08:20 22.08.2020
Կոմայի մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Օմսկից տեղափոխում են Գերմանիա։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Թռիչքը մեկնարկել է տեղի ժամանակով 07.59-ին։ Օդանավակայանից լուսանկարներ է հրապարակել նաև Օմսկում Նավալնիի շտաբը։ Ժամեր անց Նավալնին կլինի Բեռլինի Charite կլինիկայում՝ հետագա բուժման նպատակով։ Самолёт с Алексеем вылетел в Берлин.Огромное спасибо […]
23:28 21.08.2020
Այսօր` օգոստոսի 21-ին, Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Այս մասին հաղորդում է Jnews․ge-ն։ Jnews-ի հարցին` ինչպես է դեպքը եղել Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում: Իսկ պատգամավոր […]
10:52 21.08.2020
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1639 թեստավորում, որից 1481-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:47 21.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 02։16-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե […]
10:33 21.08.2020
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը բարելավվել է, սակայն անկայուն է և թույլ չի տալիս տեղափոխություն։ Այս մասին լրագրողներին հասել է Օմսկի №1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին, փոխանցում է RIA Novosti-ն։ «Անհրաժեշտ է հասնել պացիենտի վիճակի լիարժեք կայունացման։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ նա կարող է տեղափոխվել այնտեղ, որտեղ […]
00:25 21.08.2020
Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը։ «Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»,- ասված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ։ […]
10:55 20.08.2020
Օգոստոսի 20-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1993 թեստավորում, որից 1730-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
23:13 19.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարչապետ է նշանակել և հաստատել կառավարության կազմը: «Բելտա» գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն վարչապետի պաշտոնում վերանշանակել է Ռոման Գոլովչենկոյին: Նախարարների խորհրդի կազմում փոփոխություններ չեն եղել, բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։
22:04 19.08.2020
Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով շտպաօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորդ Դերձյանը։ «Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները […]
19:56 19.08.2020
2020թ. օգոստոսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչն իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ […]
11:34 19.08.2020
Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է, հայտնում է Jnews.ge-ն։ Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է ճանապարհային 5 աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց […]
10:53 19.08.2020
Օգոստոսի 19-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1906 թեստավորում, որից 1696-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
08:21 19.08.2020
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթան որոշել է լքել պաշտոնը երկրում սկսված զինված ապստամբության ֆոնին։ Այս մասին աֆրիկյան երկրի առաջնորդը հայտնել է Մալիի հեռուստառադիոհեռարձակման ծառայության եթերում, փոխանցում է BBC-ն։ «Ես հայտնում եմ Ձեզ այս պահից իմ լիազորությունները վայր դնելու որոշմանս մասին»,-հայտարարել է Քեյթան։ Նա նաև տեղեկացրել է, որ արձակում է խորհրդարանն ու լուծարում կառավարությունը։ «Չեմ ցանկանում, […]
23:29 18.08.2020
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և […]
20:08 18.08.2020
Տեղեկացվել էր, որ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարվել է ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն […]
10:57 18.08.2020
Օգոստոսի 18-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1067 թեստավորում, որից 922-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:27 18.08.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը […]
09:55 18.08.2020
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Բլագովեշչենսկում՝ Հեռավոր Արևելքի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Վարչապետն առողջություն է մաղթել նրան։ Միշուստինը նշել է, որ Նովակը պետք է մասնակցեր աշխատանքային այցին, սակայն վերադարձել է Մոսկվա։ Երեկ հայտնի էր դարձել, որ Միշուստինին ուղեկցող […]
20:15 17.08.2020
Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք […]
10:59 17.08.2020
Օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 284 թեստավորում, որից 246-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:50 17.08.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, […]
15:35 16.08.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Ինչպես նշվում է, զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես ճնշումը, որ գործադրվում է Բելառուսի վրա դրսից։ Բացի դրանից՝ Պուտինը կրկին վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու […]
13:56 16.08.2020
Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տ․ պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մ․)։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
11:00 16.08.2020
Օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41663 դեպք, որոնցից 34584-ն` առողջացած, 818-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 168 նոր դեպք և 100 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ […]
10:54 15.08.2020
Օգոստոսի 15-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1827 թեստ, որից 1631-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]
21:11 14.08.2020
Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել են […]
20:34 14.08.2020
Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի դատավարական հետևողական ղեկավարման ներքո ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած արդյունավետ աշխատանքի արդյունքում 13.05.2020թ. Մասիս քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել Ոստիկանության Մասիսի բաժնում այն […]
16:00 14.08.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օղու արտադրության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար գրանցված անհատ ձեռնարկատերը, ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է […]