TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Սևանա լիճը չորս կողմից լինելու է ասֆալտապատ. վարչապետի շրջայցը Գեղարքունիքի մարզի համայնքներ

21:50 17.08.2020

Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով ընթացող վերակառուցման և նորոգման աշխատանքներին, պատասխանել բնակիչների հարցերին, վերջիններիս բաժանել նաև դիմակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Օրեցօր փոխվում է կորոնավիրուսի  վիճակագրությունը․ «Հորիզոնի» հատուկ անդրադարձը Հայաստանում  վարակի նվազման միտումներին

21:19 15.08.2020

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանը ևս մեկ տեղով բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման՝  երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում։ Հայաստանն այժմ զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս են գողանում հեռուստաարտադրանքն ու խաբում սպառողին. «Հորիզոնի» հետաքննությունն ու բացահայտումները

20:56 15.08.2020

Վերջերս «Հորիզոնը» ցուցադրեց մի տեսանյութ, որը բացահայտում էր տեսահենների («պիռատների») հանցավոր գործունեության մանրամասներն ու նկարագրում, թե ինչ անօրինական մեխանիզմներով է արտադրողից գողացվում հեռուստաարտադրանքն ու անվճար մատուցվում սպառողին՝ ցուցադրման ժամանակ, սակայն, տեղադրելով միանգամայն օրինական գործունեություն ծավալող ընկերությունների գովազդը: Ասվեց, որ պետությանն ու արտադրողին պատճառված հարյուրավոր միլիոնների հասնող վնասը, պարզապես զրկում է ոլորտին զարգացման հնարավորություններից: «Հորիզոնի» ուսումնասիրությունները, […]

̰
Աշխարհի մի շարք երկրներ վերադառնում են կարանտինային սահմանափակումներին

20:44 15.08.2020

Աշխարհի մի շարք երկրներում կրկին ավելացել են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը: Սրանով պայմանավորված՝ այդ երկրները վերադառնում են կարանտինային սահմանափակումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռուսաստա՞ն, թե՞ ՆԱՏՕ, Ադրբեջա՞նը սկսեց լարվածությունը, թե՞ Հայաստանը. վարչապետը պատասխանել է BBC HARDtalk հաղորդման հարցերին

22:13 14.08.2020

Վարչապետը հեռավար հյուրընկալվել է BBC-ի «Hard talk» հաղորդմանը։ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցադրումները վերաբերել են Հայաստանի տնտեսությանը, մեր երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է. Տիգրան Խաչատրյանը ասուլիսի սկզբում մոռացել էր դիմակը

21:08 14.08.2020

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ամփոփեց տնտեսության աջակցությանն ուղղված կառավարության հակաճգնաժամային նախորդ ծրագրերը և անդրադարձավ հակաճգնաժամային նոր՝ 23-րդ և 24-րդ միջոցառումներին։ Օգոստոսի 13-ի դրությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր թիվը կազմել է 144․8 մլդ դրամ։ Կորոնավիրուսի տարածման ընթացքում կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ […]

̰
Սահմանափակումների ի՞նչ մեղմացումներ են նախատեսվում 5-րդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելուց հետո

21:56 13.08.2020

Երեկ կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց հինգերորդ անգամ: Սակայն հաշվի առնելով համավարակի տեմպի թուլացումը`  կառավարությունը վերացրեց բազմաթիվ արգելքներ՝ միևնույն ժամանակ կոչ անելով չկորցնել զգոնությունը: Ինչի՞ց կարող են օգտվել քաղաքացիները. մանրամասները՝  տեսանյութում:

̰
Ցույցերը, երկրորդ զոհը, ԱՄՆ-ի և ՌԴ-ի արձագանքը. Բելառուսում տիրող իրավիճակը ցույցերի 5-րդ օրը

