TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Արխիվ

«Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

14:51 16.07.2020

Հուլիսի 16-ին՝ ժամը 14:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և երկու ավտոսանդուղք։

̰
Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ

13:55 16.07.2020

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն. Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի […]

̰
Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին․ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում է

13:35 16.07.2020

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ «Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

̰
Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

13:01 16.07.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ […]

̰
Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարիի հացի փուռը և հարակից տունը

12:48 16.07.2020

Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարիի հացի փուռը և հարակից տունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված. ահազանգ

12:36 16.07.2020

Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև․ ԱԳՆ

11:23 16.07.2020

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած

10:53 16.07.2020

Հուլիսի 16-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 15-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2190 թեստավորում, որից 1636-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր

10:09 16.07.2020

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։

̰
Այս պահին մարտերը շարունակվում են, զոհեր չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

09:40 16.07.2020

Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ փաստորեն տականքները թաքնվում են մտավորականների ու բժիշկների հետևում։ […]

̰
Այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի

09:08 16.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3055557021147104

̰
Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ

08:33 16.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից այսօրվա հարվածից։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3055497261153080

̰
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ

08:06 16.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ […]

̰
Լուրեր են պտտվում՝ Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել

22:28 15.07.2020

Լուրեր են պտտվում, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին լուրը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նրան ուղղված կոշտ քննադատությանը: Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ի իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Նա ավելացրել է, որ բոլորն իրենց տեղում են եղել, իսկ […]

̰
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո

18:17 15.07.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետակոծված բնակավայրերից՝ Ներքին Կարմիրաղբյուրից և Այգեպարից:

̰
Գյումրիում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից

18:02 15.07.2020

Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում է SHANTNTES.am-ի թղթակիցը: Մեր թղթակցին հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի, 4-րդ հարկից: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: «Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց […]

̰
«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:09 15.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։

̰
Անտառապահը թույլատրել է վառելափայտ դուրս բերել անտառից, ինչի դիմաց մաս-մաս կաշառք է ստացել

11:26 15.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է «Դիլիջան» ազգային պարկ»-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահը, 2006 թվականից զբաղեցնելով […]

̰
Տարբեր աստիճանի վիրավորում ստացած 10 զինծառայող այժմ բուժում է ստանում

11:17 15.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ «Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած

10:54 15.07.2020

Հուլիսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2418 թեստավորում, որից 1903-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով կաշառք տալու համար

10:40 15.07.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար: Այսպես, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված […]

̰
ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել՝ Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված

10:17 15.07.2020

Հուլիսի 15-ին՝ ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական […]

̰
Վարչապետը հետմահու մեդալներով է պարգևատրել Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհվածներին

10:07 15.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Արիության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: Խոնարհվում եմ Ձեր եւ […]

̰
Տեխաս նահանգը թարմացրել է կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդը

09:59 15.07.2020

Տեխասը, որը բնակչության թվով երկրորդ ամենամեծ նահանգն է ԱՄՆ-ում, թարմացրել է կորոնավիրուսի նոր դեպքերի հակառեկորդը։ Վերջին 1 օրում գրանցվել է 10 745 դեպք։ Այս մասին են վկայում տեղի առողջապահական դեպարտամենտի կայքի տվյալները։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր հուլիսի 11-ին (10 351 դեպք)։ Ընդհանուր առմամբ նահանգում, որտեղ բնակվում է մոտ 29 մլն մարդ, գրանցվել է վարակման 275 հազար դեպք։ […]

̰
Ցույցեր Բելառուսում․ կա 230 ձերբակալված

09:40 15.07.2020

Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են ցույցերի ավելի քան 230 մասնակցի։ Ձերբակալվածների թվում կան լրագրողներ։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Առավել մեծ թվով ցուցարարներ են ձերբակալվել մայրաքաղաք Մինսկում՝ 188։ Ձերբակալվածներ կան 6 այլ քաղաքներում։ Չարտոնված ցույցերը սկսվել էին նախագահի երկու ընդդիմադիր թեկնածուներին գրանցելուց ԿԸՀ-ի մերժումից հետո։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների […]

̰
Հարաբերական անդորր է պահպանվում, գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել

08:13 15.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3052540684782071  

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա սրացումը. «Մեդիամաքս»

19:12 14.07.2020

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր ասել է, որ «մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ»: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս»-ը: «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա […]

̰
Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը

18:16 14.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ավելի վաղ հայտնել էինք՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և […]

̰
Կրեմլում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Պեսկով

15:17 14.07.2020

Կրեմլում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող փոխհրաձգությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող փոխհրաձգությունից: Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում»,- ասել է նա: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր ներդնել իրավիճակի կարգավորման համար:

̰
Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

14:50 14.07.2020

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
BACK_TO_TOP