21:59 03.02.2020
Երևանի Կոնդ թաղամասի չգործող մզկիթում դարձյալ փլուզում է գրանցվել: Պատասխանատու մարմինները, այդպես էլ հստակ պատասխան չեն տալիս, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու մզկիթը, կամ դրա վերջնական քայքայումից հետո ի՞նչ են անելու այնտեղ ապրող ընտանիքները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:27 03.02.2020
2019 թվականին Շիրակի մարզում գրանցվել է 1422 հանցագործություն, ինչը 113-ով ավելին է 2018-ի համեմատ: Նախորդ տարվա ամփոփ պատկերը ներկայացրել է Շիրակի մարզի դատախազը: Նա խոսել է նաև մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի ընթացքի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:54 01.02.2020
Կարգազանց վարորդները 2020-ի հունվարի 1-ից զրկվում են միավորներից։ Արդեն 138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից: Պատճառը ոչ սթափ վիճակում վարելն է: Ճանապարհային ոստիկանությունը այս թվերը պարբերաբար թարմացնում է: Զուգահեռ թարմանում են բալեր վաճառելու հայտարարությունները: Ի՞նչ ընթացակարգ է սպասվում վարորդական իրավունքից զրկված վարորդներին և ի՞նչ արժեն բալային միավորները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:31 01.02.2020
Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե: Որո՞նք են կառույցի ձևավորման խնդիրներն ու արդյունավետ լուծումները: Այս և այլ հարցերի շուրջ քննարկում է ծավալվել: Նշվել է, որ կոմիտեի ստեղծման աշխատանքները պետք է կատարվեն «ոսկերչական մանրակրկտությամբ»՝ հանրության շրջանում վստահության ձևավորման անհրաժեշտությունից ելնելով: Մանրամասները՝ տեսանյութում։
20:52 01.02.2020
Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից: Ինչպես է անցել այս պատմական իրադարձությունը և երբ կսկսվեն Եվրամիություն-Մեծ Բրիտանիա առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս ամենի մասին՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/490917878275989/
20:36 31.01.2020
Հայաստանում որոշել են ժամանակավորապես սահմանափակել Չինաստանի քաղաքացիների մուտքը: Կորոնավիրուսի ներթափանցման դեմ պայքարի միջոցառումների և առողջապահական այլ խնդիրների մասին այսօրվա ասուլիսում խոսել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:06 31.01.2020
Այսօր բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան՝ վերանորոգված և հագեցած նոր սարքավորումներով: Ծրագիրն իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, Ավստրիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ: Տարածքի նորոգումն ու նոր սարքավորումներով համալրումը տևել է ընդամենը 3.5 ամիս, սակայն աշխատանքները դեռ ավարտված չեն. փետրվարից մասնագետները մասնակցելու են դասընթացի՝ նոր սարքավորումները նոր գիտելիքներ […]
21:58 29.01.2020
Լոռու մարզի Աքորի գյուղում խոզեր են սատկում: Գյուղացիները կասկածում են, որ հնարավոր է աֆրիկյան ժանտախտ տարածված լինի: Սակայն լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մոտ 1 շաբաթից: Մանրամասները՝ տեսանյութում։
20:25 25.01.2020
Ինչպե՞ս են ստեղծվել և ստեղծվում բոլորիս հարազատ ու սիրելի մուլտֆիլմերի հերոսները: Այն կինոնկարների, որոնց հեղինակը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան է և որոնք Shant kids հեռուստաալիքի եթերով բացառիկ իրավունքով հայերեն կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ են հեռարձակվելու: Հերոսները ծանոթ են ու հարազատ, բայց թե ինչպես են դրանք շունչ ստացել, շատ քչերին է հայտնի: Ի՞նչ միջավայրում են սիրելի կերպարները ստեղծվել` հարցերի […]
22:05 22.01.2020
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաներն այսօր հյուրընկալել են «Չիպոլինո» ներկայացումը: Սովորական անցուդարձը 20 րոպեով ընդմիջվել է: Ալ. Սպենդիարյանի անվան բալետի ազգային-ակադեմիական թատրոնի արտիսստների մեկնարկը այստեղ է, առաջնախաղը՝ «Չիպոլինոն»: Մանրամասները՝ տեսանյութում:
19:11 21.01.2020
2018թ. կառավարությունը հստակ սահմանեց ՀՀ-ում կենդանիների սպանդի չափորոշիչները, սակայն անասունների մորթը շարունակվեց բակերում և այլ չնախատեսված վայրերում: Պատճառները տարբեր էին` մարզերում սպանդանոցներ չունենալուց մինչև իրազեկման պակաս և սովորույթի ուժ: Այս տարվա հունվարի 15-ից կառավարությունը սկսեց խստորեն կիրառել որոշումը: Մանրամասները` տեսանյութում:
20:50 20.01.2020
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ․-ի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկմանը: Նախարարն ու փոխվարչապետն անդրադարձել են վերջին օրերին քննարկվող գազի գնի բարձրացման հարցին և ասել, որ մինչև ապիլի 1-ը սակագինը չի փոխվելու: Որպեսզի Հայաստանի պետական բյուջեն լինի ավելի թափանցիկ, գործընկեր կառույցների ու երկրների համագործակցային պատրաստակամությունն էլ ավելի […]
22:48 18.01.2020
Խորհրդարանում այսօր հրավիրված հատուկ նիստը նվիրված էր Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Հայկական երկու պետությունների խորհրդարանների նախագահները շեշտել են, որ Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանը շարունակել է հայատյաց քաղաքականությունը: Նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:36 18.01.2020
Երեկ հրապարակվեց Շիրակի մարզպետի որոշումը Գյումրիի մոր ու մանկան ավտսրիական հիվանդանոցի տնօրեն նշանակելու մասին: Նոր տնօրեն դարձել է նույն հիվանդանոցի վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը, թեև մրցութային հանձնաժողովի ավելի բարձր գնահատականին արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանն էր արժանացել: Ինչու է նախապատվությունը տրվել ոչ թե երկարամյա տնօրենին, այլ երիտասարդ բժշկին: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է հիմնավորումները: Ասուլիսին […]
19:01 18.01.2020
Սահմանին գազի սակագինը, ինչպես 2019 թվականին, այնպես էլ հիմա, անփոփոխ է՝ 165 դոլար: 2019 թվականի վերջին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն` 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին: Այդ ժամանակ արդեն 30 դոլարով գազը թանկացել էր: Ռուսական կողմի հետ պայմանավորվածությունը […]
16:16 18.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և […]
20:10 17.01.2020
Կոտայքի մարզի Զառ գյուղում պայթյունից տուն է փլուզվել: Տանը եղել են 83 և 85-ամյա ամուսիններ, որոնց տեղափոխել են Աբովյանի և Երևանի բուժհաստատություններ: Տղամարդուն դուրս են գրել հիվանդանոցից, նրա բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Կնոջ վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Shantnews-ի թղթակիցը եղել է դեպքի վայրում, այցելել է բուժհաստատություններ՝ պարզելու տուժածների առողջական վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:21 16.01.2020
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 26,6 մլն դրամ հատկացնել հեռուստաընկերությունների ոլորտում աուդիտ իրականացնելու համար: Առավել մանրամասն` տեսանյութում:
22:28 15.01.2020
Միջազգային լրահոսում այսօր անակնկալ էր Ռուսաստանի Դաշնության կառավարության հրաժարականը, որը հետևել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովում ունեցած ելույթին: Ելույթում նա խոսել է սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու մասին, որոնք վերաբերում են նախագահի ինստիտուտի և իշխանության այլ մարմինների լիազորություններին: Հայտնի է նաև վարչապետի նոր թեկնածուի անունը՝ Հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստին: Նրա համաձայնությունը ստանալուց հետո […]
23:57 14.01.2020
Եղվարդի, նաև Մարալիկի ծննդատների շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիս է հրավիրել: Ըստ նրա՝ առաջիկա օրերին կրկին կքննարկեն այն ծննդատների հարցը, որտեղ տարեկան շուրջ 100 ծնունդ են ընդունում: Թորոսյանի խոսքերով՝ ծնունդների թիվը ուղիղ համեմատական է այդ ծառայությունների մատուցման որակի հետ։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը 2020 թվականից դադարեցրել է թվով 7 Առողջության […]
22:47 14.01.2020
Դեռ երեկվանից Եղվարդի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանց պահանջը Եղվարդի ծննդատունը չլուծարելն էր: Ակցիայի մասնակիցների հետ այսօր հանդիպել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Պետրոսյանն ասել է, որ ծննդատունն առայժմ չի փակվի, հարցը դեռ պետք է քննարկվի կառավարությունում: Երբ իմացան, որ Եղվարդի ծննդատունը լուծարման եզրին է, դիմեցին բողոքի ընդունված […]
22:35 14.01.2020
Այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը: Բյուջետային ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Վայրէջք կատարող օդանավն անցավ ջրային կամարի տակով: Մանրամասները՝ տեսանյութում։
20:29 14.01.2020
Ի՞նչ թվեր են արձանագրվել 2019-ին տնտեսական ոլորտում. էկոնոմիկայի նախարարն ամփոփել է հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը: Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Կանխատեսել են, որ 2019-ի տարեկան ՀՆԱ-ի իրական աճն էլ կկազմի շուրջ 7.5 տոկոս: Մանրամասները՝ տեսանյութում։
20:19 13.01.2020
2019 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրիլիոն 507 միլիարդ 1 միլիոն դրամի չափով եկամուտ, տարեկան արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը նաև հայտնել է, որ այդ եկամտից 42 միլիարդ 8 միլիոնը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի դիմաց: 2019 թվականի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշից գերակատարումը կազմել է […]
21:59 11.01.2020
Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են խոցել ուկրաինական Boeing-737 օդանավը: Տարածված հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ինքնաթիռը խոցվել է սխալմամբ: Տարբեր երկրների առաջին դեմքերը հույս են հայտնում, որ լիարժեք ու բաց հետաքննություն կարվի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Հայտարարություններ են տարածվում նաև պատժամիջոցների, Իրանում դեսպանի հետկանչի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
17:08 11.01.2020
Հանրակրթական դպրոցներում մի քանի օր է՝ սկսվել են դասերը: Ի՞նչ ջերմաստիճան է դասասենյակներում, և բացակայությունների վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն կա: SHANTNEWS.am-ի թղթակիցները շրջել են հանրապետության մի քանի դպրոցներով: Մանրամասները` տեսանյութում:
21:26 10.01.2020
Աբխազիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բողոքի ակցիաները չեն դադարում: Ընդդիմությունը պահանջում է չճանաչված հանրապետության նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը: Այդ երկրամասի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 5-7 մարդ, և կան ցուցարարներ, որոնք դեռ զինված են: Մանրամասները՝ տեսանյութում։
20:30 10.01.2020
Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելո՞ւ, թե բուժհաստատության վերազինման համար հավելյալ ծախսեր խնայելու միջոց է: Առողջապահության նախարարության և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պնդել են, որ բուժհաստատության փակումը միայն ի նպաստ ապագա մայրերի ու երեխաների է, իսկ մասնագիտական կադրերով համալրելն ու հաստատությունը վերազինելը չէր նպաստի ծնունդների թվի ավելացմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:03 10.01.2020
Հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվել են, սակայն բոլոր դպրոցները չէ, որ ունեն նորմային համապատասխան ջերմաստիճան: Տեսանյութը պատմում է Գեղարքունիքի մարզի դպրոցների մասին:
22:46 07.01.2020
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսի մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է: SHANTNEWS-ը հարցումներ է իրականացրել փողոցներում, նաև մասնագետներից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար: