22:22 18.02.2020
Ինչպես են այս օրերին Չինաստանի տարբեր քաղաքներում մարդիկ ապրում, ինչ վտանգներ կա՞ն ու ինչի՞ պակաս: Այս օրերին ինչպե՞ս են իրենց զգում հայերը Չինաստանում: SHANTNEWS.am-ի խնդրանքով Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայերը պատմել են իրենց բնակության վայրում տիրող մթնոլորտի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
19:06 18.02.2020
Այսօր առավոտյան Եղվարդի խճուղուց դեպի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ հուշարձանի մոտակայքում, թիվ 30 երթուղու ԳԱԶել-ը բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել: Վնասվել են ենթակայանը և ցանկապատը, իսկ վարորդն ու մեկ ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժողների առողջական վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Նախնական պատճառը մերկասառույցն է եղել, որի հետևանքով ևս 5 մարդատար մեքենա է վթարի ենթարկվել: […]
22:28 17.02.2020
Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ձևավորված է: «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերջնաժամկետն այսօր էր, սակայն ԿԸՀ-ն այդպես էլ դիմում չի ստացել: Այսօր նաև քարոզարշավի առաջին օրն էր: Մանրամասները՝ տեսանյութում։
20:40 17.02.2020
Երեկ Բաքվում բողոքի ակցիա են իրականացրել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Նրանք պահանջել են չեղյալ համարել փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ոստիկանությունն ուժ է գործադրել ցուցարարների և լրագրողների նկատմամբ՝ պնդելով, որ քաղաքի կենտրոնում ցույցն արտոնված չէ: Ձերբակալվել է շուրջ 60 ցուցարար: Ընդդիմադիր ցուցարարներին բերման են ենթարկել ու բաց թողել Բաքվից հեռու ամայի տարածքներում: Ադրբեջանի […]
22:38 15.02.2020
Մոտ 2 ամիս է՝ աշխարհի ուշադրությունը Չինաստանի վրա է կենտրոնացած: Ինչից և ինչպես սկսվեց մահաբեր վարակի տարածումը, ինչպիսի քաղաք էր համաճարակի էպիկենտրոն Ուհանը մինչև 2019-ի դեկտեմբերը, ինչ են կանխատեսում մասնագետները և ինչ զուգադիպություն-կանխատեսումներ են եղել դեռ տասնամյակներ առաջ: Այս ամենի մասին՝ տեսանյութում:
21:21 15.02.2020
Հավկիթի արտադրությամբ զբաղվող միջին ու մանր ընկերությունները շարունակում են ահազանգել շուկայում ստեղծված իրավիճակի մասով: Հայտնի է, որ վերջին շրջանում ձուն սկսել է վաճառվել վերջին տարիների համար աննախադեպ ցածր գնով: Ինչ կասկածներ ունեն արտադրողները, և ինչ են ասում պետական մարմինների պատասխանատուները. մանրամասները՝ տեսանյութում:
20:28 15.02.2020
Մարտի 31-ին Արցախում համապետական ընտրություններ են լինելու: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք: Մանրամասները՝ տեսանյութում։
21:22 14.02.2020
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունն այսօր դատարանը մերժել է: Սանասարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:16 14.02.2020
Մեկնարկել է վարչապետի` Գերմանիա կատարած այցի երկրորդ հատվածը, որը տեղի է ունենում Մյունխենում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մյունխենից: Մյունխենում ամեն տարի տեղի է ունենում Անվտանգության գլոբալ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների նախագահներ ու կառավարության ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ ամբողջ աշխարհից: Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր […]
18:47 14.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը Հռոմից Երևան են վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվածներից շատերը եկել էին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին դիմավորելու: Տղաների հաջողություններով ոգևորված մարդիկ րոպե առաջ էին ցանկանում նրանց հետ շփվել, շնորհավորել ու կրկին ոգևորվել: Ըմբշամարտիկներին դիմավորողներից ամենաոգևորվածը, թերևս, փոքրիկներն էին: Նրանցից շատերը […]
23:41 13.02.2020
ԱԺ-ում այսօր ավարտվել են լիագումար նիստի աշխատանքները, հատուկ ընթացակարգով քննարկվել է Առողջապահության նախարարության ներկայացրած հայտնի հակածխախոտային օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Խորհրդարանի ուշադրության կենտրոնում են եղել նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտի խնդիրները: Իսկ մինչ օրակարգին անցնելը ԱԺ-ն ընդունել է երեկ քննարկված նախագծերը, իշխանական պատգամավորները թյուրիմացաբար կողմ են քվեարկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:29 13.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մանրամասները՝ Քրիստինե Ալագուլյանի տեսանյութում:
20:31 13.02.2020
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների նախագիծը հանրային քննարկման է դրվել: Ըստ նախագծի՝ ՀՀ ոստիկանությունը դառնալու է Ներքին գործերի նախարարություն: Այսօր այս թեմայով ծավալված քննարկմանը ներկայացվել են ռազմավարության հիմնական դրույթները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:28 12.02.2020
Մարտի 31-ին Արցախում համապետական ընտրություններ են լինելու: Փետրվարի 12-ի՝ ժամը 17-ի դրությամբ, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է նախագահի 6 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ է ներկայացրել միայն «Արցախի Պահպանողական կուսակցությունը»: Մանրամասները՝ տեսանյութում։
21:21 12.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսանի և մյուսների դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին: Կողմերը դատաքննությունը լրացնում են միջնորդություններով: Այսօր պաշտպան Զարուհի Փոստանջյանի միջնորդությամբ դատարանում հարցաքննվել են բժիշկներ և քրեական գործից անջատված մասով մի մեղադրյալ, որն արդեն համաներմամբ ազատ է արձակվել: Մանրամասները՝ տեսանյութում։
20:44 11.02.2020
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն՝ մի շարք կառուցվածքային փոփոխություններ իրականացնելով: Որոնք են այդ փոփոխությունները՝ այս մասին տեսանյութում:
22:23 10.02.2020
«ԱԺ Մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: Եվ այսպես՝ ովքե՞ր են այս անգամ խորհրդարանական ամենա-ամենաները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:45 06.02.2020
Սահմանադրական ճգնաժամի լուծումը նախաձեռնել է ԱԺ-ը, բայց ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կկայացնի ժողովուրդը: Այս մասին այսօր հայտնի է դարձել ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում «Սահմանադրական փոփոխությունների մասին» աղմկահարույց նախագիծն է եղել: Իսկ նիստը, որը տևել է 5 ժամ, հարթ չի ընթացել. նախ ԱԺ նախագահը հայտարարել է հեղինակի կողմից նախագծերը հետ կանչելու […]
21:59 05.02.2020
Այսօր՝ ժամը 9-ի սահմաններում, վթարվել է 99 համարի երթուղին սպասարկող «Գազելը»: Նախնական տեղեկություններով՝ վարորդը եղել է անսթափ վիճակում: Հիվանդանոց տեղափոխված ուղևորները միայն ծառին բախվելն են հիշում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:14 05.02.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախօրեին տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։ Հիշեցնենք, որ դեպքը […]
23:30 04.02.2020
Հայաստանում տարիներ շարունակ տեղի ունեցած մանկավաճառության թեմային այսօր անդրադարձել են իրենց երեխաներին փնտրող մայրերի փաստաբանները: Նրանք նշել են, որ հարյուրավոր դեպքերի մասին տվյալներ ունեն, բայց ապացուցելու խնդիրներ կան՝ արխիվային շատ նյութեր հրդեհների կամ կոյուղաջրերի պատճառով ոչնչացվել են: Մանրամասները՝ տեսանյութում։
22:38 04.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Պաշտպանները շարունակել են ներկայացնել ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին միջնորդութուններ: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հայտնել է, որ միջնորդություների վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարտահայտեն նույնաբովանդակ միջնորդությունների ավարտից հետո: Դատարանը նաև սանկցիա է կիրառել բոլոր այն պաշտպանների նկատմամբ, որոնք նախորդ […]
22:00 04.02.2020
Այսօր առավոտյան շղթայական ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի հատվածում, մերկասառույցի պատճառով 8 մեքենաներ են բախվել: Եվս մեկ շղթայական ավտովթար էլ տեղի է ունեցել Սևան քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա: Վթարված ավտոմեքենաների թիվն այս դեպքում գերազանցել է 4 տասնյակը: Այս երկու խոշոր ավտոպատահարների մասին ՝ ռեպորտաժում։
19:57 04.02.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն այսօր էլ բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։ Հիշեցնենք, որ […]
14:00 04.02.2020
Կայանելու տեղ գտնելը Երևանում խնդիր է: Դրանից դժգոհություններն այսօր հաճախադեպ են: Փոխարենը կայանման համար նախատեսված տեղերում կարող են ամիսներով կանգնած մնալ վաճառքի ու վարձույթի համար նախատեսված մեքենաները: Խնդիրը տարիների պատմություն ունի, իսկ լուծման ի՞նչ քայլեր կան, և ո՞վ է խնդրի հասցեատերը: «Մի հատ փողոցների ծախու ավտոներին նայեք, ամբողջ քաղաքում առաջին շարքեր չկան ո´չ կայանելու, ո´չ […]
13:00 04.02.2020
Կորոնավիրուս անվանունով հայտնի այս օրերի ամենավտանգավոր «ճանապարհորդը» նորանոր սահմաններ է հատում: Թեև Հայաստանը համարվում է ցածր ռիսկայնության երկիր, սակայն ներթափանցման դեմ պայքարի զգոնությունը պահպանվում է: Այսուհետ ախտորոշումներն ավելի հստակ կլինեն. վիրուսի ստուգման թեստերն արդեն Հայաստանում են: Որտեղի՞ց սկսվեց ու ի՞նչ հետևանքներ արձանագրեց, այսպես կոչված, «չինական սարսափը»: Մանրամասները` տեսանյութում: