչ մի կերպ դա չկանխվեց

20:57 22.07.2020

Սևանա լիճն այս տարի ևս ծաղկել է: Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն են այսօր անդրադարձել խնդրին՝ պարզաբանելով, թե ինչու իրավիճակն այդպես էլ դրական լուծում չի ստանում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես են բարձր գնահատականներ ստացած դիմորդները դուրս մնացել մրցույթից. բողոքի ակցիա ԳԹԿ-ի մոտ

21:52 21.07.2020

Մի խումբ դիմորդներ և ծնողներ այսօր առավոտից հավաքվել էին Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ և բողոքում էին բուհերի ընդունելության մրցույթների արդյունքներից։ Ավելի ուշ բողոքը տեղափոխվել է ԱԺ-ի մոտ։ Բանն այն է, որ  բարձր միավորներ ստացած բազմաթիվ դիմորդներ դուրս են մնացել մրցույթներից, փոխարենը ավելի ցածր միավորներ  հավաքածները ընդունվել են։ Մի կողմից՝ սա անարդարացի է,  մյուս կողմից՝ […]

̰
Ադրբեջանը փորձարկում էր Հայաստանի վճռականությունն ու կարողությունները ԼՂ սահմաններից դուրս. Մնացականյան

21:31 21.07.2020

Այն, ինչ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Ադրբեջանում ինտենսիվ քարոզվող ռազմատենչ ատելության դրսևորում էր: Այս մասին France 24-ին տված հեռավար հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը փորձարկում էր Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախկին պաշտոնյաներին դատակոչելու հարցը հետաձգվեց

21:04 21.07.2020

Շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանը քննել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սեյրան ՕՀանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էին դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների: Դատարանը հետաձգել է այդ միջնորդությունների  լուծումը մինչ ապացույցների հետազոտումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
14 վնասազերծված ԱԹՍ-ների գինը գերազանցում է 150 մլն դոլարը․ ՊՆ-ը ներկայացրել է դրանք

20:46 21.07.2020

Պաշտպանության նախարարությունը լրագրողներին  ցուցադրել է հայ – ադրբեջանական սահմանի 6 օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական  ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու 14 սարք` 10 հարվածային, 4 հետախուզական: Դրանց թվում եղել է նաև իսրայելական արտադրության Հերմես-900 մարտավարական- հետախուզական անօդաչու սարքը: Ոչ թե հակառակորդն է եղել ոչ պրոֆեսիոնալ, այլ հայկական ԶՈւ-ն […]

̰
̰
Հայկական ծիրանի դեմ դեմարշը Մոսկվայում վերաճել է ծիրանատոնի․ ռեպորտաժ Ռուսաստանի մայրաքաղաքից

22:38 18.07.2020

Երեկ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական հերթական լարվածության ֆոնին մթերք արտահանած հայկական բեռնատարների հետ կապված խնդիր էր առաջացրել մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայում: Ադրբեջանցի սեփականատերերը արգելել էին բեռնատարների մուտքը շուկա: Բայց այդ արգելքը չի խանգարել ծիրանի իրացմանը,  խնդիրը շատ արագ և ուշագրավ ձևով է լուծում ստացել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թիրախավորված հրետակոծություններ և անկանոն կրակոցներ. ինչից և ինչպես սկսվեց ամեն ինչ` դեպքերի զարգացումը ժամանակագրորեն

21:42 18.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ Իսկ առհասարակ, Տավուշի սահմանին լարվածությունը պահպանվել է անցնող գրեթե ողջ շաբաթվա ընթացքում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
554 նոր դեպք. Կառավարության նիստում արձանագրել են` կանոնների պահպանման շնորհիվ իրավիճակի կայունացում կա

22:32 16.07.2020

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է կորոնավիրուսի վերաբերյալ վերջին օրվա վիճակագրությունը, վարչապետն ու առողջապահության նախարարը խոսել են միտումների և հնարավոր զարգացումների մասին։ Գործադիրը քննարկել է նաև օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նոր մեխանիզմի ներդրմանը և մի շարք այլ խնդիրների։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարչապետը մեկնել է Մինսկ․ ռեպորտաժ Բելառուսի մայրաքաղաքից

22:25 16.07.2020

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակությունը վարչապետի ղեկավարությամբ մեկնել է Մինսկ:  Վաղը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Մանրամասները պատմում է SHANTNEWS-ի […]

̰
Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ Աժ ամբիոնից․ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել

21:57 16.07.2020

Սահմանին տիրող իրավիճակը դուրս չի մնացել նաև խորհրդարանականների ուշադրությունից. նրանք այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դատապարտող կոչեր ու հայտարարություններ են հնչեցրել: Իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգում 14 հարց էր ընդգրկված: Դրանց մի մասը, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը քննարկել են հատուկ ընթացակարգով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսային վարակի վիճակագրական աղյուսակում Հայաստանը վերջին տասնօրյակում կայուն դիրք է զբաղեցնում

23:21 15.07.2020

Կորոնավիրուսի տարածման երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում Հայաստանը վերջին տասնօրյակում կայուն դիրք է զբաղեցնում: Մեր երկիրը 50-րդ տեղում է, որն իր զբաղեցրած ամենաբարձր տեղից ցածր է երեք հորիզոնականով: Ի՞նչ է նշանակում 50-րդ տեղը Հայաստանի համար և ինչ զարգացումներ են հնարավոր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես գործել, երբ իրավիճակը նման է կարապի, խեցգետնի ու գայլաձկան հայտնի առակին․ խորհրդարանական արտահերթի օրակարգից

22:12 15.07.2020

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է անցկացրել «Իմ քայլի» 36 պատգամավորի նախաձեռնությամբ: Օրակարգում ընդգրկված 14 հարցը սպառել չի հաջողվել, դրանց մի մասը նախատեսված է եղել քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում: Հատկապես թեժ են ընթացել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին երկու նախագծի քննարկումները:  

̰
Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրեական գործի վարույթը

22:30 14.07.2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ պաշտպանական խումբը  միջնորդել է դատարանին կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը և այդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածների հետ պարզելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Երեկ Գյումրիում 1 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը գերազանցել են ամսական նորմայի կրկնակին

22:04 14.07.2020

Երեկ Գյումրիում 1 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը գերազանցել են ամսական նորմայի կրկնակին: Հեղեղը մեծ վնաս է հասցրել Գյումրիի գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ու քաղաքապետարանում քննարկվել են հեղեղի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման և տուժած բնակիչների աջակցության հարցերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին իրավիճակն այսօր ևս լարված է. դեպքերն ըստ ժամանակագրության

21:15 14.07.2020

Տավուշում իրավիճակը սահմանին այսօր ևս լարված է: Վերջին տեղեկությունների համաձայն` հակառակորդի կրակից հայկական կողմը 4 զոհ ունի:  Ադրբեջանն էլ այսօր պաշտոնապես հաստատել է 7 զինվորականների մահվան լուրը. նրանց թվում են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և  3-րդ կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլհամ Միրզոևը: Ինչպես է ադրբեջանական կողմի սադրանքներին պատժիչ գործողություններով պատասխանել հայկական ԶՈՒ-ն,  մանրամասները` ռեպորտաժում:

̰
Արտակարգ դրության ժամկետը  երկարաձգելու հարցի քննարկումը ԱԺ հատուկ նիստում

22:03 13.07.2020

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվել է ԱԺ հատուկ նիստում: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է խորհրդարանին ներկայացրել այն երկարացնելու հիմքերը: Դրա անհրաժեշտությունից մինչև պատվաստանյութի ձեռքբերում ու միջազգային ավիափոխադրումներ. պարետին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել, հարց տալու համար հերթագրվել է 30 պատգամավոր: Ելույթների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, հանդես եկել հանրահավաքների վերաբերյալ սահմանափակումը […]

̰
BACK_TO_TOP