21:22 03.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այնուհետ կառավարությունում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցեր: Մանրամասները՝ տեսանյութում։
22:38 02.03.2020
ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ապրանքատեսակի մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Սակայն փետրվարի 27-ին՝ կառավարության նիստի ընթացքում, որոշվել է ևս մեկ տարով հետաձգել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը։ Որոշումը դեռ պետք է հաստատեն անդամ երկրները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:25 02.03.2020
Բժշկական դիմակների պակասուրդն արհեստական չէ, ախտահանիչ նյութերի պակասուրդը շուտով կվերանա, գնի բարձրացում չի լինի. հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը՝ մի շարք դեղատներում անցկացրած մշտադիտարկումից հետո: Ի՞նչ իրավիճակ է այսօր դեղատներում, ի՞նչ նշանակություն ունեն դիմակները: Այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում:
22:17 02.03.2020
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման գործընթացը լուրջ դժգոհություններ է առաջացրել: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են առողջապահության նախարարության, բուժհաստատությունների և ՁԻԱՀ-ով վարակակիրների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:31 02.03.2020
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստից հետո վարչապետն ամփոփել է քննարկված հարցերն ու առաջիկա անելիքները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:15 29.02.2020
Shant Kids հեռուստաալիքի եթերում հայերեն կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ եթեր են հեռարձակվում աշխարհահռչակ մուլտֆիլմեր, որոնք տարբեր հեղինակավոր մրցանակների են արժանացել: Արդեն տևական ժամանակ է` Shant Kids հեռուստաալիքի մեր հեռուստադիտողները բացառապես հայերեն կրկնօրինակմամբ ու հնչունավորմամբ մուլտֆիլմեր դիտելու հնարավորություն ունեն: Շուտով դրանց շարքը կհամալրի ամենառեյտինգային մուլտֆիլմերից մեկը`«Մաշան և Արջը»: Ասել, որ այն փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմերից է` նշանակում է […]
21:47 29.02.2020
«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են կերակրափողի ախալազիայի բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություններ: Վիրահատությունները կատարել է հայտնի ռուս բժիշկ Ալեքսանդր Սմիրնովը՝ բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:40 29.02.2020
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբն այսօր տեղեկատվական համաժողով էր կազմակերպել ՝«Մարտի 1-ի գործը` հետհեղափոխական Հայաստանում» թեմայով, բանախոսները պաշտպանական թիմի անդամներն էին: Նրանք խոսել են Քոչարյանին մեղսարգրվող հանցանքի իրավական որոշակիության և Մարտի 1-ի դեպքերի մասին: Shantnews-ը հնչած մոտեցումների մասին մեկնաբանություններ է խնդրել նաև հակառակ կողմից՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանից: Մանրամասները՝ տեսանյութում։
22:36 28.02.2020
Փետրվարի 29-ը երկուշաբթի էր: Սումգայիթի ջարդերի ականատեսներն օրացույցի այդ տվյալները լավ են հիշում: Կարինե Մելքումյանը պատմում է. «Եկան մեր տուն ու մեր ամբողջ ընտանիքին սպանեցին: Ոչ ոքի չխնայեցին՝ ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին: Ամբողջ ոստիկանությունն էր նայում, խորհրդային զորքն էր նայում: Նրանք վախենում էին մեզ օգնել: Մեզ օգնություն ցույց տալու հրաման չէին ստացել»: Ասում է՝ այդ […]
20:50 27.02.2020
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել և հավանության է արժանացել Ծննդյան վկայականներում սեռի նշումն ամրագրելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովի օրակարգում այսօր մեկ տասնյակից ավելի նախագծեր էին ներառվել: Առավել բուռն քննարկման են արժանացել Արդարադատության նախարարության ներկայացրած երկու նախագծերը. առաջինը` ատելության քարոզը քրեականացնելու մասին էր, երկրորդը`պաշտոնատար անձանց օրենքով չհիմնավորվող հարստությունը հօգուտ […]
20:41 27.02.2020
Կառավարության նիստի հենց սկզբում ներկայացվել են կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքների արդյունքները: Վարչապետն ասել է, որ հանրությունից ոչինչ չեն թաքցնելու: Այնուհետ կառավարությունն անցել է օրակարգին: ԵԱՏՄ-ում արտոնությունների ժամկետի երկարաձգում, հայկական նոր բրենդի ստեղծում և մի շարք այլ հարցեր են քննարկվել այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:39 26.02.2020
Այսօր՝ ժամը 16։10-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրան-Երևան հատուկ չվերթի ինքնաթիռը: Դրանով Երևան են վերադարձել Իրանում գտնվող Հայաստանի 52 քաղաքացիներ: Հիշեցնենք, որ արձագանքելով Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարություններին՝ երեկվա տվյալներով՝ Հայաստան վերադառնալու համար դեսպանություն էր դիմել Հայաստանի 65 քաղաքացի: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ: Shantnews-ի նկարահանող խումբը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել է վերադարձած քաղաքացիներից մեկի հետ: […]
20:27 26.02.2020
«Այո»-ի շտաբն ակտիվ քարոզչությունը սկսելու է մարտի 2-ին՝ Մեղրիից: Շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը լրագրողներին քարոզարշավի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել: «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչական աշխատանքները կսկսվեն մարտի 2-ին, կշարունակվեն մինչև ապրիլի 3-ը ներառյալ: Մեկնարկը Մեղրիից է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է քարոզարշավին և անհրաժեշտ օրերին արձակուրդում է լինելու: Նրա գլխավորությամբ այցերը կլինեն մարտի 10-ից: Մանրամասները՝ […]
21:38 25.02.2020
ԱԺ-ում այսօր ևս խորհրդարանական լսումների օր էր: Այս անգամ քննարկվել է Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը: Փաթեթի մշակումն Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղություններից մեկն է եղել, որի շուրջ, ինչպես խորհրդարանում ներկայացրել է նախարար Ռուստամ Բադասյանը, եղել են հանրային քննարկումներ, այն նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ստացել դրական եզրակացություն: Մանրամասները՝ տեսանյութում։
19:55 25.02.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատարանը կողմերին ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն է տվել, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ, ըստ պաշտպանական թիմի, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված, ունի որոշակիության շատ […]
21:14 24.02.2020
Երևանի ավագանու «իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանն այսօր տեղեկացրել է, որ մոտավոր հաշվարկով Երևանում կա 5-6 հազար թափառող շուն, որոնց մոտ կեսն արդեն ստերջացված է: Չնայած դրան՝ թափառող կենդանիների խնդիրը մնում է լուրջ մտահոգության թեմա: Մանրամասները՝ տեսանյութում։
20:51 24.02.2020
ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել լսումներ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրների» թեմայով: Նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում: Այս մասին է վկայում մասնակիցների մեծ թիվը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լսումներին մասնակցելու ավելի քան 600 հայտ է ստացվել, ԱԺ-ն ստիպված է եղել ընտրություն կատարել: Մանրամասները՝ տեսանյութում։
20:09 24.02.2020
Ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ Իջևանի անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է տղամարդու վրա, բայց նա հրաշքով փրկվել է: Տուժածն ինքն էլ վստահեցնում էր, թե իրեն պատահածն ընձառյուծ է եղել: Այսօր մասնագետները ներկայացրել են հարձակման դեպքի ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց՝ հարձակված կենդանին կովկասյան ընձառյուծ չէ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:12 22.02.2020
Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում տարածվում են շների հարձակումներից տուժած քաղաքացիների նկարներ ու լուրեր։ Դրանից բողոքում են Հայաստանի տարբեր համայնքներում: Համայնքների ղեկավարներն էլ խոստովանում են՝ լուծման եղանակները շատ չեն: Խնդրի հետքերով այսօր գնացել են SHANTNEWS-ի թղթակիցները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:21 22.02.2020
Արդեն շուրջ 2 շաբաթ հանրային քննարկման է դրված ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք վերաբերում են ոստիկանի գործառույթներին ու կերպարին: Այսօրվա քննարկման բանախոսները նշել են, որ այս կերպ խորհրդարանը կկարողանա վերահսկել, թե ինչպես են իրականացվում ոստիկանության գործառույթները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:15 22.02.2020
Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անվտանգության խորհուրդները համատեղ նիստ են անցկացրել: Այն նախագահել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերն արդեն ոչ միայն անհարժեշտություն դարձած ավանդույթ են, այլև հայրենիքի անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ասում է Նիկոլ Փաշինյանը: Վերջին շրջանում կատարված աշխատանքը Արցախի և Հայաստանի իշխանւթյունների միջև տալիս է այն արդյունքը, որ արցախյան […]
20:35 20.02.2020
Ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքացիական հասարակությունը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Հարցի շուրջ այսօր քննարկում է տեղի ունեցել: Նոր Սահմանադրությու՞ն, թե՞ գործողը՝ որոշակի փոփոխություններով: Մանրամասները՝ տեսանյութում։
20:31 20.02.2020
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է 2019 թվականի փետրվարին լիազորությունները դադարեցրած դատավոր Արայիկ Մելքումյանին պաշտոնում վերականգնելու միջնորդությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:31 19.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Պարեկապահակետային ծառայության գնդի վրա հարձակման գործով դատական նիստը: Դատարանն այսօր երկրորդ անգամ հարցաքննել է գործով տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանին: Այսօր ցուցմունք տալու ցանկություն է հայտնել նաև Էդգար Սողոմոնյանը, որը ամբաստանյալների հետ քրեական գործից անջատված մասով մեղադրյալ էր և առաջինն է ազատ արձակվել համաներմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 19.02.2020
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները: Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրել է հաշվեքննության արդյունքները: Իսկ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ արդյունքում լինելու է այնպիսի համակարգ, որտեղ մարդկային գործոնը գրեթե ազդեցություն չի ունենալու: