16:33 03.09.2020
Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ-ից։ Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի […]
12:57 03.09.2020
Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահված 14 դեպք: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է […]
12:06 03.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, խոստացել է առցանց եղանակով […]
10:38 03.09.2020
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1892 թեստից 1696-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
08:41 03.09.2020
Ամերիկյան վարչակազմը սեպտեմբերի 2-ին պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի նկատմամբ, ով հետաքննում է ամերիկացի զինվորականների հանցագործություններն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է «Европейская правда» պարբերականը։ Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ տարածքում ակտիվների սառեցում և ԱՄՆ մուտքի արգելք։ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցային ցուցակում են ներառել նաև Միջազգային քրեական դատարանի Իրավասության, փոխլրացման և համագործակցության բաժնի պետ […]
15:24 02.09.2020
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաքյանների շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը և հավելել․ «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: Այդ առիթով փաստաբան 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր բռնություն […]
13:00 02.09.2020
Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահանջվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
12:18 02.09.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դեպքի մասին։ «Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց […]
11:15 02.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները: Մասնավորապես՝ Փարաքար […]
10:56 02.09.2020
Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2460 թեստից 2263-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
09:59 02.09.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն: 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն […]
13:24 01.09.2020
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:08-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ […]
12:30 01.09.2020
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ […]
12:17 01.09.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: «Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտ տեղափոխվել […]
11:47 01.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ: Պարզվել է, որ նրանք […]
10:57 01.09.2020
Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում: Նախորդ օրը կատարված 989 թեստից 892-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
23:15 31.08.2020
Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկում Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներ են հնչել։ Իրավապահներն առայժմ պաշտոնական տեղեկություն չեն հայտնում։
14:34 31.08.2020
2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, որոնք քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի […]
10:56 31.08.2020
Օգոստոսի 31-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Նախորդ օրը կատարված 490 թեստից 459-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
23:20 30.08.2020
Օգոստոսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:07-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 30-ին ժամը` 18:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
20:27 30.08.2020
Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]
18:25 30.08.2020
Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]
14:53 30.08.2020
Քիչ առաջ Ստեփանակերտում հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Այն համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը […]
11:00 30.08.2020
Օգոստոսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ […]
08:26 29.08.2020
43 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, «Սև հովազը» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը։ Այդ մասին հաղորդվում է դերասանի Twitter-ում։ 2016-ին դերասանին ախտորոշել էին հաստ աղիքի քաղցկեղ։ Նա հիվանդության դեմ 4 տարի պայքարեց։ «Նրա համար պատիվ էր կյանք տալ արքա Տ’Չալեին «Սև հովազը» ֆիլմում»,- ասված է հայտարարության մեջ։ TMZ-ի տվյալներով՝ նա մահացել է Լոս Անջելեսում իր […]
21:38 28.08.2020
Հայաստանի շախմատի ֆեդերացիան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ շախմատի օլիմպիադային Հնդկաստանի հետ խաղում տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ: «Հայաստանի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը: Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 – 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի […]
19:57 28.08.2020
Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։22-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լյուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը և բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է […]
10:55 28.08.2020
Օգոստոսի 28-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1746 թեստավորում, որից 1565-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:24 28.08.2020
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է լքել պաշտոնը։ Այս մասին հայտնել է երկրի հանրային NHK հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ նա նման որոշում է ընդունել առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նրա մոտ առկա է խոցային կոլիտ։ Վերջին շրջանում նա երկու անգամ հայտնվել է հիվանդանոցում։ Սպասվում է, որ Աբեն հրաժարականի մասին կհայտնի այսօր ավելի ուշ՝ հատուկ հրավիրված մամուլի […]
15:56 27.08.2020
Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՀ հատուկ […]