21:42 13.08.2020

Բելառուսում անցած գիշեր տեղի ունեցած ցույցերը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ են անցել: Սակայն իշխանությունները հայտնել են ևս 1 ցուցարարի մահվան մասին: Միևնույն ժամանակ Բելառուսում իրավիճակի կարգավորման կոչեր են հնչել տարբեր երկրներից: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ նոր տվյալներ է հրապարակել ընտրությունների արդյունքների մասին:   

̰
Զբոսաշրջության և գինեգործության ու կոնյակագործության ոլորտները կառավարությունից աջակցություն կստանան

20:33 13.08.2020

Գործադիրն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանը ուղղված  երկու ծրագիր, որոնք վերաբերում են զբոսաշրջության, գինոգերծության ու կոնյակագործության ոլորտներին: Վարչապետը տեղեկացրել է, որ մինչև օրս իրականացված միջոցառումների արդյունքում շահառուներին հատկացվել է  144.5 միլիարդ դրամ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արտակարգ դրությունը հինգերորդ անգամ երկարաձգվեց, սակայն որոշ սահմանափակումների վերանայումներով

21:43 12.08.2020

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով, սակայն որոշ սահմանափակումներ  վերանայվել են: Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքը, սեփական մեքենայում, բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում դիմակ դնելու պահանջը, վերաբացվում են գրադարանները և թանգարանները, թույլատրվում են բացօթյա թատրոնների և համերգասրահների գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումների մեղմացումներին զուգահեռ չկորցնել զգոնությունը: Խստացումներն ու […]

̰
Արցախի ԱԺ-ն ընդունեց 2020-ի պետբյուջեի ծախսերը մոտ 15 մլրդ դրամով ավելացնելու մասին նախագիծը

21:43 11.08.2020

Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, հատուկ ընթացակարգով քննարկելու երկու նախագիծ: ««2020-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվել է մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ծախսերի ավելացումներ կատարել: Նախագծի որոշ դրույթների ընդդիմադիր պատգամավորները առարկել են: Նիստին մասնակցել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է իշխանության […]

̰
Բելառուսում ընդդիմադիրների ղեկավարը հետքայլ է արել` ցուցարարներին առաջարկում է հրապարակներում չհավաքվել

20:23 11.08.2020

Բելառուսում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Երկրում ցույցեր էին սկսվել նախագահի ընտրությունների արդյունքների հրապարկումից անմիջապես հետո: Ալեքսանդր Լուկաշենկոյի միակ մրցակիցը՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գիշերը հանկարծակի լքել է երկիրը: Իսկ տարածած տեսաուղերձում նա կոչ է արել հարգել օրենքը, հրապարակներ դուրս չգալ ու հրաժարվել բռնությունից: Այսօր երկրի մի շարք ձեռնարկություններում աշխատողները գործադուլ են սկսել: Սակայն Տիխոնովսկայայի հեռանալուց […]

̰
Քառորդդարյա իշխանություն կամ Լուկաշենկոյի պաշտոնավարման հարուստ ոդիսականը

21:45 10.08.2020

Քառորդ դարից ավելի իշխանության ղեկին . Ալեքսանդր Լուկաշենկոն, որին բելառուսցիները նաև «Բատկա», ասել է թե, «ազգի հայր» են կոչում, նախագահության 6-րդ ժամկետն է թևակոխում: Ինչպես է Լուկաշենկոն մտել քաղաքականություն և ինչով են աչքի ընկել նրա նախագահության 26 տարիները:

̰
Որքան կլիներ Հայաստանի տարածքը Սևրի պայմանագրի իրագործման դեպքում․ գիտաժողով փաստաթղթի 100-ամյակի առիթով

21:07 10.08.2020

Ուղիղ 100 տարի առաջ  1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում, Թուրքիայի սուլթանական կառավարության և  Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև ստորագրվեց հայտնի Սևրի պայմանագիրը։  Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։ Պայմանագրով նախատեսված և Հայաստանին վերաբերող դրույթները չիրականացվեցին, սակայն պայմանագիրը մինչ օրս մնում է քաղաքագիտական […]

̰
Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում

21:55 08.08.2020

Վերջին շրջանում Հայաստանը որոշակիորեն բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման՝  երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում:  Մեր երկիրը այժմ զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը: Ներկայացնենք վերջին տասը օրերի վիճակագական տվյալների վերլուծությունը: Սկսենք օրական իրականացվող թեստավորումների և դրական արդյունքների թվերի հարաբերակցությունից: Կորոնավիրուսի տարածման տեմպերը պատկերացնելու համար սա ամենակարևոր ցուցիչն է: Անցած 10 օրում չի եղել մի դեպք երբ դրական […]

̰
Ավերակներ ու անօթևան մնացած մարդիկ. ինչպես է Բեյրութը հաղթահարելու պայթյունի հետևանքները

21:45 08.08.2020

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 154-ի, զոհերից 25-ի ինքնությունն առայժմ պարզված չէ: Անհետ կորած է համարվում 6 տասնյակից ավելի մարդ, ավելի քան 5000 մարդ վիրավոր է։ Շրջանառվում են մի քանի վարկածներ, այդ թվում՝ անփութության գործոնը և արտաքին ներգործությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տարեկան 24 մլն դոլարի վնաս հեռուստատեսային ոլորտին կամ պետական բյուջեին. ովքե՞ր և ինչպե՞ս են անարգել գողանում հեռուստաարտադրանքը

21:21 08.08.2020

Տեսահենների՝ «պիռատների» մասին բազմիցս է խոսվել: Խնդիրը, սակայն, ոչ միայն համապարփակ լուծում չի ստանում, այլև անպատժելիության մթնոլորտի խորանալուն զուգընթաց ամեն օր աներևակայելի քանակի գումարներ են գողացվում՝ շրջանցելով պետական բյուջեն և զրկելով մի ամբողջ ոլորտի բնականոն զարգացման հնարավորությունից: Այս թալանի իրական ծավալներն ավելի հստակ են ուրվագծվում, երբ փորձում ենք, թեկուզ ամենամոտավոր հաշվարկներով, հասկանալ, թե ֆինանսական ի՞նչ […]

̰
Տավուշի սահմանամերձ գյուղերին կհատկացվի շուրջ 278 միլիոն դրամ. կառավարության նիստի մանրամասները

18:28 06.08.2020

Գործադիրն այսօր որոշում է կայացրել շուրջ 278 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին՝ սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչների անշարժ գույքի վնասի փոխհատուցման ու վերականգման համար: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ է կատարել  տարկետման իրավունքի կարգում, իսկ մինչ օրակարգին անցնելը քննարկել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

̰
Բեյրութում որոտացած պայթյունի պահը քաղաքի տարբեր բնակիչների աչքերով

18:16 06.08.2020

Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի պահին քաղաքում կյանքն ընթանում էր իր բնականոն հունով: Ոմանք աշխատանքի էին, ոմանք տանը, քաղաքի մի մասում հարսանիք էր, մյուսում՝ ժամերգություն: Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, որոնք պատկերում են պայթյունի պահը Բեյրութի տարբեր հատվածներում: Shantnews-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:  

̰ ̰
Պայթյունի հետևանքները Բեյրութի հայահոծ համայնքներում. ամփոփ տեսանյութ

21:23 05.08.2020

Նախնական տեղեկություններով՝ հայազգի 11 զոհ, հարյուրավոր վիրավորներ, լայնածավալ ավերածություններ ու վնասներ, որոնց հետևանքները դեռ երկար ժամանակ կզգան լիբանանցիներն ու լիբանանահայերը: Երեկ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից անմասն չի մնացել նավահանգստին մոտ գտնվող Բուրջ Համուդ հայկական թաղամասը:  SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչները պատմել են տեղի ունեցածի, կրած վնասների ու իրենց ապրումների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
̰
Ամուլսարում այս անգամ վագոն-տնակների «պայքար» է․ ինչպե՞ս ամեն բան սկսեց ու ինչ ընթացք ունեցավ

21:40 04.08.2020

Այսօր Ամուլսարի տարածքում իրավիճակը կրկին լարված էր, ինչպե՞ս ամեն բան սկսեց ու ինչ ընթացք ունեցավ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մաշտոցի պուրակի սրճարանի վարձակալության ժամկետի ավարտից հետո տարածքը կանցնի համայնքին. Մարության

18:43 04.08.2020

Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ոլորտի այլ պատասխանատուներ այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հայկ Մարությանն ասուլիսի հենց սկզբից ընդգծեց, որ քաղաքապետ դառնալու առաջին իսկ օրվանից պայքարում է  ապօրինի կառույցների դեմ և անում հնարավորը […]

̰
Ինչու և ովքեր են հատել Մաշտոցի պուրակի թեղիները․ «Հորիզոնի» նկարահանող խումբը գնացել է ահազանգի հետքերով

21:43 03.08.2020

Ինչո՞ւ են հատվել Երևանի Մաշտոցի պուրակի մի քանի թեղիները: «Ֆեյսբուքում» վերջին օրերին այս մասին բուռն քննարկումներ էին:  «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր գնացել է ահազանգի հետքերով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Shant Digital TV-ն բոլոր տարեկան բաժանորդագրությունների եկամուտի 10 տոկոսը նվիրաբերելու է «1000+» հիմնադրամին

22:45 01.08.2020

Shant Digital TV-ն հատուկ նախաձեռնությամբ է հանդես գալիս, նախաձեռնություն, որն իր խորհրդանշական բնույթով տարբերվում է նախորդներից, բայց ինչպես նախորդ նախաձեռնությունները, այս մեկն էլ իր հստակ ասելիքն ու նպատակն ունի: Այն, ինչ այս անգամ նախաձեռնել է Shant Digital TV-ն, ըստ էության, խորհրդանշական է մի քանի առումներով: Բայց նախ՝ շտապենք հայտնել դրա բովանդակությունը, որն, ըստ էության, հավելյալ […]

̰
Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց մահակն էլ ձեռքում է պահում

22:32 01.08.2020

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով չխոսել։ Միաժամանակ, հայկական զինված ուժերը նույնպես հրամանի են սպասում։ Սա էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձն է ադրբեջանցիների հոխորտանքներին։ Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց մահակն էլ ձեռքում է պահում։ Հրամանի պատրաստ են ու շարունակում են պատրաստվել նաև Արցախում։ Նախորդ պատերազմից հետո […]

̰
Ինչպես փրկել Սևանը․ մասնագետները լիճը կեղտաջրերից քիմիական մաքրման պիլոտային  ծրագիր են առաջարկել

22:56 31.07.2020

Հայաստանում հնարավոր  է արտադրել կայանքներ, որոնցով կենսաբանական մաքրման կենթարկվեն Սևանա լիճ թափվող կեղտաջրերը. այս մասին այսօր ասել են ասուլիս հրավիրած բանախոսները: Պնդել են, որ առաջին կայանն անվճար կլինի, նվեր իրենց կողմից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի

21:55 30.07.2020

Կառավարությունում հույս ունեն սեպտեմբերին արձանագրել նոր կորոնավիրուսի ճգնաժամի ավարտ: Սա, իհարկե, այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ընդունի մարտահրավերն ու ստանձնի պատասխանատվություն դրա դեմ պայքարում: Միտքը հնչել է գործադիրի այսօրվա նիստում՝ վարչապետի կողմից: Փաշինյանն ասել է, որ կա հնարավորություն, որը կարելի է ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջություն չցուցաբերվի: Ի դեպ, հայտարարություն դարձյալ քաղաքացիների համար, բայց այս […]

̰
Փոքր Սևանում լողալու խնդիր չկա․ Վահե Ջիլավյանն անդրադարձել է Սևանի ծաղկման խնդրին

21:51 29.07.2020

Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: Ասուլիսը հրավիրվել է հենց Սևանում՝ նավի վրա: Եղանակային փոքր-ինչ բարդ պայմաններում բանախոսները խոսել են լճի խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP