TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Պահանջներ և սահմանափակումներ շրջածախ առևտրով զբաղվողների համար․ «Հորիզոնի» անդրադարձը

21:41 11.09.2020

Այս շաբաթ Երևանի ավագանին շրջածախ առևտրի վերաբերյալ որոշում ընդունեց: Որոշումն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Առևտրի այդ տեսակով զբաղվողներին մի շարք պահանջներ են ներկայացված: Կան նաև սահմանափակումներ, որոնք որոշակի դժգոհությունների պատճառ են դարձել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կրկնավարակ,թե հետազոտությունների անճշտություններ․ Գյումրիի թիվ 29 դպրոցում ուսուցիչների թեստավորումը հանրային հնչեղություն է ստացել

22:37 10.09.2020

Որքանով են կորոնավիրուսի թեստերի պատասխանները ճշգրիտ: Այս հարցը քննարկման առարկա է դարձել Գյումրիի թիվ 29 դպրոցում, որտեղ ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ վիրուս է հայտնաբերվել: Ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ՝ թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: […]

̰
Ինչպես է լուծվելու Ռուսաստան մեկնել ցանկացողների հարցը. կառավարությունը այսօր մի շարք որոշումներ է ընդունել

21:15 10.09.2020

Վերջին օրերին թեև համաճարակի տարածման տեմպը նվազել է, սակայն ուսումնական հաստատություններում դասերի վերսկսումը կարող է փոխել պատկերը: Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել այս խնդրին, նաև ԱՊՀ երկրների միջև ուղևորաշրջանառության հարցին: Կառավարության նիստի ընթացքի մասին՝ ռեպորտաժում:  

̰
Տարածաշրջանում այսօր այն վիճակը չէ, որ կարողանանք ներսում «խաղեր տալ». Սամվել Բաբայան

21:36 09.09.2020

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ ու պատասխանել նրանց հարցերին: Բաբայանը մի շարք թեմաների է անդրադարձել, այդ թվում՝ անվտանգության խորհրդի գործառույթներին և  աշխարհազորի ստեղծման գաղափարին: Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
Քոչարյանի գույքի ու բանկային հաշվի մասին տեղեկությունները քննվեցին դռնփակ

22:12 08.09.2020

Մոտ մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստին ներկա չեն եղել տուժողները: Երբ դատարանը սկսել է  քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի  վրա դրված արգելանքը հանելու պաշպանական կողմի միջնորդությունը, պաշտպանները միջնորդել են նիստն անցկացնել դռնփակ, ինչը և դատարանը բավարարել է: Մանրամասները՝ […]

̰
Փոխքաղաքապետի ընտրությունից մինչև բանավեճեր. ավագանու նիստի օրակարգը հագեցած էր

22:00 08.09.2020

Երևանի ավագանին այսօր որոշել է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող հատվածում: Մեկ այլ որոշմամբ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի: Երևանում նաև մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող կլինի: Մշակութային որոշումներն այսօրվա օրակարգում շատ էին, բայց հիմնական բանավեճը այլ թեմաների շուրջ է ծավալվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ է տեղի ունեցել Ամուլսարի տարածքում. ջերմուկցիներն ահազանգում են ծեծի ենթարկվելու, «Լիդիանը»՝ իրենց տարածք ներխուժելու մասին

23:22 07.09.2020

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել` պնդելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդներն օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակվել են Ամուլսարի պահպանությունն իրականացնող պահապանների վրա ու ծեծի ենթարկել։ «Լիդիան Արմենիան» իր հերթին տեսանյութ և հայտարարություն է տարածել` պնդելով, որ գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող խմբավորումն է ներխուժել Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության […]

̰
Արտակարգ դրությունից կարանտինայի ռեժիմի անցումը որքանո՞վ կփոխի ստեղծված իրադրությունը

22:27 05.09.2020

Հայաստանը շուտով հրաժեշտ կտա արտակարգ դրությանը, բայց կանցնի կարանտինայի ռեժիմի: Որքանո՞վ սա կփոխի ստեղծված իրադրությունը, կբացվե՞ն արդյոք սահմանները, թե՞ ոչ, այս ամենն առայժմ հնարավոր չէ կանխատեսել, քանի որ համաճարակային իրադրությունն աշխարհում շարունակում է մնալ անկայուն: COVID-19-ը շարունակում է սպառնալ աշխարհին, ավելին՝ հիշեցնել, որ եթե չպահպանվեն անհրաժեշտ կանոնները, 100 հազարավոր մահերի, դիմակներից այտուցված դեմքերով, գերհոգնած բժիշկների, […]

̰
Հյուրընկալ քաղաքը հյուրերի պակաս չի զգացել․ Ինչպիսի՞ն են Գյումրի այցելողների տպավորությունները

21:22 05.09.2020

Այսօր Հանրապետության երկրորդ քաղաքը նշում է իր տոնը։ Ամենամյա տոնն այս տարի այլ ձևաչափով է անցկացվել: Համավարակի պատճառով միջոցառումները տեղի են ունեցել առանց պաշտոնական հյուրերի ու զանգվածային միջոցառումների։ Սակայն հյուրընկալ քաղաքը հյուրերի պակաս չի զգացել։ Հայաստանի տարբեր մարզերից հարյուրավոր մարդիկ այսօր Գյումրի են այցելել Հին Գյումրվա համ ու հոտը զգալու, Գյումրվա կոլորիտը վայելելու համար։ Մանրամասները՝ […]

̰
̰
Արտակարգ դրությանը կփոխարինի կարանտինային ռեժիմը․ինչ է սպասվում կարանտինի ժամանակ

23:00 04.09.2020

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունել է Հայաստանում սեպտեմբերի 12-ից կարանտին սահմանելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ճանապարհային վճար, տեխզննման նոր կարգ․ որո՞նք են ՀՀ ՏԿԵ նախարարության նոր նախագծերը

18:22 04.09.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առցանց ասուլիսով ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի նոր կարգավորումները, անդրադարձել է ճանապարհային վճարի փոփոխությանն ու ոլորտում սպասվող օրենսդրական այլ կարգավորումներին։ Մեր հանրապետությունում գործող և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար ճանապարհային հարկի մեխանիզմ տարիներ շարունակ կիրառվում էր, սակայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն դադարեց գործել՝ Հարկային նոր օրենսգրքի […]

̰
̰
Ինչպես և ինչու սկսվեց Արցախի անկախացման դժվարին ուղին. «Հորիզոնի» հատուկ անդրադարձը

22:21 02.09.2020

Լրացավ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիշենք, թե ինչպես և ինչու սկսվեց Արցախի անկախացման դժվարին ուղին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել նաև Ադրբեջանի դիվանագիտական ներուժին. Աննա Նաղդալյանը մի շարք թեմաների է անդրադարձել

21:42 02.09.2020

Երբ կբացվեն Ռուսաստանի օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու և Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Միաժամանակ նա տեղեկացրել է, թե այս շրջանում Հայաստանի որ քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան: Նաղդալյանն անդրադարձել […]

̰
Ինչու է շախմատային սկանդալը մնացել անարձագանք․ «Հորիզոնի» հատուկ անդրադարձը

21:25 01.09.2020

Շախմատային աշխարհում ծագած սկանդալը պատասխանատու կառույցի կողմից արձագանքի դեռ չի արժանացել: Խոսքը հայ շախմատիստների՝ համաշխարհային օնլայն օլիմպիադայի 1/4 եզրափակչի  երկրորդ հանդիպումը բոյկոտելու և հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին է: Թե ինչպես այն սկսվեց և ինչ զարգացում ունեցավ՝ տեսանյութում։  

̰
Սյունիքի մարզում վարչապետը բնակիչների հետ քննարկել է արոտավայրերի, մսի և կաթի մթերմանն առնչվող հարցեր

23:31 29.08.2020

Մինչ Արցախ մեկնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով  եղել է Սյունիքի մարզում։ Նիկոլ Փաշինյանը Ծղուկ համայնքում հանդիպել է բնակիչներին, նրանց հետ քննարկել արոտավայրերի, մսի և կաթի մթերման հետ կապված խնդիրներ, դրանց ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Ապա վարչապետը եղել նաև Անգեղակոթ համայնքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հիվանդանոցներն անցնում են բնականոն գործունեության, սակայն պատրաստ են ամեն պահի վերապրոֆիլավորվել․ զրույց ԱՆ փոխնախարարի հետ

21:28 29.08.2020

Համավարակի տարածման տեմպերի նվազմամբ պայմանավորված` հայաստանյան հիվանդանոցներն անցնում են բնականոն գործունեության, սակայն պատրաստ ամեն պահի վերապրոֆիլավորվել: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ զրուցել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որքանով է Երևանը հարմարավետ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ իրազեկման ակցիա Երևանում

21:19 28.08.2020

«Հայկական ճամբար» կազմակերպության «Մատչելի քաղաք» նախաձեռնության շրջանակներում Երևանում  այսօր իրականացվել է իրազեկման ակցիա։ Հաշմանդամություն ունեցող անձինք, խմբերի բաժանվելով, տեղաշարժվել են տարբեր ուղղություններով և գնահատել մայրաքաղաքի փողոցների մատչելիությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում նոր գյուղ կկառուցվի, տնտեսական գործունեության արգելման դեպքեր այլևս չեն լինի․ կառավարության նիստի մանրամասները

21:55 27.08.2020

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Վերջին շրջանում, որպես կանոն, նիստերը սկսվում են կորոնավիրուսի վերաբերյալ նոր տեղեկատվության հրապարակմամբ և իրավիճակի գնահատմամբ: Այս անգամ ևս հիվանդացության թարմ վիճակագրությունը և դրա հիման վրա համավարակի դեմ պայքարի հետագա մարտավարությունը վարչապետը ներկայացրեց մինչև օրակարգի հարցերին անցնելը, իսկ նիստի հենց սկզբում անդրադարձավ նախորդ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած […]

̰
Ռայնիսի 1 հասցեի տուժած բնակիչների խնդիրների հետքերով․«Հորիզոնի» անդրադարձը

20:43 27.08.2020

Ի՞նչ վիճակում են Ռայնիսի 1 հասցեի տուժած բնակիչները, ինչպե՞ս և որտե՞ղ են գիշերել անօթևան մնացած զեյթունցիները․ «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր էլ է եղել պայթյունից տուժած շենքի բակում, չափել բնակիչների տրամադրությունն ու զրուցել պատկան մարմինների հետ։ Ռայնիսի 1 շենքի բնակիչների մեծ մասը երեկ գիշեր գիշերել է բարեկամ-հարազատ մարդկանց բնակարաններում, բայց ոչ շենքում։ Տիկին Լուիզայի դեպքում, պատկերն […]

̰
Պեկինում հիվանդներ չկան, Հնդկաստանում դեպքերն աճում են, Բրիտանիան պատրաստ է ուսումնական տարվան. կորոնավիրուսն աշխարհում

22:30 26.08.2020

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են աշխարհի տարբեր հատվածշներում:  Ավելին, օրինակ Պեկինում արդեն պաշտոնապես կորոնավիրուսով հիվանդ չկա։ Հնդկաստանում, սակայն, իրավիճակը վատթարացել է. այս ամիս  դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով։ Ինչ վերաբերում է Քովիդ-19-ով կրկին հիվանդանալու դեպքերին, դրանց անդրադարձել է ԱՀԿ-ի խոսնակը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռայնիսի պայթյունը` 1 զոհի, 2 վիրավորի պատճառ

20:55 26.08.2020

Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում պայթյունից 58-ամյա տղամարդ է մահացել: Նրա դին դուրս են բերել շենքի փլատակներից:  Դուրս է բերվել նաև երկու տուժած քաղաքացի. 71-ամյա կին և 41-ամյա տղամարդ: Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ 07:15-ի սահմաններում Ռայնիսի փողոցի 1-ին շենքը պայթյունից մասնակի փլուզվել է: Նախնական […]

̰
Նավալնիին տեղափոխել են Բեռլին․ բժիշկները վերջնականապես հերքել են նրա օրգանիզմում թույնի առկայությունը

