14:38 09.09.2020
Մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Օրենսդրական այս նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ: Այս նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդ: Նախագծի […]
12:55 09.09.2020
Իրավապահ մյուս մարմինների հետ գործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացիների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ինչպես նաև խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բոլոր դեպքերով քրեական վարույթների շրջանակներում համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը: Կոտայքի մարզի Առինջ […]
10:59 09.09.2020
Սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3518 թեստավորում, որից […]
10:50 09.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձին դիմելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից մասնավոր հարցերին առնչվող վեճ լուծելու եղանակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև այլ անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանը ներգրավված լինելու դեպքերի առթիվ […]
10:13 09.09.2020
Ըստ Worldometer-ի տվյալների՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակել 27,742,816 մարդ, որից 901,916-ը մահացել է, 19,833,287-ը՝ ապաքինվել։ Վարակման դեպքերի թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, որտեղ մինչ օրս գրանցվել է 6․5 մլն դեպք, այնուհետև գալիս են Հնդկաստանը (4.3 մլն), Բրազիլիան (4․1 մլն), Ռուսաստանը (1․03 մլն)։ Մահվան դեպքերի թվով առաջատարներն են ԱՄՆ-ը (194 հազար), Բրազիլիան (127 հազար), Հնդկաստանը […]
21:54 08.09.2020
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Խաղի 44-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը բացել է հանդիպման հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն գրավել է էստոնացիների դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Հայաստանի հավաքականը հաղթել է Էստոնիայի հավաքականին 2:0 հաշվով։
12:46 08.09.2020
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ (https://bit.ly/2ZgmNgu, https://bit.ly/2ZiJ4dv), համաձայն որոնց՝ հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են: Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն […]
11:53 08.09.2020
Սերգեյ Ներսեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում. այս մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է այսօր՝ նիստի ժամանակ: Սերգեյ Ներսեսյանի օգտին կողմ է քվերակել 47 անդամ, դեմ ձայն չի եղել: Սերգեյ Ներսեսյանը քաղաքապետարանում, այսպես ասած, ֆինանսական բլոկի պատասխանատուն է լինելու, ուստի նրան ուղղված հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ ծավալի գումարի հետ է գործ […]
11:46 08.09.2020
2020թ․ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝ պահանջել է եղբորն անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Հերթապահ բժշկի կողմից իրականացվել է առողջական վիճակի հետազոտություն, որից […]
11:40 08.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը: Մասնավորապես՝ ստացված օպերատիվ […]
10:56 08.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 903 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 8-ի […]
20:37 07.09.2020
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք […]
17:04 07.09.2020
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։30-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած․ վերջինս […]
15:35 07.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ […]
10:54 07.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 900 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ՝ […]
21:02 06.09.2020
Վերջերս 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների թիվը։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզության ակտիվացումն արձանագրել է ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ վերջերս ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսել են իրականացնել փորձնական թռիչքներ ռուսական տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածների իմիտացիայով։ Շոյգուն ընդգծել է, որ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը ռուսական ինքնաթիռները առնվազն 10 անգամ […]
11:00 06.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44783-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 897 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ մահվան […]
12:53 05.09.2020
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ… Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմաքարերը։ Այս անգամ՝ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը»։ Իր հերթին «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր […]
12:38 05.09.2020
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի […]
10:57 05.09.2020
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2166 թեստից 1978-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:11 05.09.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկ» խմբի նյութով թունավորելու մասին տվյալները կեղծ են։ Լուկաշենկոն հաստատել է, որ բելառուսական հետախուզությունը դրանից օրեր առաջ «որսացել» է Գերմանիայի և Լեհաստանի միջև կայացած հեռախոսազրույցը, որից կարելի է եզրակացնել, որ Նավալնիին չեն թունավորել։ Լուկաշենկոն […]
09:00 05.09.2020
Իրանի արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 230 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Ենթադրաբար պայթյունի պատճառ են դարձել քլորով բալոնները, որոնք գտնվել են բեռնատարի թափքում։ Փոխադրման ժամանակ բալոններից մեկն անհայտ պատճառով պայթել է։ Դեպքը տեղի է ունեցել Իլամ նահանգի Չարդվալ շրջանում։ «Տուժածների ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար, բացի 6-ից, ովքեր ասթմա […]
16:43 04.09.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: […]
11:54 04.09.2020
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին փաթեթն է: Բայց մինչ օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը և նրան փոխարինում է «Լուսավոր Հայաստանի» ցուցակի հաջորդ թեկնածուն՝ Ստեփան Ստեփանյանը: Վերջինս, համաձայն ԱԺ […]
11:28 04.09.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ […]
11:16 04.09.2020
Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է: Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ […]
10:51 04.09.2020
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2363 թեստից 2173-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
09:09 04.09.2020
ՌԴ Պրիմորիեի երկրամասին պատուհասած «Մայսակ» թայֆունի պատճառով մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարար Անաստասիա Խուդչենկոն։ Նրա խոսքով՝ վերջին 1 օրում բուժհաստատություններ է դիմել 55 մարդ՝ վերջույթների վնասվածքներով և աչքերում օտար մարմինների հայտնվելու պատճառով։ Տուժածներից 7-ը վիրահատվել են։ Հաղորդվում է 3 զոհի մասին։ Նրանցից մեկը մահացել է Լուկյանովկա […]
19:02 03.09.2020
2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ հրազենային մարմնական վնասվածներով տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ: Դեպքի առթիվ […]