09:41 10.08.2020
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 20,026,161 մարդ։ Ապաքինվել է 12,900,625 պացիենտ, մահացել՝ 734,020-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում աշխարհում կա 6,391,516 ակտիվ դեպք։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 5,199,444 մարդ, մահացել՝ 165,617-ը։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (3,035,582), այնուհետև՝ Հնդկաստանը (2,215,074): […]
08:21 10.08.2020
Բելառուսում ցույցերի ժամանակ առաջին զոհն է գրանցվել: Մինսկում մեքենան մխրճվել է բազմության մեջ: Զոհը երիտասարդ Եվգենի Զաիչկինն է: Տեսագրված կադրերը հայտնվել են համացանցում: Երիտասարդին հարվածելուց հետո մեքենան չի արգելակել: Ցուցարարները երիտասարդին դուրս են բերել երթևեկելի մասից: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ևս 4 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսի նախագահական ընտրությունների […]
00:55 10.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսում բողոքի ցույցեր են՝ կապված ընտրությունների նախնական արդյունքների հետ։ Բախումներ են տեղի ունենում հատուկջոկատայինների ու ցուցարարների միջև։ Մինսկի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Ուժայինները լուսաձայնային նռնակներ են կիրառում ցուցարարների դեմ։ Այս մասին հաղորդում է NEXTA Telegram ալիքը։
22:51 08.08.2020
Այսօր՝ օգոստոսի 8-ի երեկոյան, հայաբնակ Ախալքալաքում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է խոշոր անկարգությունների։ Այս մասին հայտնում է JNEWS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբոխը հրկիզել է 4 տուն և հյուրանոց։ Այս բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: Առաջինը հրկիզել են այդ հյուրանոցը։ Տեղում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, […]
11:04 08.08.2020
Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած, 785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 […]
08:38 08.08.2020
Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում Air India Express լոուքոսթերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, ավելի քան 140 մարդ վնասվածքներ է ստացել։ Տուժածներից 15-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Hindustan Times–ը՝ հղում անելով պաշտոնյաներին։ Ավելի վաղ հայտնել էինք 11 զոհի մասին։ Չվերթն իրականացվել է Դուբայից՝ հայրենիք տանելով կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում […]
21:20 07.08.2020
Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ «Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է […]
13:32 07.08.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի […]
11:59 07.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ […]
11:49 07.08.2020
Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ևս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:
10:52 07.08.2020
Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1394 թեստավորում, որից 1228-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:13 07.08.2020
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից: Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման […]
08:18 07.08.2020
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 149-ի։ Այս մասին հայտնում է լիբանանյան L’Orient-Le Jour թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրին։ Վիրավոր է ավելի քան 5000 մարդ, անօթևան է մնացել մոտ 300 հազար մարդ։ երկրի առողջապահության նախարար Համան Հասադը հայտարարել է, որ մի քանի տասնյակ մարդիկ համարվում են անհետ […]
00:04 07.08.2020
Բեյրութում պայթյունի գործով լիբանանյան մայրաքաղաքային նավահանգստի 16 աշխատակցի են ձերբակալել։ Այդ մասին հայտնել է ռազմական դատարանի ներկայացուցիչ, դատավորի պարտականությունները կատարող Ֆադի Ակիկին։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ինչպես նշվում է, իրավապահները հարցաքննել են ավելի քան 18 մարդու. նավահանգստի վարչական խորհրդի անդամներին և մաքսատան աշխատակիցներին, որոնք վերանորոգում են արել պահեստում և այնտեղ պահել պայթուցիկ նյութը։ […]
22:48 06.08.2020
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Դուդկոյի փողոցում՝ «Վեոլիա ջուր» ընկերության մոտակայքում, պոլիէթիլենային տոպրակում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է՝ անհրաժեշտ է սակրավորների խումբ, որը կպարզի՝ պայթուցիկ սարքը ուսումնակա՞ն է, […]
14:16 06.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է Gov.am կայքից: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պաշտպանության […]
13:30 06.08.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի […]
13:06 06.08.2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չեմ կարող ասել, բայց մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշել է Օհանջանյանը։ Ռոբերտ Նազարյանը 2001 թ. հունվարից […]
11:05 06.08.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչով (բալգարկա) աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Տղան վիրահատվել է, օտար մարմինը՝ հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային […]
10:51 06.08.2020
Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 171600 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1588 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:25 06.08.2020
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝ գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ […]
09:34 06.08.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանը հաստատել է, որ 2013 թվականին Բաթումի նավահանգստից ամոնիումի նիտրատով բեռնված նավ է ուղարկել Մոզամբիկ, սակայն այն հայտնվել է Լիբանանում։ Բեռն ուղարկվել է Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։ Բեյրութում առգրավված բեռը փոխադրել է ուկրաինական անձնակազմը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով նավաստիների օգնության «Ассоль» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սվետլանա Ֆաբրիկանտին։ […]
09:17 06.08.2020
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել, որ 2013 թվականին նավը Բաթումից ամոնիումի նիտրատ է փոխադրել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Ամոնիումի նիտրատի պիտանելիության ժամկետը մոտ կես տարի, իսկ դրա տևական պահպանումը վտանգ է […]
14:08 05.08.2020
Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 78 մարդու կյանք է խլել, որոնց մեջ 5 հայ կա: Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները: Զոհվել է նաև Դելիա Փափազյանը: «Արեւելք»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հայտնի դարձավ […]
11:59 05.08.2020
Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի […]
10:48 05.08.2020
Օգոստոսի 5-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1848 թեստավորում, որից 1560-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:41 05.08.2020
Օգոստոսի 4-ին՝ ժամը 23։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում «Volkswagen Pasat» մակնիշի (վարորդ՝ Հովհանես Վ․) ավտոմեքենան դուրս է եկել […]
10:33 05.08.2020
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ 3 մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Այս մասին […]
09:58 05.08.2020
Ավելի քան 100 մարդ է զոհվել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին LBCI հեռուստաալիքին հայտնել է լիբանանյան Կարմիր խաչի գրասենյակի գլխավոր քարտուղար Ժորժ Կատանան։ Բազմաթիվ մարմիններ շարունակում են մնալ փլատակների տակ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կա 4000-ից ավելի վիրավոր։ Վարչապետը պայթյունի պատճառ է անվանել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի […]
08:29 05.08.2020
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ հնարավոր է՝ մայրաքաղաք Բեյրությում 2 շաբաթով արտակարգ դրություն սահմանվի։ Վարչապետը պայթյունի պատճառ է անվանել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։ Դա համարժեք է 1800 տոննա տրոտիլի։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետևանքով։ ԵՄ պետությունները, նաև Իսրայելը, ԱՄՆ-ը, Մեծ […]