21:07 22.08.2020

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին օդանավով տեղափոխել են Բեռլին: Հիշեցնենք, որ դեռ երեկ գերմանացի բժիշկների խումբը եկել էր Օմսկ, որտեղ կոմայի մեջ բժիշկների հսկողության տակ էր Ալեքսեյ Նավալնին: Սակայն սկզբում Օմսկի բժիշկները թույլ չէին տալիս տեղափոխել նրան՝ պատճառաբանելով, որ նրա վիճակը անկայուն է: Այնուհետ վիճակը կայունացել է, և նրան թույլ է տրվել տեղափոփել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանը Հայաստանի հետ չպետք է խոսի ուժի հռետորաբանությունից. ՀՀ վարչապետ

18:46 21.08.2020

Այսօր տեղի է ունեցել  անվտանգության խորհրդի նիստ` վարչապետի գլխավորությամբ: Նա անդրադարձել է տավուշյան դեպքերին և ընդգծել դրանց դերը. այն է՝ հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ չպետք է խոսի ուժի հռետորաբանությունից: Նա խոսել է նաև տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰

20:39 20.08.2020

Համաճարակային իրավիճակը մեղմանում է, բայց հաշվի առնելով տնտեսավողների ակտիվությունը՝ առողջապահության նախարարը չբացառեց նախկին իրավիճակի վերադառնալու վտանգը, կարևորեց հակահամաճարակային կանոններ պահպանելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ՝ նշեց Լոռու մարզի իրավիճակը: Հասարակության շրջանում՝ ոստիկանությունը, իսկ տնտեսվարողների շրջանում տեսչական մարմինը պետք է խստագույնս ստուգումներ իրականացնեն, որպեսզի պահպանեն կանոնները, կարևորեց վարչապետը: Անդրադառնալով բուն օրակարգի հարցերին՝ վարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական […]

̰
Բելառուսի ընդդիմության կոչը, Մոսկվայի և Եվրոպայի արձագանքը. ինչպե՞ս է անցել Բելառուսի ցույցերի 11-րդ օրը

23:55 19.08.2020

Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի դեմ: Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսյական եվրոպական երկրներին կոչ է արել չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, Լուկաշենկոն էլ իր հերթին հայտնել է Սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Այս ամենին զուգահեռ հայտնի է դարձել ևս մեկ ցուցարարի մահվան մասին: Բելառուսում տիրող իրավիճակի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ես չեմ տեսնում իմ կամ ԶՈւ որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին արժե խոսել. Սերժ Սարգսյանի ասուլիսը

21:38 19.08.2020

Այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հարսնաքար» համալիրում, իսկ թեման եղել Ապրիլյան պատերազմը: Սերժ Սարգսյանը նախ հանդես է եկել ներածական խոոսքով, ապա պատասխանել է լրագրողների ավելի քան 40 հարցերին: Նա, մասնավորապես, նշել է, որ ինչպես խոստացել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները […]

̰
Շուկայում վաճառվող 0․5 կգ-ից պակաս քաշով  սիգն անօրինական է․ Ռոմանոս Պետրոսյան

20:26 19.08.2020

Վաղվանից մեկնարկելու է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։ Ըստ այդմ, որսի, ապա վաճառքի ենթակա սիգը պետք է կշռի առնվազն 0․5 կգ, հակառակ դեպքում, մանրաձուկ որսացողները և այն վերավաճառողները կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ձևաչափով հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և  մանրամասնել, թե ո՞րն է լինելու Սևանա լճի էկոհամակարգի […]

̰
Կոտայքում կկառուցվեն կամ կվերակառուցվեն 14 մանկապարտեզներ․ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Կոտայք

20:50 18.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում։ Միայն Կոտայքում այս տարի պետության աջակցությամբ կկառուցվեն կամ կվերանորոգվեն 14 մանկապարտեզներ։Կառավարության ղեկավարը շրջել է մարզի մի շարք համայքներով, հետևել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին և պատասխանել կոտայքցիներին հուզող հարցերին։ Վարչապետին Արամուսում ուրախալի լուր էին հայտնելու․ 40 տարվա մեջ առաջին անգամ 4000 բնակիչ ունեցող Արամուսը մանկապարտեզ […]

̰
BACK_TO_TOP