TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 259 դեպք, 542 պացիենտ առողջացել է

10:53 30.07.2020

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1374 […]

̰
Շիրակի մարզում նորածին երեխայի ապօրինի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ

10:03 30.07.2020

Շիրակի մարզի  դատախազության կողմից  իրականացվող  դատախազական պատշաճ հսկողության  ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական  համակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին իր նորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամի  դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։ Իրականացված հետաքննության արդյունքում […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 120 կրակոց

09:22 30.07.2020

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով․ «Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ […]

̰
Մոտ 30 ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են հային պատկանող նարգիլե բարի վրա

09:16 30.07.2020

Գերմանիայում ադրբեջանցիները հայերի դեմ իրականացրել են ատելության հողի վրա անընդունելի հանցագործություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սերժ Թանկյանը՝ հղում անելով Zartonk Media-ին։ 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են Hookah Bar-ի վրա, որի սեփականատերը հայ գործարար է։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ի գիշերը, սակայն այդ մասին տեղեկություններ են տարածվում հիմա։ […]

̰
Մերձմոսկովյան դատարանը 12 հայի ազատ արձակեց

23:33 29.07.2020

Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որում քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորելու խնդիրը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել Լյուբերցի քաղաքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրեց դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանը, քննչական մարմինները չէին ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում էին հայ երիտասարդների մասնակցությունն այդ անկարգություններին։ Սկսված դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է […]

̰
Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել

21:08 29.07.2020

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակներում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Տրված հանձնարարականի […]

̰
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին

20:55 29.07.2020

Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել […]

̰
Պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան. Ավինյան

19:01 29.07.2020

Պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որը ուղենշային է լինելու կառավարության գործողությունների համար: Այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 5 ամիսները մեզ համար եղել են պայքարի, մեր սկզբունքների վերարժևորման, նաև դժվարությունների հաղթահարման, մեծ ու փոքր հաջողությունների ամիսներ: Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի […]

̰
Կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոց վերադառնալու է հիմնական աշխատանքին. Թորոսյան

18:46 29.07.2020

Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն […]

̰
Հայաստանում բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան

18:28 29.07.2020

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի […]

̰
Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

18:05 29.07.2020

Պարետատան այսօրվա նիստից հետո ճեպազրույցով հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

̰
Վաղարշապատի նախկին ղեկավարի և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

14:44 29.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման […]

̰
Ռենտգեն սարքի միջոցով կանխվել է արգելված իրի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ

12:00 29.07.2020

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ: Դրանից անմիջապես հետո տվյալ հանձնուքի հասցեատիրոջ խցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև փոխարինման ենթակա անսարք դետալով «Iphone-6» ապրանքանիշի համապատասխան բջջային […]

̰
Խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում․ ԱԱԾ բացահայտումը

11:58 29.07.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով,  իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց կողմից […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

11:29 29.07.2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 308 դեպք, 467 պացիենտ առողջացել է

11:03 29.07.2020

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1853 […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է 497 կրակոց․ ՊՆ խոսնակ

09:09 29.07.2020

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ «Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` […]

̰
Ապօրինություններ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 

18:07 28.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային […]

̰
Բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր  

16:49 28.07.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

15:42 28.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը հարցազրույց է տվել РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է «Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության, թուրքական միջամտության և Մարգարիտա Սիմոնյանի մասին»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը կալանավորվել է

13:40 28.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 20-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեության կառավարմամբ զբաղված «Մուլտի […]

̰
Դժբախտ պատահար Գյումրիում.տրակտորի վարորդը վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել

12:50 28.07.2020

Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիի Ներսես Շնորհալի փողոցում: Փողոցաշինական աշխատանքների ժամանակ տրակտորի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղում մահացել:  Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը  տրակտորի շարժիչը միացված է թողել և դուրս եկել խցիկից,  որի հետևանքով տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին: Այս մասին Shantnews-ին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից:   Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը: […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 դեպք, 692 պացիենտ առողջացել է

10:51 28.07.2020

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1061 […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

10:32 28.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 220 կրակոց

09:22 28.07.2020

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ […]

̰
Հորիզոն  18.00

18:00 27.07.2020

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծման դեպք 

17:37 27.07.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մի բնակիչ փոստային առաքանիների միջոցով իրականացնում է Մեքսիկայից թմրամիջոցների անօրինական ներմուծում և դրանց իրացում Հայաստանում: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական […]

̰
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր  

16:16 27.07.2020

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական […]

̰
Կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ տարբերակ է տարածվում Վիետնամում

14:45 27.07.2020

Վիետնամցի մասնագետները հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր, առավել ագրեսիվ տարատեսակ, որն արդեն սկսել է տարածվել այդ երկրում։ Այս մասին հայտնում է ռուսական kp.ru կայքը։ Մասնագետների պնդմամբ` նոր վիրուսն ավելի արագ է բազմանում ու տարածվում, քան աշխարհում տարածված տարբերակը։ Բայց որ ամենակարևորն է` այն շատ ավելի արագ է բարդացնում հիվանդի վիճակը։ Վիետնամում այդ վիրուսով վարակված 4 պացիենտներից […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73, մահվան՝ 6 դեպք

10:47 27.07.2020

Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 314 […]

̰
BACK_TO_TOP