TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

14:42 23.07.2020

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

̰
Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

13:10 23.07.2020

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին՝ ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

̰
Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր․ մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ

11:28 23.07.2020

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, 478 պացիենտ առողջացել է

10:52 23.07.2020

Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1981 թեստ, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
Բրազիլիայում 1 օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսի ռեկորդային՝ 67․8 հազար դեպք

09:51 23.07.2020

Վերջին 1 օրում Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 67 860 դեպք։ Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 2․2 մլն դեպք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ Նախօրեին դեպքերի աճը կազմել էր 41 հազար։ Երկրում մինչ օրս կորոնավիրուսից մահացել  82 771 պացիենտ, վերջին մեկ օրում՝ 1284։ Վարկակիրների և մահվան դեպքերի […]

̰
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 43 կրակոց

09:26 23.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց: Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, […]

̰
Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում. Նիկողոսյան

19:21 22.07.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, որ մահվան դեպք կա բուժաշխատողների շրջանում: «Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ […]

̰
Դեռ մարտին հստակ երևում էր, որ Ադրբեջանը, շատ հավանական է, որ ռազմական պրովոկացիա կատարի ՀՀ կամ Արցախի սահմանին. Արմեն Գրիգորյան

15:20 22.07.2020

Գնահատականներ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Սահմանային անվտանգություն և անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: Այս և այլ հարցերի շուրջ «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել SHANTNEWS.am կայքում:

̰
ԲԴԽ անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել

12:00 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: ԲԴԽ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

11:17 22.07.2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում: 2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում: Մյուս 4 նոր դեպքերը […]

̰
Երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի․ Քննչական կոմիտե

11:01 22.07.2020

2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ ամուսինների: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, 560 պացիենտ առողջացել է, 16-ը՝ մահացել

10:53 22.07.2020

Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1718 թեստ, որից 1279-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը»․ Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ միջնորդագրին

09:10 22.07.2020

«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»։ SOAD հանրահայտ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում այսպիսի կոչով է հանդես եկել։ Նա նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 […]

̰
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ

08:19 22.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։ Այգեպար […]

̰
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ շպրտվել. Ա. Հովհաննիսյան

23:43 21.07.2020

Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

18:01 21.07.2020

Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ն հետևանքների մասին նախազգուշացվել է համապատասխան կապի միջոցներով»,- գրել է Ստեփանյանը։

̰
Ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

13:15 21.07.2020

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, […]

̰
Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում

11:58 21.07.2020

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն […]

̰
Ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ ուսապարկում եղել է մոտ 5 կգ հերոին

11:51 21.07.2020

Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, 704 պացիենտ առողջացել է

10:56 21.07.2020

Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1072 թեստ, որից 799-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
Բացահայտվել են դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների ապօրինի հարստանալու դեպքեր․ ԱԱԾ

10:28 21.07.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու,  դրանք արմատախիլ անելու գործելաոճը և միևնույն ժամանակ կարևորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով […]

̰
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ

09:21 21.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով․ «Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` […]

̰
Անտիոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

23:06 20.07.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ, ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Գլխավոր քարտուղարը խորը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածությանը: Նա կոչ է անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել. այդ երկու […]

̰
Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է

12:29 20.07.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ «Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։ Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։ Վերջին տարում բարձր հարկերից […]

̰
Արմավիր քաղաքի մի քանի հասցեներում ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

11:07 20.07.2020

Հուլիսի 20-ին` ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք, 208 պացիենտ առողջացել է

10:54 20.07.2020

Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 9-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 391 թեստ, որից 287-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
Սպանության փորձ Սարի թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 39-ամյա բնակչին

10:00 20.07.2020

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 23:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին և ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի և ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի […]

̰
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` արձակելով շուրջ 137 կրակոց

09:20 20.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ […]

̰
Հրաձգության երկու դեպք ԱՄՆ-ում․ կա զոհ, բազմաթիվ վիրավորներ

08:32 20.07.2020

Վաշինգտոնում տեղի է ունեցել հրաձգություն։ Հաղորդվում է 1 զոհի և 8 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ոստիկանությունը կրակոցներ արձակելու մեջ կասկածում է սևամորթ 3 տղամարդկանց, ովքեր մեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից։ Հրազենի գործադրմամբ այս դեպքին նախորդել է ևս մեկը։ 12 մարդ վիրավորում է ստացել Իլլինոյս նահանգի Պիորիա քաղաքում տեղի […]

̰
Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

16:28 19.07.2020

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսության միջոցով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարատև, խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին»,- հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին: Հռոմի պապը խոստացել […]

̰
BACK_TO_TOP