TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+37.09 oC

Արխիվ

ՊԵԿ նախկին նախագահը կմնա կալանքի տակ

15:07 27.08.2020

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին: Երեկ՝ օգոստոսի 26-ին, դատական նիստի ժամանակ պաշտպան Երեմ Սարգսյանը հիմնավորել էր իր միջնորդությունն այն հանգամանքով, որ  դեռ 2019 թվականի փետրվարին Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայում, քննիչի հեռախոսային կանչով ընդհատել […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում, 3 մահ

10:51 27.08.2020

Օգոստոսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1938 թեստավորում, որից 1735-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին

20:12 26.08.2020

Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես […]

̰
Ադրբեջանում Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով

16:00 26.08.2020

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ […]

̰
«Օրենքով գողի» կարգավիճակ ստացած Օշականցի Գևորիկը ձերբակալվել է

14:53 26.08.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, […]

̰
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Զեյթունում պայթյունի հետևանքով մահացած տղամարդու դին․ ԱԻՆ

13:24 26.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]

̰
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում․ Ալինա Նիկողոսյան

12:49 26.08.2020

Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում […]

̰
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է

12:22 26.08.2020

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը կադրային նշանակումներ է կատարել

11:45 26.08.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:    

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք, 251 առողջացում, 3 մահ

10:55 26.08.2020

Օգոստոսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1696 թեստավորում, որից 1565-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ

09:49 26.08.2020

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն […]

̰
Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան․ Վարչապետը մանրամասներ է հայտնել Զեյթունում տեղի ունեցած պայթյունից

09:11 26.08.2020

Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ «Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ […]

̰
Պայթյուն Զեյթունի Ռայնիսի փողոցում․ ՀՀ վարչապետը և ԱԻ նախարարը գտնվում են դեպքի վայրում

08:37 26.08.2020

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և […]

̰
Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է

21:40 25.08.2020

Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից […]

̰
Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը

20:17 25.08.2020

Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը: Այս մասին տեղեկականում ենք կառավարության կայքէջից: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում […]

̰
Աղբյուրակի ջրամբարն ընկած երեխան հոսպիտալացման ճանապարհին մահացել է 

18:12 25.08.2020

Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։ Հրազդանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին երեխան (Կարինե Հ․, ծնված 2010 թ․) մահացել է։

̰
Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

11:44 25.08.2020

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ՝ նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով: Այդ շրջանակներում, Վայոց ձորի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի […]

̰
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար

11:39 25.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառը իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը: Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, 426 առողջացում, 4 մահ

10:51 25.08.2020

Օգոստոսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1299 թեստավորում, որից 1188-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Երկրաշարժ Իրանի Փարսաբադ քաղաքի մոտ․ ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում

09:00 25.08.2020

Օգոստոսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Բեռլինի հիվանդանոցը հաստատել է, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են

20:29 24.08.2020

Հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ալեքսեյ Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին լուրջ սպառնալիք չկա։ Նավալնիին բուժում են ատրոպին դեղամիջոցով։

̰
Առաջին անգամ հնարավոր է եղել ցողունային բջիջներից աճեցնել մարդկային սիրտ

13:53 24.08.2020

Միչիգանի ամերիկյան համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատորիայում ցողունային բջիջներից մարդու փոքրիկ սիրտ ստեղծել: Այս մասին հայտնում է bioRxiv պորտալը: Կենսաբանները համապատասխան արձանագրություն են մշակել սրտի աճեցման համար: Ձևավորված օրգանը նման է մարդու սաղմի իրական սրտին, կանոնավոր կծկվում է և ունի սրտի բջիջների և դրա կառուցվածքի բոլոր հիմնական տեսակները: Այս հայտնագործությունը շատ կարևոր է […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, 58 առողջացում, 2 մահ

10:50 24.08.2020

Օգոստոսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 380 թեստավորում, որից 347-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Սիսիանի շենքերից մեկի մոտ գտնվող հողամասում 2 ական է հայտնաբերվել

10:33 24.08.2020

Օգոստոսի 24-ին՝ ժամը 07:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն […]

̰
Վաղ առավոտյան մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ․ ՊՆ խոսնակ

09:25 24.08.2020

ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել […]

̰
Դամասկոսից ոչ հեռու գազատար է պայթեցվել․ ողջ Սիրիան հոսանքազրկվել է

08:11 24.08.2020

Դամասկոսի մոտ գտնվող գազատարի պայթյունի հետևանքով ողջ Սիրիան մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը։ Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Ալ-Դեմիր և Ադրա շրջանների միջև՝ գյուղական տարածքում։ Մինչ այժմ հրդեհը մարված չէ։ Նշվում է, որ գազատարը սնուցել է երկրի ողջ հարավային հատվածը։ Որպես տեղի ունեցածի հիմնական […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ի` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ․ ՀՀ ՊՆ

22:41 23.08.2020

Ս.թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից. 12 մարդ մահացել է

22:27 23.08.2020

Խոշոր վթար Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի ՝ դեպի Շաթիլ տանող ճանապարհին: Միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից: 12 մարդ մահացել է, ևս երեքը ստացել են լուրջ վնասվածքներ: Մնացած ուղևորների որոնումները շարունակվում են: Իրավապահները պարզում են մահացածների ինքնությունը: Տեղում աշխատում են պարեկապահակային և քրեական ոստիկանության բրիգադները, հրշեջ-փրկարարական ջոկատները, շտապօգնության բրիգադները: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի […]

̰
Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներն ու աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

18:28 22.08.2020

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը  Covid 19-ի հաստատված դեպքեր կան։ Մանկատան 6 սաներն ու  7 աշխատակիցները  երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխաններն եղել են դրական։Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Շիրակի մարզպետարանի  առողջապահության բաժնի պետ՝ Լեյլի Ասլանյանը։Վերջինս նշեց ,  որ մանկատանը կատարվել է 60 նմուշառում, բայց  վիրուսը հաստավել է 13-ի մոտ՝ առայժմ։ […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, 214 առողջացում, 8 մահ

10:56 22.08.2020

Օգոստոսի 22-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1494 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
BACK_TO_TOP